Վլադիմիր Լենինի տուն-թանգարան (Կազան)

տուն-թանգարան Կազանում

Վլադիմիր Լենինի տուն-թանգարան, Կազանի Ուլյանով-Լենին փողոցի 58 հասցեում գտնվող թանգարան[1]։

Վլադիմիր Լենինի տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԹաթարստան
ՎայրԿազան
Հիմնադրվել էնոյեմբերի 7, 1937
Կայքmuseum.ru/M2732
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Լենինի Կազանում գտնվող տուն-թանգարանը հուշային թանգարան է, այն ներկայացնում է Ուլյանովների ընտանիքի առօրյա պայմանները։ Տան կահավորանքը, ներառյալ վավերական նյութերն ու առօրյա կյանքի մանրամասներն օգնում են ավելի հստակ հասկանալ Լենինի անձի ձևավորման վրա ընտանիքի ազդեցությունը։

Լենինի տուն-թանգարանի ցուցադրությունում ներառված են բնօրինակ փաստաթղթեր, պատճեններ, վկայագրեր, գրքեր, լուսանկարներ, գրական աղբյուրներ։ Ըստ Լենինի՝ Կազանը Ռուսաստանի եվրոպական մասում գտնվող գործարանային, արդյունաբերության կարևորագույն կենտրոններից էր։ Այստեղ եղել են մոտ ութսուն արդյունաբերական ձեռնարկություններ, որտեղ աշխատել է մինչև 5 հազար մարդ[2]։

Նախապատմություն խմբագրել

Վլադիմիր Ուլյանովը որոշել էր ընդունվել Կազանի կայսերական համալսարան։ Նրա հայրը՝ Իլյա Ուլյանովը, սովորել է և ավարտել է այդ համալսարանը գերազանցությամբ։ Ամեն տարի Ուլյանովների ընտանիքն ավանդաբար այցելում էր Կազան։ Նրանք որոշեցին Սիմբիրսկից մշտապես տեղափոխվել Կազան։ 1887 թվականի մայիս 30-ին «Симбирские губернские ведомости» թերթում տեղ գտավ հետևյալ հայտարարությունը. «Վաճառվում է տուն այգով, ռոյալի և կահույքի հետ միասին։ Մոսկովյան փողոց, Ուլյանովի տուն»։

Ուլյանովները Կազան են ժամանել 1887 թվականի հունիսին։ Սկզբում նրանք հանգրվանել են Զավյալովի (Պրոֆեսորական նրբանցք) տանը՝ Մարիա Ալեքսանդրովնայի քրոջ՝ Աննա Ալեքսանդրովա Վերետեննիկովայի մոտ, իսկ ամառն անց են կացրել Կոկուշկինո գյուղում։ Վերադառնալով Կազան՝ Ուլյանովները բնակարան են վարձել Ռոստովների տանը (այժմ՝ Ուլյանովների փողոց, տուն 24)։ Շուտով Մարիա Ալեքսանդրովան նոր բնակարան է վարձել Սոլովյովի տանը՝ Նոր կոմիսարների փողոցում (Կոմլեևի փողոց, տուն 15)։

Սակայն 1888 թվականի աշնանը նրանք բնակություն հաստատեցին Օրլովի տանը, որը հետագայում դարձավ տուն թանգարան։ Օրլովների տունը գտնվում է Առաջին լեռան վրա, Արսկի դաշտի մոտ, և իրենից ներկայացնում է փայտյա երկհարկանի կցակառույց բակի խորքում, ուներ պատշգամբ և գեղեցիկ այգի լեռան վրա։ Մարիա Ալեքսանդրովնան վարձակալել էր ամբողջ երկրորդ հարկը և երկու խոհանոցները, որոնք գտնվում էին տան հետևի առաջին հարկում։

Թանգարանի ստեղծման պատմություն խմբագրել

Թանգարանը բացվել է 1937 թվականի նոյեմբերի 7-ին՝ կապված Մեծ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 20-ամյակի հետ[3]։ Թանգարանի ստեղծման և Ուլյանովների ընտանեկան բնակարանի վերականգնման գործում ակտիվ մասնակցություն են ունեցել Վլադիմիր Լենինի կրտսեր եղբայրը՝ Դմիտրի Իլյիչը, Մարիա Իլինիչովնան, Ն. Ի. Վերետեննիկովը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. К. Валидова Дом-музей В. И. Ленина в Кокушкино. Казань. — 1968.
  2. В. И. Ленин Полное собрание сочинений. — Т. 3. — С. 606.
  3. Дом-музей В. И. Ленина (г. Казань)