Վլադիմիր Բաշև
բուլղարացի բանաստեղծ, թարգմանիչ
Վլադիմիր Բաշև (բուլղար․՝ Владимир Башев, հուլիսի 28, 1935[1], Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն - նոյեմբերի 19, 1967[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի բանաստեղծ, թարգմանիչ։
Վլադիմիր Բաշև Владимир Башев | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1935[1] |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 19, 1967[1] (32 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Ամուսին | Վերա Գանչևա |
![]() |
Կենսագրություն
խմբագրել1958 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետը։ Առաջին անգամ տպագրվել է 1950 թվականին։ Առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Անհանգստության ալեհավաքներ», տպագրվել է 1957 թվականաին։ Աշխատել է մի շարք պարբերականների խմբագրությունում։
Կատարել է նաև թարգմանություններ Եվգենի Եվտուշենկոյից, Անդրեյ Վոզնեսենսկուց և մի շարք հույն բանաստեղծներից։
Մահացել է ավտովթարից[2]։
Վլադիմիր Բաշևը հայերեն
խմբագրել- «Որքան ո՜ւշ եք ինձ համբուրում...» (բանաստեղծություն)։ «Գարուն», 1967, № 3, էջ 53։ Թարգմ.՝ Վահագն Կարենց։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ ВЛАДИМИР Дамянов БАШЕВ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բաշև» հոդվածին։ |