Վահագն Կարենց

հայ թարգմանիչ, բանաստեղծ

Վահագն Հովհաննեսի Կարենց (իսկական ազգանունը՝ Կարապետյան, ապրիլի 27, 1924(1924-04-27)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 23, 1980(1980-09-23)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1954 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Վահագն Կարենց
Ծնվել էապրիլի 27, 1924(1924-04-27)[1]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 23, 1980(1980-09-23)[1] (56 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1950) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1952)
ԿուսակցությունԽՄԿԿ
Վահագն Կարենց Վիքիդարանում

Վերցրել է իր ազգանվան առաջին վանկը՝ Կար, միացրել հայկական ազգանվանակերտ ենց վերջավորությանը և ստեղծել Կարենց գրական անունը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լենինական քաղաքում։ 1942-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, աշխատել «Մարտ հանուն հայրենիքի» զինվորական թերթում։ 1950 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, 1952 թվականին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1952-1953 թվականներին աշխատել է Կիրովականի «Կայծ» թերթում որպես բաժնի վարիչ, Աբովյանի շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար։ 1955-1958 թվականներին աշխատել է Հայաստանի գրողների միությունում որպես գործերի կառավարիչ, ակումբի վարիչ, գրական խորհրդական։ 1958-1980 թվականներին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչը[2]։

Թարգմանվել և ռուսերեն լույս են տեսել Վ. Կարենցի «Անձրևից հետո» (Երևան, 1957), «Արահետը ձյան տակ» (Մոսկվա, 1971), «Նախերգանք լեռներում» (Մոսկվա, 1985) գրքերը[3][4]։ Մահացել է Երևանում[5]։

Երկերի մատենագրություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Բանաստեղծություններ, Ե., Հայպետհրատ, 1954, 66 էջ։
  • Լիրիկա, Ե., Հայպետհրատ, 1954, 66 էջ։
  • Աղբյուր, Ե., Հայպետհրատ, 1957, 135 էջ։
  • Կակաչներ, Ե., Հայպետհրատ, 1959, 217 էջ։
  • Արահետը ձյան տակ, Ե., Հայպետհրատ, 1963, 195 էջ։
  • Հորս ճերմակ ձին (բալլադներ), Ե., Հայպետհրատ, 1964, 41 էջ։
  • Նախերգանք լեռներում, Ե., «Հայաստան», 1967, 155 էջ։
  • Լուսաբացին (պոեմ), Ե., «Հայաստան», 1967, 53 էջ։
  • Բարի լույս, աշխարհ, Ե., «Հայաստան», 1970, 200 էջ։
  • Կանտատ վերածննդի, Ե., «Հայաստան», 1973, 70 էջ։
  • Սպիտակ ձիավորը, Ե., «Հայաստան», Ե., «Հայաստան», 1973, 80 էջ։
  • Իրիկնային ճամփաներ, Ե., «Հայաստան», 1974, 288 էջ։
  • Մեղեդիներ ջութակի համար, Ե., «Սովետական գրող», 1977, 313 էջ։
  • Մանկության թռչնակներ (բանաստեղծություններ և բալլադներ), Ե., «Սովետական գրող», 1980, 52 էջ։

Մամուլ խմբագրել

  • Գիմնազիստ Լենինի նկարի առաջ; Սևան; «Ուրախություն՝ փաթիլներին առաջին ձյան»։ «Գրական թերթ», 1969, № 1:

Թարգմանություններ (ռուսերենից և քրդերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ամինե Ավդալ, Գյուզիա (պոեմ), Ե., 1956, 91 էջ։
  • Չայուպի Անտոն, Բանաստեղծություններ (թարգմանության հեղինակակից Միքայել Հարությունյան), Ե., Հայպետհրատ, 1956, 130 էջ։
  • Ուսուվե Բաքո, Սրինգ (քրդական ժողովրդական պոեմ), Ե., Հայպետհրատ, 1958, 69 էջ։
  • Սիաբանդ Սիաբանդով, Սիաբանդ և Խաջե (քրդական ժողովրդական պոեմ), Ե., Հայպետհրատ, 1962, 141 էջ։
  • Վլադիմիր Բաշև, «Որքան ո՜ւշ եք ինձ համբուրում...» (բանաստեղծություն)։ «Գարուն», 1967, № 3, էջ 53։
  • Նեդյալկո Յորդանով, Զրույց հեծանիվի հետ (բանաստեղծություն)։ «Գարուն», 1967, № 3, էջ 54։
  • Նադյա Կեխլիբարովա, Կինը (բանաստեղծություն)։ «Գարուն», 1967, № 3, էջ 54։
  • Սիաբանդ Սիաբանդով, Երջանիկ ճակատագիր (պոեմ), Ե., «Հայաստան», 1969, 148 էջ։
  • Կուլիև Կայսին, Վիրավոր քարը, Ե., «Հայաստան», 1969, 108 էջ։
  • Պրահբջոթ Քաուր, Հնդկուհու սերը, Ե., «Հայաստան», 1970, 114 էջ։
  • Դուդին Միխայիլ, Լիրիկա, Ե., «Սովետական գրող», 1979, 128 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10952
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  3. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Կարենց , Վահագն». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  4. «Կոհա առցանց քարտարան, Կարենց, Վահագն Հովհաննեսի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  5. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 249-250.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 320  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Կարենց» հոդվածին։