Վլադիմիր Ադլերբերգ
Վլադիմիր Ադլերբերգ (ռուս.՝ Граф Влади́мир Васи́льевич А́длерберг, հունիսի 26, 1872, Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 20, 1944, Փարիզ), ռուս գնդապետ, ռուս-ճապոնական պատերազմի հերոս։
Վլադիմիր Ադլերբերգ | |
---|---|
հունիսի 26, 1872 - հունիսի 20, 1944 (71 տարեկան) | |
Ծննդավայր | Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Փարիզ |
Գերեզման | Սենտ-Ժենևիև-դե-Բուա |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-ճապոնական պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Պաժերի կորպուս |
Պարգևներ |
Պետրոգրադի նահանգապետ Ալեքսանդր Ադլերբերգի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելԿոլեգիական խորհրդական կոմս Վասիլի Վլադիմիրովիչ Ադլերբերգի (1827-1905) որդին Եկատերինա Գուստավնովնա Կնորրինգի (1837-1909) հետ ամուսնությունից։ Հետևազորի գեներալ, կոմս Վլադիմիր Ֆյոդորովիչ Ադլերբերգի թոռը[1]։
1892 թվականին ավարտել է Պաժերի կորպուսը, ստացել կորնետի աստիճան և ծառայել Նորին մեծության Ուլանյան լեյբ-գվարդիական գնդում։ Կոչումները` պորուչիկ (1896), շտաբս-ռոտմիստր (1901), եսաուլ (1904), փոխգնդապետ (1904), գնդապետ (գերազանցության համար, 1912)։ 1898-1901 թվականներին գտնվել է պահեստազորում։ Այնուհետև ծառայել է ռազմական նախարարությունում հատուկ հանձնարարությունների գծով օբեր-սպա[2]։
Մասնակցել է Ռուս-ճապոնական պատերազմին, ծառայել է գլխավոր հրամանատարության համհարզ Հեռավոր Արևելքում (1904-1905), 1-ին Մանջուրական բանակի հրամանատարի համհարզ (1905), պարգևատրվել է Գեորգիևյան զենքով։
1906 թվականին գործուղվել է Ռազմական նախարարության գրասենյակ, հաջորդ տարվանից հաշվառված է եղել Ռազմական նախարարությունում։ Առաջին համաշխարհային պատերազմում եղել է Կուբանյան զորքերի 3-րդ Կուբանյան գնդի հրամանատարը (1916 թվականից)։ Հեղափոխությունից հետո արտագաղթել է Ֆրանսիա, ապրել Փարիզում, 1920-ական թվականներին երկրորդ կնոջ հետ հիմնել է «Ադլերբերգ» սպիտակեղենի ռուսական տունը։ 1943 թվականից եղել է կայսր Նիկոլայ 2-րդի հիշատակի ջատագովների Միության անդամ։
Մահացել է 1944 թվականին Փարիզում, թաղված է Սենտ-Ժենեվեվ-դե-Բուա գերեզմանոցում։
Ընտանիք
խմբագրելԱռաջին կինը (1899 թվականից)` Եվգենիա Նիկոլաևնա Ադլերբերգի (1873-1916) ազգականուհին, գեներալ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ադլերբերգի դուստրը, Եվգենիա Ալեքսանդրովնա Գալի հետ ամուսնությունից։ 1891 թվականից եղել է պալատական ազնվական օրիորդ, առաջին ամուսնությունը կայացել է (1894 թվական) Պյոտր Գավրիլովիչ Գարդենինի հետ, որից ամուսնալուծվել է 1897 թվականին։ 1910-ական թվականներին կոմսուհի Ադլերբերգը միայնակ ապրել է Միլանում, որտեղ վարել է «անկանոն կենսակերպ»։ Ամուսնությունը անժառանգ է եղել։
Երկրորդ կինը` Լյուբով Վլադիմիրովնա Եգորովան (1890-1963), դերձակ էր և մոդելյոր։ Էմիգրացիայում ապրել է Ֆրանսիայում, որտեղ աշխատել է դերձակ ֆրանսիական սպիտակեղենի տանը և մշակել մետաքսի նմուշ-օրինակներ։ Եղել է տուբերկուլյոզով հիվանդների օգնության ընկերակցության վարչության անդամ։ «Ադլերբերգ» տան փակվելուց հետո դարձել է միանձնուհի, կարել է պարեգոտներ ռուս վանականների համար։ 1943 թվականից եղել է կայսր Նիկոլայ 2-րդի հիշատակի ջատագովների Միության անդամ։ Թաղված է Սենտ-Ժենեվեվ-դե-Բուա գերեզմանոցում։
Պարգևներ
խմբագրել- Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (1904)
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (1904)
- Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան (1904)
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (1905)
- Գեորգիևյան զենք (16.02.1907)
- Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (1915)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Русская армия в Великой войне: Картотека проекта: Адлерберг Владимир Васильевич». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Владимир Васильевич Адлерберг р. 26 июнь 1872 ум. 20 июль 1944 - Родовод». ru.rodovid.org (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.