Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ պահպանել։

Գետաձի խմբագրել

Ոչ հանրագիտարանային ոճով գրված թերի հոդված է, լուրջ փոփոխությունների կարիք ունի:--HGhazaryan 13:22, 11 Մարտի 2011 (UTC)[reply]

  Ջնջել – --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 12:20, 12 Մարտի 2011 (UTC)[reply]

:  Ջնջել - Ֆետայի 14:53, 12 Մարտի 2011 (UTC)[reply]

Ես որոշ ուղղումներ եմ մտցրել, կխնդրեի դիտել հոդվածը ևս մեկ անգամ:--Aram-van 13:59, 20 Մարտի 2011 (UTC)[reply]
  Թողնել - Ֆետայի 00:52, 21 Մարտի 2011 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել։

Թիթեռ խմբագրել

Իմաստ չպարունակող հոդված է, հավանաբար պլագիարիզմ:--HGhazaryan 20:26, 4 Մարտի 2011 (UTC)[reply]

  Ջնջել - Ֆետայի 22:55, 4 Մարտի 2011 (UTC)[reply]
  Ջնջել - --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 12:19, 12 Մարտի 2011 (UTC)[reply]

Ջնջված է, բացի ոչ հանրագիտարանային, գեղարվեստական էսսե լինելուց, պատճենված էր --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 12:19, 12 Մարտի 2011 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել։

Մասնակից:Elegant's/Կարևոր հայկական կայքեր խմբագրել

  Ջնջել Այս էջը հղումների շտեմարան է, մասնակցի անվանատարծքում և իմ կարծիքով պետք է ջնջվի քանի որ Վիքիպեդիան հղումների շտեմարան չի և Մասնակցի էջը, նույնպես ՎՓ–ի մաս է, և պետք է ծառայի ՎՓ–ի նպատակներին։ Այժմ այն լոկալ dmoz է դառնում, ընդ որում չվերահսկվող և սպամերներին գրավող։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:42, 13 Փետրվարի 2011 (UTC)

  Ջնջել - Ֆետայի 22:55, 4 Մարտի 2011 (UTC)[reply]
  Ջնջել--HGhazaryan 22:01, 11 Մարտի 2011 (UTC)[reply]

Ջնջված է--Bekoքննարկում 19:08, 29 Մայիսի 2011 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել։

Սեպտեմբերի 11-ի տերրորիստական ակտ խմբագրել

  Ջնջել Դավադրության տեսության ֆանտազիաներ, առանց որևէ մի փաստի և առհասարակ առանց ընդունված պաշտոնական վարկածի հիշատակման։ Եղած օգտակար տեղեկությունները այնքան քիչ են, որ ավելի հետշ է ջնջել, նորից սկսել, քանի դա խմբագրել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 16:25, 14 Փետրվարի 2011 (UTC)

  Ջնջել--Bekoքննարկում 16:33, 14 Փետրվարի 2011 (UTC)
  Ջնջել Նաև ուզում եմ հիշեցնել որ «տերրորիստ»-ին հայերենը «ահաբեկիչ» է և Վիքիպեդիայում «ահաբեկիչ» բառը ընդհանրապես ընդունելի չե։ Տես` [1] - Ֆետայի 16:43, 14 Փետրվարի 2011 (UTC)
  Ջնջել -Սահակ 16:45, 14 Փետրվարի 2011 (UTC)

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել։

Պոկերի հայկական ֆեդերացիա խմբագրել

Հոդվածի ոճը այդքան էլ հանրագիտարանային չէ, սակայն դա կարելի էր ուղղել, և դա չէ հիմնական խնդիրը: ՊՀՖ հոդվածի հիմնական խնդիրն այն է, որ իր բովանդակությունը գրեթե ամբողջովին համապատասխանում է այս, այս, այս և www.apfpoker.com կայքի այլ էջերի բովանդակություն: Ընդհանրապես դա անմիջապես որպես հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութի պատճենում կջնջեի, սակայն խնդիրը նրանում է, որ հոդվածի բովանդակության մեծ մասը հայտնվել է հուլիսի 28, 2010 թվականին, սակայն apfpoker.com կայքի բովանդակությունը 2010-ի հուլիսի 4-ին, օգոստոսի 4-ին և օգոստոստի 6-ին, այսինքն Վիքիպեդիայի բովանդակությունից հետո: Այս ամենից հետո, վստահ չեմ հոդվածը ջնջել, թե թողնել: Ի՞նչ կարծիքներ կան: Շնորհակալություն, Chaojoker 19:23, 31 Մարտի 2011 (UTC)[reply]

  Ջնջել Անթույլատրելի հայերեն լեզվագործածության պատճառով։ Երկորդը՝ ոչ հարնագիտարանային ոճն ու բնույթը։ --vacio 19:17, 30 Ապրիլի 2011 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել։

Յուրի Մինասյան խմբագրել

Յուրի Մինասյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

  Ջնջել, Ըստ ամենայնի ոչ նշանակալի անձն։ --vacio 13:06, 30 Ապրիլի 2011 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել։

Բրիքս խմբագրել

Բրիքս (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կարճ հոդված։ Յոթ օրվա ընթացքում չի բարելավվել։ --vacio 07:28, 2 Մայիսի 2011 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել։

Փոխհարաբերությունների մարքեթինգ խմբագրել

Բրիքս (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կարճ հոդված։ Յոթ օրվա ընթացքում չի բարելավվել։ --vacio 07:28, 2 Մայիսի 2011 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել։

Յուրի Սուվարյան խմբագրել

Բրիքս (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կարճ հոդված։ Յոթ օրվա ընթացքում չի բարելավվել։ --vacio 07:28, 2 Մայիսի 2011 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ պահպանել։

Կ-1 արմենիա խմբագրել

Կ-1 արմենիա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

  Ջնջել Կրում է զուտ գովազդային բնույթ։ Ոչ նշանակալի։ --vacio 10:12, 5 Մայիսի 2011 (UTC)[reply]

  •   Ջնջել --Rob 12:36, 5 Մայիսի 2011 (UTC)[reply]
  •   Թողնել -- Կան մի-երկու նախադասություն, որ որոշ չափով գովազդային են հնչում, օրինակ՝ «կարճ ժամանակահատվածում հասցրեց արժանանալ մարզասերի գնահատանքին», և եթե դրանց համար չեզոք աղբյուր չներկայացվի, կարելի է հեռացնել տվյալ նախադասությունները: Սակայն կարծում եմ ընդհանուր հոդվածը գովազդային տեքստ չունի, և տեղեկատվական մասեր կան: Իսկ Կ-1-ն միջազգային կազմակերպություն է. եթե Կ-1 Արմենիան առանձին նշանակալիություն չունի, կարելի է նաև այն ապագայում ձուլել/տեղափոխել Կ-1 հոդված: Chaojoker 17:57, 5 Մայիսի 2011 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել։

Նիկոլայ Չերենկո խմբագրել

Նիկոլայ Չերենկո (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ըստ երևույթին մտացածին անձնավորություն։ (Նման անվամբ միայն հայտնի է The Mechanik ֆիլմը կերպարներից մեկը, որ սակայն չի համատապասխանում հոդվածի նկարագրությանը։--vacio 14:35, 15 Մայիսի 2011 (UTC)[reply]

  Ջնջել - ըստ Vacio-ի: Առցանց ոչ մի աղբյուր չկարողացա գտնել հոդվածում տեղեկությունները կամ գոնե անձի գոյությունը հաստատելու համար: Եթե ևս ոչ մի հրատարակված աղբյուր կամ այլ փաստ չներկայացվի, կողմ եմ ջնջելուն: Chaojoker 15:10, 16 Մայիսի 2011 (UTC)[reply]
  Ջնջել - նայեք տարիքին՝ 14 տարեկան, ի՞նչ գաղտնի գործակալ, ինչ քաղաքականություն։ Իհարկե ջնջել, այն էլ անհապաղ։--Bekoքննարկում 17:21, 16 Մայիսի 2011 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ պահպանել։

Տեսակավորման ալգորիթմ խմբագրել

Տեսակավորման ալգորիթմ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Եթե չհեռացվի օտարալեզու բովանդակութունը։ --vacio 19:41, 20 Մայիսի 2011 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ պահպանել։

Փոքր բիզնեսի աջակցման պետական ծրագրերը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում խմբագրել

Փոքր բիզնեսի աջակցման պետական ծրագրերը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ջնջման է ներկայացրել Rob մասնակիցը, որպես պատճառ նշելով «ոչ հանրագիտարանային»։ --vacio 21:10, 23 Մայիսի 2011 (UTC)[reply]

Այժմ հոդվածը գտնվում է Փոքր բիզնեսի աջակցման ՀՀ պետական ծրագրեր անվան ներքո: Chaojoker 15:43, 1 Հունիսի 2011 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել։

Ճանճեր տերը խմբագրել

Ճանճեր տերը (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Վիքիպեդիային ոչ հարիր հոդված։ Ըստ երևույթին դպրոցական շարադրություն կամ արտադրություն։ --vacio 12:39, 27 Մայիսի 2011 (UTC)[reply]

  Ջնջել - Այո ջնջելու ենթակա է, գրական ստեղծագործության վերլուծության փորձ է։--Bekoքննարկում 19:11, 29 Մայիսի 2011 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել։

Գաբրիելա Մոնթես խմբագրել

Գաբրիելա Մոնթես (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ հանրագիտարանային, և կարծում եմ ոչ նշանակալի հոդված: Ինչքան հասկանում եմ Ամերիկյան հեռուստացուցային կինոնկարի միջի անձնավորության մասին է խոսքը, որը կասկածում եմ ամենալավ դեպքում նշանակալի է առանձին հոդված ունենալու համար: Chaojoker 12:52, 31 Մայիսի 2011 (UTC)[reply]

  Ջնջել---Bekoքննարկում 18:23, 31 Մայիսի 2011 (UTC)[reply]
  Ջնջել---Արամ-Վան

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել։

Վիքիպեդիա. Վիրտուալ հանրագիտարան խմբագրել

Վիքիպեդիա. Վիրտուալ հանրագիտարան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գրքի հեղինակներից մեկը, ադրբեջաներեն Վիքիպեդիայի մասնակից Իրադան, ադրբեջաներեն Վիքիի ադմինիստրատոր լինելով հանդերձ, բավականին ծանոթ չէ Վիքիպեդիայի կանոնակարգին կամ համենայն դեպս որոշում է այն անտեսել՝ Վիքիպեդիայում փակ աղբյուրներից նյութ ավելացնելով (օր.՝ այս խմբագրումը որոշ բացթողումներով պատճենված է այստեղից): Որևէ առարկային չտիրապետող անձ որևէ նշանակալի գիրք չի կարող հրատարակել դրա մասին, հատկապես որ այս գիրքը ադրբեջաներեն աղբյուրներից դուրս (և նույնիսկ այդտեղ) շատ տարածում չունի: Միակ աղբյուրն, որը նշված է հոդվածի էջում encyclopedia.ru կայքից է, որն ոչ թե հավաստեցնում է գրքի նշանակալիությունն, այլ ընդհակառակը խոսում encyclopedia.ru կայքի ոչ հավաստի լինելու մասին: Առաջարկում եմ ջնջել հոդվածը: Chaojoker 12:52, 31 Մայիսի 2011 (UTC)[reply]

  Ջնջել---Արամ-Վան
  Ջնջել --Rob 18:06, 7 Հունիսի 2011 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել։

Գրիգոր Հովհաննիսյան խմբագրել

Գրիգոր Հովհաննիսյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ջնջման է ներկայացրել Rob-ը, որպես պատճառ նշելով ինքնագովազդ։ Համաձայն եմ՝   Ջնջել --vacio 19:06, 6 Հունիսի 2011 (UTC)[reply]

  Թողնել– Այս անստորագիր գրառման հեղինակն է Grigor Hovhannisyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
  Ջնջել -Պետք է ջնջվի--Արամ-Վան

Ոչ ինքնագովազդի կարիք ունեմ, ոչ հրատարակվելիք գրքիս աջակցության, Փառք Աստծո: Կխնդրեի ուղղակի զերծ մնալ այս ամենը անձնական հարթություններ տեղափոխելուց: Ինձ թվում է այս հարցում փոխըմբռնում է պետք և ուրիշ ոչինչ: Շնորհակալություն:

  Ջնջել-Ինքնագովազդ է, առանց հավաստի և չեզոք աղբյուրների, դռևս չգրված ստեղծագործությունը նախապես «ռասկրուտկա» անելու համար։ Նախապես զգուշացնեմ՝ ինձ գրքի օրինակ հարկավոր չէ (տես ներքևի հետգրությունը)։Bekoքննարկում 19:07, 7 Հունիսի 2011 (UTC)[reply]
Ըստ երևույթի, հոդվածն ինքնակենսագրական է, և Վիքիպեդիայում թեև ինքնակենսագրություն գրելն արգելված չէ, սակայն խստորեն խորհուրդ է տրվում դրանից հետ կանգնել: Տվյալ դեպքում, հոդվածն առանձնապես ոչ-չեզոք տոնով չէ, և այդ կողմից մեծ խնդիրներ չունի: Սակայն հոդվածում ոչ մի երկրորդական, վստահելի աղբյուր նշված չէ, և դա գումարած նրան, որ Գուգլում որոնելիս տվյալ անձի մասին (և ոչ նույնանուն անձանց) որևէ արդյունք չի հայտնաբերվում, խոսում է Վիքիպեդիայում հոդված ունենալու համար նշանակալիությունը չփաստված լինելու մասին: Նկատի առնելով սրանք, հակված եմ հոդվածը   Ջնջել՝ մի թե երկրորդական և չեզոք աղբյուրներով հավաստեցվի հոդվածի տեղեկույթները և նշանակալիությունը: Նաև խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ սա քվեարկություն չէ, այլ քննարկում, և առանց պատճառը նշելու «քվեները» և դրանց քանակը ոչ մի տարբերություն չեն կարող ունենալ քննարկման արդյունքում: Դա վերաբերում է թե կողմ և թե դեմ քվեներին, և այս էջի բոլոր քննարկումներին և ենթավերնագրերին: Chaojoker 21:12, 7 Հունիսի 2011 (UTC)[reply]

Հարգելի մասնակիցներ, հատկապես Rob, ի՞նչ դրդապատճառներով եք ներկայացնում այս հոդվածը ջնջման, եթե անգամ նշում եք, որ ջնջողը դուք չեք: Ուղղակի ինձ պետք է, որ այս կայքում լինի այս հոդվածը ու չեմ պատրաստվում ոչ ոքի հաշվետվություն տալ թե ինչու, թերևս միակ պարզ պատճառով, որ համացանցը ընդհանուր օգտագործման համար է: Անգամ եթե դեմքս դուր չի գալիս կամ ինչ որ բան ձեր մեջ նախանձ, խանդ, թեկուզև զզվանք ու նմանատիպ վնասակար զգացումներ է ծնում, դեմ չեմ, քանի որ ինձ միևնույնն է ինչ եք մտածում իմ մասին. ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում: Ուստի ԽՆԴՐՈՒՄ եմ անտարբեր մնացեք ձեր այդ հայատյաց ու մերժողական քաղաքականությունից: Թերևս այս առիթով կարելի է հիշել մեր ժամանակների դասական Վահրամ Սահակյանի խոսքերը։ «Ով որ գրի ֆորում, կհատնվի ...»: Կարդացեք մեր բոլոր ժամանակների դասականներին և մարդկանց զերծ պահեղ մաղձից, ժամանակն է, որ բոլորս հանդուրժողական լինենք միմյանց նկատմամբ: Շնորհակալություն բոլորին: Փոխեք ինքներդ ձեզ, շքանշանը հակառակ կողմ էլ ունի, պետք չէ ամեն ինչին մերժողաբար ու բացասական վերաբերել ու այդ ժամանակ մենք կունենանք ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ: ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ: Աստծո կամոք, գիրքս հրատարակելուց հետո, անձամբ ձեզ հրավիրելու եմ շնորհանդեսին և շատ կուզենայի գրքիս առաջին օրինակները ձեզ նվիրել: Ամենայն հարգանքով Գրիգոր Հովհաննիսյան:
  Թողնել– Այս անստորագիր գրառման հեղինակն է Grigor Hovhannisyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։- Հարգելի մասնակից, եթե ամեն գրառումից հետո թողնելու կաղապարը դնեք, ապա այդ դեպքում էլ դրանք չեն գումարվի, այլ կհաշվվեն որպես մեկ ձայն։--Bekoքննարկում 16:18, 8 Հունիսի 2011 (UTC)[reply]

Beko ջան, ինչպես մեկ անգամ նշեցի վերևում, այստեղ ընդհանրապես ձայների հաշվում չի կարող գնալ, «սա քվեարկություն չէ, այլ քննարկում, և առանց պատճառը նշելու «քվեները» և դրանց քանակը ոչ մի տարբերություն չեն կարող ունենալ քննարկման արդյունքում: Դա վերաբերում է թե կողմ և թե դեմ քվեներին, և այս էջի բոլոր քննարկումներին և ենթավերնագրերին:» Chaojoker 16:34, 8 Հունիսի 2011 (UTC)[reply]
Հարգելի Գրիգոր Հովհաննիսյան, իմ հերթին, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր այս գրառմամբ ինձ պարգևած լիաթոք ծիծաղի րոպեների համար: Ինչպես ասում են ամերիկացիները՝ "you have made my day" :))) Ջերմ բարևներով, «հայատյաց» և «մերժողական» քաղաքականությունից անտարբեր չմնացող --Rob 15:33, 8 Հունիսի 2011 (UTC)[reply]
Հարգելի Grigor Hovhannisyan, նախ խնդրում եմ զերծ մնալ քննարկումն անձնականեցնելուց: Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որի հիմնական սկզբունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Այն հասարակական ցանց, ֆորում, դեղին էջեր, և գովազդաին հարթակ չէ: Նաև, ոչ մի հոդված որևէ անձի սեփականությունը չէ, և ցանկացած մարդ ազատ է դրա մեջ ներդրում ունենալ, այն բարելավել կամ հիմնավորված ջնջելու հայց ներկայացնել, և «չեմ պատրաստվում ոչ ոքի հաշվետվություն տալ թե ինչու» փաստարկն այստեղ կիրառելի չէ: Հանրագիտարանը պիտի լինի չեզոք, իսկ ինքնակենսագրություն գրելիս (որն ենթադրվում է այս դեպքն է), անչափ դժվար եթե ոչ անկարելի է պահպանել այն: Դրանից բացի, հանրագիտարանում հայտնվող հոդվածները մատնանշում են որոշակի նշանակալիություն: Դրա ցույց տալու ճանապարհներից մեկը, չեզոք և երկրորդական աղբյուրներում դրանց մասին հայտնվող նյութերն են, որոնք այս դեպքում բացակայում են: Եթե կան նման աղբյուրներ, որոնք վկայում են հոդվածում նշված տեղեկությունների կամ գոնե անձի նշանակալիության մասին, խնդրում եմ ներկայացնել: Այլապես հոդվածը կարող է ինքնագովազդի դեր կատարել, և այդ պատճառով ենթակա է ջնջման: Ձեր բոլոր ոչ-ինքնակենսական, չեզոք և հանրագիտարանային ներդրումները նախագծում մնում են ողջունելի, Chaojoker 16:34, 8 Հունիսի 2011 (UTC)[reply]
Բարև բոլորին: Անչափ ուրախ եմ, որ գոնե ծիծաղել եք հարգելի Rob, ծիծաղը կարող է հրաշալի բուժամիջոց լինել այն վատ բացասկան զգացումների, որի մասին ես նշել եմ: Իսկ հիմա անցնենք գործին: Խնդիր չկա, ես կարող եմ ինքս հոդվածը ջնջել, բայց կցանկանայի նախազգուշացնել, որ շատ վատ կարող է լինել իմ քննադատի դերում հայտնվելու հանգամանքը ու ձեր կողմից դրված շատ ու շատ հոդվածներ կարող են արժանանալ խիստ, օբյեկտիվ և բազմակողմանի քննադատության: Համենայնդեպս, ես ի դեմս ձեզ չեմ ուզում հակառակորդներ տեսնել, հասկացեք հարգելիներս:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Grigor Hovhannisyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Սպառնալիքներ գործածելը վիքիփեդիայում շատ բացասական է դիտվում Grigor Hovhannisyan։ Հոդվածի ջնջելու քննարկումը առնչվում է միայն ու միայն վիքիփեդիայի կանոններին, ոչ մի դեպքում չի կարելի այն անձնականացնել։ Եթե մասնակից Rob-ը հոդվածը ջնջման չներկայացներ, ամենայն հավանականությամբ, դա կանեի ես, կամ մեկ այլ խմբագիր։ Այս հանրագիտարանը ունի որոշակի կանոններ, որոնցով մենք փորձում են առաջնորդվել և այդ կանոնների համաձայն ձեր ստեղծած հոդվածը հանրագիտարանի համար նշանակալի նյութ չի ներկայացնում։ Այս վերջինը դուք ոչ մի կերպ չեք փորձել հերքել, ուստի և քննարկումը կարելի է համարել ավարտված, իսկ հոդվածը կջնջվի ադմինների կողմից։ --vacio 12:12, 9 Հունիսի 2011 (UTC)[reply]

Հարգելի vacio, որտե՞ղ դուք տեսաք սպառնալիք: Ես ոչ մեկին չեմ սպառնում, ուղղակի ուզում եմ ասել, որ պետք չէ ինձ ձեր հակառակորդի դերում տեսնել ու իմ հոդվածը ջնջելը դարձնել կյանքի նպատակ: Ես ընդամենը զգուշացրել եմ, որ ավելի հետևողական եմ լինելու ձեր հրատարակած հոդվածների հարցում: Դրանից կարծում եմ կշահի մեր սիրելի WIKIPEDIA կայքը: Ի՞նչ է դուք դեմ եք:

Ստացվում է այնպես, որ այս կայքը «ձեզանով եք արել», ինչ հոդված ուզում թողնում եք, ինչ չէ ջնջու՞մ: Ու երբ փորձում ես կարծիք հայտնել այլ հոդվածների մասին դառնում ես «ՎԱՆԴԱԼ», վատ չէ: օրինակ՝։ Ձիրավի ճակատամարտ հոդվածը շատ քիչ է և թերի: բացեք պատմության գրքերը և ինքներդ կհամոզվեք:

Հարգելի Գրիգոր Հովհաննիսյան, եթե դուք գտնում եք, որ Ձիրավի ճակատամարտ էջը «թերի» և «քիչ» է, ապա ոչինչ ձեզ չի խանգարում փորձել բարելավել այն՝ ավելացնելով նոր տեղեկություններ կամ խմբագրելով հինը... --Rob 13:31, 9 Հունիսի 2011 (UTC)[reply]

Հարգելի Rob, անիմաստ է ավելացնել կամ խմբագրել, որովհետև այս կայքը դուք ձեր քմահաճույքներով եք կառավարում ու կասկած անգամ չունեմ, որ ավելացրածս ու խմբագրածս կհեռացնեք տեքստից:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լրացնել և խմբագրել ցանկացած էջ: Եթե ձեր ավելացրածը կամ խմբագրածը չհամապատասխանի Վիքիպեդիայի կանոնակարգի պահանջներին, ապա, շատ հնարավոր է, որ այն կհեռացվի: Ինչ վերաբերվում է Վիքի-ում անձնական էջ ունենալու ձեր ցանկությանը, որը դուք արտահայտել էիք նախորդ գրառումներից մեկում, ապա ոչինչ չի խանգարում ձեր մասին կենսագրական տեղեկությունները տեղափոխել [այստեղ]: Սա ձեր անձնական տարածքն է, որտեղ դուք իրավունք ունեք տեղադրել ձեր մասին ցանկացած տեղեկատվություն:Rob 13:53, 9 Հունիսի 2011 (UTC)[reply]

Դե ես էլ եմ դրա մասին փաստում, Վիքի-ի քողի ներքո ինչ ուզում անում եք, կայքն օգտագործելով անձնական քմահաճություններով, իմ ցանկացած խմբագրում դուք կարող եք «անհամապատասխանության» քողի ներքո շատ հանգիստ հեռացնել: Բայց, երբևէ, այդ «յուրաքանչյուր ոք»-երից մեկը կարող է ձեզանից լավ տիրապետել, թե կայքին, թե համակարգչին, ունենալ լավ մասնագիտական պատրաստվածություն ... այն ժամանակ ինչ կլինի՞, գուցե այդ ժամանակ չկարողանաք ոչ «ՎԱՆԴԱԼ» պիտակավորել, ոչ էլ «ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴ» ... թերևս արժե նաև այդ մասին մտածել: Ողջույններով Գ։Հովհաննիսյան:

Եթե մի գեղեցիկ օր Վիքիում հայտնվի «թե կայքին, թե համակարգչին» լավ տիրապետող և «լավ մասնագիտական պատրաստվածություն ունեցող» այդ բոլոր կողմերից փայլուն անձնավորությունը, հույս ունեմ, որ Շուշանիկի մասին պատմական վեպ գրելիս ու հրատարակելիս, նա գոնե տեղյակ կլինի, որ Շոթա Ցուրտավելի անունով վրաց հոգևորական երբեվիցե գոյություն չի ունեցել... --Rob 14:41, 9 Հունիսի 2011 (UTC)[reply]

1. Եղել է Շոթա Ցուրտավելի, թե ոչ դա արդեն մասնագետների խնդիրն է, որոնք նրա մասին բավականաչափ տեղեկություններ ունեն: 2. Եթե դուք տեղեկություններ չունեք, դա չի նշանակում, որ նման բան չկա ու խնդրում եմ ձեզ հարգելի ROB, արդեն որերորդ անգամ, անձնական հարթություններ եք տեղափոխվում, հարգելիս, չի կարելի, էլ ո՞նց ասեմ, ո՞նց բացատրեմ ... 3. Չեք ուզել հոդված իմ անունով այս կայքում ես իմ ձեռքով ջնջել եմ, էլ ինչ եք ուզում, ձեր նպատակն էր ջնջել, ես ինքս ջնջեցի, էլ ինչ կարիք կա այսքան ծավալվել:
Նորից եմ կրկնում ես հայ եմ, քրիստոնյա, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամ, ոչ մեկիդ դեմ ոչ մի բան չունեմ, ապրեք խաղաղ, անհոգ, երջանիկ, ես դրանից միայն ուրախ կլինեմ, ուղղակի խնդրում եմ, թողեք ինձ հանգիստ: Հոդվածս ՋՆՋԵԼ եմ իմ ձեռքով: Ես թշնամի ու հակառակորդ չեմ, հայ եմ, հարգելիներս, հա'յ: Պարզ հայերենով խնդրում եմ եկեք փակենք այս թեման: Շնորհակալություն բոլորիդ:
Հարգելի ROB, դուք սխալ անվանում էիք գրել, իսկ ես ավտոմատ կերպով կրկնել եմ ձեր սխալը: Շոթա Ցուրտավելի չէ, այլ՝ Յակոբ Ցուրտավելի: Խնդրում եմ հարգելիներս զերծ մնանք պրովոկացիաներից, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻՑԴ ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ:
Հարգելի BEKO, իսկ ձեզ խնդրում եմ, որպես ադմինիստրատորի, չարգելափակել իմ էջը, եթե ինչ-ինչ կանոններ դեռևս չգիտեմ, դա չի նշանակում, որ ես վնասատու եմ կամ միտումնավոր եմ անում: Ու նաև խնդրում եմ ապահովել փակել այս թեման, ջնջել եմ հոդվածս, թեման փակված է, ոչ մի անձնական բան չեմ ուզում քննարկել: Շնորհակալ եմ հատկապես CHAOJOKER ադմինիստրատորից, ու վերջին անգամ ասում եմ, ես թշնամի չեմ, ես հայ եմ, ուրեմն՝ բարեկամ, չեմ վիրավորել ու չեմ վիրավորի ոչ մեկի ու թույլ չեմ տա վիրավորել ինձ, հարգում եմ բոլորին, իսկ ովքեր չգիտեն շփման ձև, խնդրում եմ անցեք առաջ, հաջողություն բոլորիդ:

Շնորհակալություն, թեման համարենք փակված:

(Շարունակելով պրովոկացիաներս) Սա ձեր գրածը չի՞. «Վրացական պատմական որոշ աղբյուրներում սուրբ Շուշանիկին անվանում են նաև վրաց թագուհի (աղբյուր՝ Շոթա Ցուրտավելի 5-րդ դարի վրացի հոգևորական):» [2] --Rob 17:07, 9 Հունիսի 2011 (UTC)[reply]

Քննարկումը փակված է։ Արդյունքը՝ ջնջել։

Բերկե վան դեր Մեյ խմբագրել

Բերկե վան դեր Մեյ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
  Ջնջել - Համաձայն եմ հոդվածը ջնջելու հետ, քանի որ չեմ կարծում անձը (դեռ) բավականին նշանակալի է առանձին հոդված ունենալու համար: Երեխայի երևույթի մասին կարելի է մի-երկու տողով նշել վերբերող ակումբի հոդվածում: Chaojoker 13:45, 29 Հունիսի 2011 (UTC)[reply]