Յուրի Սուվարյան

հայ տնտեսագետ

Յուրի Միքայելի Սուվարյան (մայիսի 25, 1943(1943-05-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր (1984 թ.), պրոֆեսոր (1986 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2010 թ., թղթակից անդամ՝ 2006 թ.)[1]։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2014 թ.)[2]:

Յուրի Միքայելի Սուվարյան
ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆ.jpg
Ծնվել է1943 մայիսի 25
ԼՂՀ ԼՂՀ, Սղնախ
Բնակության վայր(եր)Հայաստան Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՄասնագիտությունՏնտեսագիտություն
Գործունեության ոլորտտնտեսություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան
Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ
և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

ԿրթությունԽմբագրել

  • 1960 թ. ավարտել է Ավետարանոց գյուղի միջնակարգ դպրոցը։
  • 1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։
  • 1965-1968 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունըԽմբագրել

Գիտական գործունեությունըԽմբագրել

  • 1970 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Աշխատանքի արտադրողականության և աշխատավարձի աճի տեմպերի հարաբերակցությունը» թեմայով։
  • 1983 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ամբողջական աշխատանքի արտադրողականությունը Հայաստանի արդյունաբերության մեջ» թեմայով։
  • 1984 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
  • 2006 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ։
  • 2010 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոս)։

Հեղինակել է ավելի քան 220 հրատարակված գիտական աշխատանք, այդ թվում՝ 30 մենագրություն տնտեսագիտության ու կառավարման հիմնարար խնդիրների վերաբերյալ։: Նրա ընդհանուր խմբագրմամբ և համահեղինակությամբ հրատարակվել են «Մենեջմենթ» հայերեն բնագիր բուհական առաջին դասագիրքը (Եր., 1999 թ., 2002 թ., 2009 թ.), «Հայ կառավարչական մտքի պատմության ուրվագծեր» (Եր., 2005 թ.)` տվյալ ասպարեզին վերաբերող առաջին մեծածավալ հետազոտությունը[3]։

Պարգևներ և կոչումներԽմբագրել

ԱշխատություններԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել