Վիքիպեդիա:Մոլորակի շուրջը/Իսլանդիա
← ![]() |
![]() |
→ ![]() |
![]() ![]() Իսլանդիան կղզային պետություն հյուսիսարևմտյան Եվրոպայի համանուն կղզու վրա՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Ափերը հյուսիսարևմուտքում և հարավում ողողում են Գրենլանդական, իսկ արևելքում՝ Նորվեգական ծովերի ջրերը։ Իսլանդիան աշխարհագրորեն տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ճամփաբաժանում, սակայն մի շարք գործոններ հաշվի առնելով այն ներառվում է Հյուսիսային Եվրոպա տարածաշրջանի մեջ։ Դանիական լայն նեղուցը Իսլանդիան բաժանում է Գրենլանդիայից։ Վերջինիս շրջակայքում սփռված տարածքներից են նաև Ֆարերյան, Շետլանդյան և Յան Մայենի կղզիները։ Ընդհանուր հաշվով՝ կղզու մակերեսը կազմում է 103 հազար քառակուսի կիլոմետր (18-րդ խոշորագույն կղզին աշխարհում): Իսլանդիան Եվրոպայի ամենանոսր բնակեցված պետությունն է։ Ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Իսլանդիայի բնակչությունը կազմում է շուրջ 350 հազար մարդ։ Իսլանդիայի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ռեյկյավիկն է։ Ռեյկյավիկում և հարակից ավաններում է բնակվում ամբողջ կղզի-պետության բնակչության երկու երրորդից ավելին։
|
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/59/D%C3%BDrafj%C3%B6r%C3%B0ur%2C_Vestfir%C3%B0ir%2C_Islandia%2C_2014-08-15%2C_DD_037_PAN.jpg/1110px-D%C3%BDrafj%C3%B6r%C3%B0ur%2C_Vestfir%C3%B0ir%2C_Islandia%2C_2014-08-15%2C_DD_037_PAN.jpg)