Բաուրդարբունգա, Բարդարբունգա (իսլ.՝ Bárðarbunga[1]), հրաբուխ Իսլանդիայի հարավ-արևելքում, Նորդուրլանդ Էյստրա շրջանում։ Ներառում է մոտակա օբյեկտները` ստրատոհրաբուխներ, հրաբխային ճեղքվածքներ, հրաբխային լանջեր, խառնարաններ։ Մինչև 2014 թվականը վերջին ժայթքումը արձանագրվել է 1910 թվականին, իսկ վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 1477 թվականին։ 2014 թվականի օգոստոսին սկսվել է հրաբխի նոր ժայթքում, որը շարունակվել է մինչև 2015 թվականի սկիզբը։

Տեսակլեռ, ստրատոհրաբուխ, subglacial volcano? և Գործող հրաբուխ
Երկիր Իսլանդիա
ՏեղադրությունÞingeyjarsveit?
Նյութբազալտ, picrobasalt? և Ռիոլիթ
Բարձրություն (ԲԾՄ)2010 մետր մ
Սմիթսոնիան կոդ373030

Հրաբխի բարձրությունը 2009 մ է (սա Իսլանդիայի երկրորդ ամենաբարձր գագաթն է՝ Խվանադալսխնուկյուրից հետո)։ Բաուրդարբունգան գտնվում է Վատնաիյոկյուդլ սառցադաշտի հյուսիսարևմտյան հատվածում, Գրիմսվոթն հրաբխից դեպի հյուսիս։ Այն մակերեսային ստրատոհրաբուխ է, գտնվում է կալդերայում, որն ունի մոտ 700 մ խորություն։ Հրաբխի խզումային խախտումները, կապված են Ասկիա և Տորվայեկյուդլ հրաբուխների հետ։

Բաուրդարբունգայի տարածքում բնակավայրեր չկան, սակայն ամռանը դրա հարակից տարածքներն են այցելում զբոսաշրջիկներն ու որսորդները[2]։

Անուն խմբագրել

Հրաբխի անվանումն առաջացել է հին իսլանդացի բնակչի պատվին, որի անունն էր Գնուպա-Բարդուր[3]։ Բառացի Բաուրդարբունգայի անունը կարող է թարգմանվել որպես «Բաուրդուրի լեռնաշղթա» կամ «Բաուրդուրի գմբեթ»։

Պատմական տեղեկություններ խմբագրել

 

Հրաբուխը մշտապես ժայթքել է նոր ժամանակաշրջանում։ Ամենամեծ լավային հոսքի ծավալը, որը բխում էր մի քանի հրաբխային ճեղքվածքներից, հասնում էր 21 կմ խորհանարդի։ Վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 1477 թվականին։ Դրա պայթուցիկ ցուցանիշը կազմում էր 6 միավոր։ Հաջորդ տարիներին ևս եղել են ժայթքումներ. վերջինը տեղի է ունեցել 1910 թվականին[4][5] և տևել է հունիսից մինչև հոկտեմբեր։ Ժամանակ առ ժամանակ տարածքի մեջ նշմարվում են փոքրիկ ստորգետնյա ցնցումներ։

Հրաբխի ակտիվությունը կրկին սկսել է աճել 2007 թվականից[4]։

2014 թվականի ժայթքումներ խմբագրել

2014 թվականի ամռանը Բաուրդարբունգայի շրջանում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ հրաբխի ներսում գոյություն ունի մագմայի շարժում։ Օգոստոսի 17-18-ի գիշերը հրաբխի տարածքում արձանագրվել են մի շարք ստորգետնյա ցնցումներ, որոնցից ուժեղագույնների մագնիտուդը հասնում է 3.8-ի[4]։ Ապա ավելի ուշ հաղորդվել է, որ օգոստոսի 18-ին ցնցումների առավելագույն չափը հասել է 4,5-ի[6]։ Քանի որ հնարավոր հրաբխային ժայթքման հետևանքով կարելի է ակնկալել ջրհեղեղ, ինչպես նաև կձևավորվեր հրաբխային մոխրի ամպ, օգոստոսի 18-ին իսլանդական իշխանությունները արգելափակեցին մի քանի մայրուղիներ։

Մագմայի շարժումը օգոստոսի 18-ին արձանագրվել է 3-7 կմ մակերեսի տակ։ Մասնագետների կարծիքով այս փաստը վկայում է, որ մոտակա ժամանակում մագմայի դուրս գալու մեծ հավանականություն կլինի[6]։

Օգոստոսի 20-ին հրաբխի տարածքի բնակիչները (այդ թվում` ավելի քան 200 զբոսաշրջիկ, որոնք բնակվում էին Վատնաիյոկյուդլ ազգային պարկի տարածքում գտնվող հյուրանոցներում) տարհանվել են։ Հայտարարվել է, որ Վատնաիյոկյուդլ սառցադաշտի հյուսիսային հատվածից դեպի մայրուղի գոտին փակ է այցելության համար[7]։

Հրաբխի ժայթքումը սկսել է օգոստոսի 23-ին։ Ավիացիոն վտանգի գույնի կոդը վերափոխվել է առավելագույնի՝ «կարմիր»-ի [~ 1], և Իսլանդիայի քաղաքացիական ավիացիայի ծառայությունը արգելել է բոլոր թռիչքները Բաուրդարբունգայի շրջանում[2][5] :

Օգոստոսի 24-ին Բաուրդարբունգայի շրջանում տեղի է ունեցել երկու երկրաշարժ` 5.3 մագնիտուդով (տեղական ժամանակով ժամը 00.19-ին, երկրաշարժի օջախը՝ 5.4 կմ խորությամբ) և 4.9 մագնիտուդով (տեղական ժամանակով ժամը 05.33-ին, նախորդից 17 կմ հեռավորության վրա, օջախի խորությունը՝ շուրջ 10 կմ)[2]։ Նույն օրը տարածքի ստուգումից հետո ավիացիոն վտանգի գունային կոդը փոխվել է «նարնջագույն»-ի [1], քանի որ պարզվել է, որ դեռևս ժայթքման արտաքին դրսևորումներ չկան[8]։

Մի քանի օրվա ընթացքում հրաբխի կալդերայից շարժվող մագման սկսեց հոսել դեպի հյուսիս, օգոստոսի 29-ին սկսեց դուրս գալ (տեղական ժամանակով ժամը 0:02) 300 մետրանոց ճեղքվածքից, որն առաջացել էր նախորդ օրը Խոլուխրյոյին լավային լեռան վրա, Բաուրդարբունգայից տասնյակ կիլոմետրեր դեպի հյուսիս, Վատնաիյոկյուդլ սառցադաշտի սահմաններից դուրս։ Մի քանի ժամ անց ժայթքումների թիվը նվազել է[9][10]։

Նույն օրվա կեսին հրաբխի հյուսիսային կալդերայում երկրաշարժ է գրանցվել՝ 5,2 բալ ուժգնությամբ[11]։

Օգոստոսի 31-ի առավոտյան ժայթքումը շարունակվել է։ Լավան սկսել է հոսել նույն ճեղքվածքից, ինչպես օգոստոսի 29-ին, և ճեղքի երկարությունը կազմել է 1,5 կմ։ Տեղական ժամանակով ժամը 7-ի դրությամբ հյուսիսարևելյան ուղղությամբ ձգվող լավայի հոսքն ուներ մոտ 1 կմ լայնություն ու մոտ 3 կմ երկարություն։ Օրվա ընթացքում Բաուրդարբունգայի կալդերայում տեղի է ունեցել երկու համեմատաբար ուժեղ երկրաշարժեր՝ 3,8 և 5,1 բալ ուժգնությամբ։ Հրաբխի վտանգի ավիացիոն գունային կոդն առավոտյան բարձրացվել էր «կարմիր»-ի, բայց կեսօրին կրկին իջեցվել է «նարնջագույն»-ի[~ 1][12]:

2014 թվականիի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ժայթքումը շարունակվել է։ Սեյսմիկ ակտիվությունը Բաուրդարբունգայի կալդերայում շարունակվել է մնալ բարձր, բազմիցս արձանագրվել են 5-ից ավելի հզորությամբ երկրաշարժեր։

2015 թվականի փետրվարի 28-ին հայտարարվել է, որ հրաբխի ժայթքումը ավարտվել է[13]։ Սակայն գազի արտանետումները շարունակվել են։ Հրաբխի հյուսիսային գոտին, ներառյալ Ասկիա և Հերդուբրեիդ հրաբուխները, փակ են մնացել հանրության համար։ Հրաբխի վտանգի ավիացիոն գունային կոդը նվազեցվել է «դեղին»-ի։

2015 թվականի մարտի 16-ին, հրաբխի հյուսիսային տարածքը բաց էր հանրության համար՝ բացառությամբ շրջակա 20 մետր տարածքի[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. How to pronounce «Bárðarbunga» // mbl.is
  2. 2,0 2,1 2,2 Два землетрясения произошли в Исландии в районе вулкана Бардарбунга РИА Новости (24 августа 2014). Дата обращения 24 августа 2014. Архивировано 24 августа 2014 года.
  3. Hallgrímur J. Ámundason (2014). «Bárðarbunga». Stofnun Árna Magnússonar í íslenskum fræðum (իսլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 Власти Исландии предупреждают об угрозе извержения вулкана Бардарбунга ИТАР-ТАСС (18 августа 2014). Дата обращения 20 августа 2014. Архивировано 20 августа 2014 года.
  5. 5,0 5,1 В Исландии началось извержение вулкана Бардарбунга ИТАР-ТАСС (23 августа 2014). Дата обращения 23 августа 2014. Архивировано 23 августа 2014 года
  6. 6,0 6,1 В Исландии нарастает активность вулкана Бардабрунга ИТАР-ТАСС (19 августа 2014). Дата обращения 20 августа 2014. Архивировано 20 августа 2014 года
  7. Власти Исландии эвакуировали людей из-за возможного извержения вулкана Бардарбунга ИТАР-ТАСС (20 августа 2014). Дата обращения 20 августа 2014. Архивировано 20 августа 2014 года.
  8. Два землетрясения произошли в Исландии в районе вулкана Баурдарбунга РИА Новости (24 августа 2014). Дата обращения 25 августа 2014. Архивировано 25 августа 2014 года
  9. В Исландии началось извержение вулкана Баурдарбунга Известия (29 августа 2014). Дата обращения 29 августа 2014. Архивировано 29 августа 2014 года.
  10. В Исландии началось извержение вулкана Баурдарбунга ИТАР-ТАСС (29 августа 2014). Дата обращения 29 августа 2014. Архивировано 29 августа 2014 года.
  11. Землетрясение магнитудой 5,2 произошло в кальдере вулкана Баурдарбунга ИТАР-ТАСС (29 августа 2014). Дата обращения 30 августа 2014. Архивировано 30 августа 2014 года.
  12. Bárðarbunga update 31082014 Icelandic Meteorological Office, University of Iceland, ed. Sara Barsotti and Halldór Björnsson (31 August 2014). Дата обращения 1 сентября 2014. Архивировано 1 сентября 2014 года.
  13. [1] 28 February 2015 12:00 — declaration from the Scientific Advisory Board
  14. [2](չաշխատող հղում) Reduction of the access controlled area north of Vatnajökull

Արտաքին հղումներ խմբագրել