Գիրք իսլանդացիների մասին

Գիրք իսլանդացիների մասին (հին նորվ.՝ Íslendingabók), Իսլանդիայի հայտնի ամենահին պատմական ստեղծագործություներից։

Գիրք իսլանդացիների մասին
Տեսակգրական ստեղծագործություն և ծագումնաբանություն
ՀեղինակԱրի Իմաստուն
Երկիր Իսլանդիա
Բնագիր լեզուOld Norse?
Հրատարակվել է1130
 Íslendingabók

Ստեղծման պատմություն խմբագրել

«Իսլանդացիների գիրքը» ստեղծվել է 1125 թվականին, իսլանդացի գիտնական Արի Տորգիլսոնի կողմից։ Գրքի ստեղծման ամենակարևոր աղբյուրներից մեկը ականատեսների տեղեկություններն են, առաջին հերթին Հաուկադուլացի Խադլրի, որը ծառայել է Նորվեգիայի թագավոր Օլաֆ II-րդին և մահացել 1089 թվականին՝ 94 տարեկան հասակում։ Բացի այդ, հեղինակը հենվում է Բեդիի, Ադամ Բրեմենսկու գրվածքների վրա։

Բովանդակություն խմբագրել

«Իսլանդացիների գիրքը» պատմական տեղեկություններ է պարունակում Իսլանդիայի հայտնաբերման և նորվեգական ցեղային արիստոկրատների կողմից բնակեցման մասին, մինչև 1118 թվականը։ Գրքի առաջին տարբերակը վերամշակվել է հենց հեղինակի կողմից, ով տեքստից հեռացրել է ներգաղթյալների ծագումնաբանական ցուցակները և Նորվեգիայի թագավորների կենսագրությունները։ Իսլանդացիների գիրքը գրված է իսլանդերեն լեզվով, ինչը 12-րդ հազարամյակում հազվադեպ հանդիպող երևույթ էր (այդ ժամանակաշրջանում եվրոպացի գիտնականների լեզուն լատիներենն էր)։

Իսլանդացիների գրքում մեծ նշանակություն է տրվում ալտինգին և իսլանդական եկեղեցուն։ Շարադրությունը բաղկացած է 10 գլխից, որոնցից հինգի մեջ պատմվում է երկրի բացահայտման և բնակեցման, Իսլանդիայի առաջին օրենքների և 930 թվականին ալտինգի հիմնման մասին։ Վեցերորդ գլխում պատմվում է 986 թվականին Գրելանդիայի բացահայտման և յուրացման մասին։ Ամենաերկարը 7-րդ գլուխն է, որտեղ խոսվում է իսլանդացիների մկրտության մասին։ Ութերորդ գլխում պատմվում է 11-րդ դարի իրադարձությունների և երկրում օտարերկրյա միսիոներների գործունեության մասին։ Իններորդ և տասներորդ գլուխներում պատմվում է 1056- 1118 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների մասին. Իսլեյֆայի և նրա որդու՝ Գիզուրա եպիսկպոսների ժամանակաշրջանում։

Պատմական իրադարձությունները ներկայացնելիս Արի Տորգիլսոնը առնչվում է այսպես կոչված «հարաբերական ժամանակագրությանը»՝ տեքստում օգտագործելով ընդամենը 4 հատուկ ամսաթվեր։

  • 604 թվական, երբ մահացավ Գրիգորի Մեծը
  • 870 թվական, երբ Անգլիայի թագավոր Էդմունդը սպանվեց
  • 1000 թվական, երբ մահացավ Նորվեգիայի թագավոր՝ Օլաֆ 1-ինը
  • 1120 թվական, երբ Իսլանդիայում ներդրվեց նոր օրացուցային հաշիվ։

Բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, կապված են այդ ամսաթվերի կամ դրանց միջև ընկած ժամանակամիջոցի հետ (օրինակ, Իսլանդիայի բնակեցումը տեղի է ունեցել 870-1000-ական թվականների միջև ընկած ժամանակահատվածում)։

Ձեռագրեր խմբագրել

Իսլանդացիների մասին գրքից պահպանված հնագույն ցանկը վերաբերում է 17-րդ դարին։ Յոն Էրլենդսոնը «Իսլանդացիների գրքի» երկու կրկնօրինակ է արել` եպիսկոպոս Սքալհոլտ Բրինջոլֆուր Սվինսսոնի համար 12-րդ դարի ձեռագրով որը, թերևս կորցրել է նույն 17-րդ դարում։ Ձեռագրերին տրվել է AM 113 a fol и AM 113 b fol նշանը և այժմ պահվում են Árni Magnússon ինստիտուտում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիրք իսլանդացիների մասին» հոդվածին։