օգնեցեք․ ինչպե՞ս հեռացնել սխալ ավելացումները և արտաքին հղումները

1. Գայանե հովհաննիսյան (լեզվաբան) էջում աջ սյունակի մասնագիտություն բաժնում չպետք է լինեն " և օպերային երգչուհի" բառերը։ Օգնեցեք ջնջել։ Շնորհակալ եմ։

2. Նույն էջում կա սխալ արտաքին հղում դեպի AV production. Օգնեցեք ջնջել։ Շնորհակալ եմ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Dr gaya (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Տեղեկաքարտի սխալն ուղղված է, բայց արտաքին հղումը ճիշտ է, ինչո՞ւ պետք է ջնջել։--Voskanyan (քննարկում) 05:37, 2 Հունվարի 2022 (UTC)

Բարև ձեզ, կխնդրեյի տրամադրել ձեզ հետ կապնվելու հեռախոսահամար

Բարև ձեզ, կխնդրեյի տրամադրել ձեզ հետ կապնվելու հեռախոսահամար– Այս անստորագիր գրառման հեղինակն է Ապրես Բեկլարյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Ապրես Բեկլարյան, եթե հարց ունեք Հայերեն Վիքիպեդիայի հետ կապված, ապա կարող եք այստեղ գրել։--Գարդմանահայ (քննարկում) 09:21, 12 Մարտի 2022 (UTC)[reply]

Հոդված

Բարև Ձեզ,իմ հոդվածը ջնջվել է,կասեք ինչի – Այս անստորագիր գրառման հեղինակն է Մարիամ1996 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բարև Ձեզ, հոդվա՞ծ: - Kareyac (քննարկում) 04:50, 21 Ապրիլի 2022 (UTC)[reply]

այս հոդվածը ջնջվել է «Նվազագույն պահանջներին չհամապատասխանելու» հիմնավորմամբ։--Ավետիսյան91 (քննարկում) 06:05, 21 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Այսինքն,օգնեք խնդիրը գտնել և լուծել,գուցե տեքստային տարբերակն է քիչ՞ ինչումն է խնդիրը Մարիամ1996 (քննարկում) 12:45, 27 Ապրիլի 2022 (UTC)[reply]
Նշել եմ հոդվածը ջնջած մասնակցին, Ձեզ կհուշի։ Beko ջան, կհիշե՞ս կոնկրետ ինչ խնդիր կար։--Ավետիսյան91 (քննարկում) 12:49, 27 Ապրիլի 2022 (UTC)[reply]
Հարգելի՛ @Մարիամ1996, շնորհակալություն հարցի համար։ Հոդվածը ջնջվել է մի քանի պատճառաբանությամբ՝ ոչ հանրագիտարանային բովանդակություն, վստահելի աղբյուրների բացակայություն, ինչպես նաև որոշակի գովազդային հատվածներ։ Բացի այդ, նշանակալիության լուրջ կասկսածներ կան։ --ջեօ 🌱 13:04, 27 Ապրիլի 2022 (UTC)[reply]
  Ալոեի մասին շատերդ եք լսել,իսկ Դուք գիտեք,որ մենք նույնպես ունենք Ալոե ջերմատնտեսություն,այն էլ Առաջինն ամբողջ Հայաստանում։ Ալոեի առաջին և դեռևս միակ Հայաստանյան արտադրող՝ Կարապետ Ավագյանը ALOE BEAUTY LAB-ի համահիմնադիրն է։ Ալոեի բնական հումքից պատրաստվում են խնամքի բնական միջոցներ,ինչպես նաև պատրաստի քամվածքը։ Ալոեի քամվածքը պատրաստված է 100-ամյա ծառատիպ ալոե դեղաբույսի հասուն տերևներից և այն ունի #EAC (եվրասիական համապատասխանություն) #ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ։ ԱԼՈԵՆ 8 ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ մաքրում է ստամոքսաղիքային համակարգը, մոտ 7 օրվա ընթացքում կատարում դետոքսիացիա, օրգանիզմն ազատում շլակներից, պարազիտներից, տոքսիններից, վնասակար միկրոբներից: Այն շատ կյանքեր է փրկել և շարունակում է վերականգնել շատ մարդկանց։  

Հոդվածի ամբողջ տեքստը սա էր, և ինչպես վերևում նշվեց ու տեսմնում եք, ապա որևէ կերպ հնարավոր չէր չջնջել։--ԲեքոՔննարկում 14:43, 27 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Տեղեկաքարտ

Բարև ձեզ, կարող եք օգնել: Նիկոլայ Արիստեր հոդվածի տեղեկաքարտը չի բերում: Շնորհակալություն:– Այս անստորագիր գրառման հեղինակն է ԴԱՍ88 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բարև, հարգելի ԴԱՍ88։ Արդեն բերում է։--Ավետիսյան91 (քննարկում) 17:17, 16 Մայիսի 2022 (UTC)[reply]
Շնորհակալ եմ արձագանքելու համար հարգելի Մասնակից:Ավետիսյան91 --ԴԱՍ88 (քննարկում) 17:35, 16 Մայիսի 2022 (UTC)[reply]

Սարգսյան Սերժիկ էջի վերաբերյալ

Բարև Ձեզ բոլորին: Ուզում եմ պարզել ինչ փոփոխություններ պետք է կատարել Սերժիկ Սարգսյան (քիմիկոս) էջում, որպեսզի hy.wikipedia.org հրապարակի այն Karina.khizantsyan (քննարկում) 04:51, 19 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Բարև Ձեզ, հոդվածը հրապարակված է, բայց կջնջվի, եթե աղբյուրներ չավելացնեք։ Աղբյուր, որը կհաստատի այն, ինչ որ գրել եք։--ԲեքոՔննարկում 15:18, 19 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Հայաստանի կառավարության նիստերի դահլիճ

Գլխավոր ի՞նչ միջոցառումներ են տեղի ունեցել ՀՀ կառավարության նիստերի դահլիճում 212.34.246.215 12:30, 29 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Ամենայն հավանականությամբ այդ հարցի պատասխանը կգտնեք Հայաստանի Հանրապետության կառավարության էջում։ --ջեօ 🌱 12:33, 29 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Մասնակցի անվանումը չի փոխվում

Հարգելի Ադմինիստրատոր, կխնդրենք մանրամասնել՝ ինչպես կարելի է նախ փոխել մասնակցի անվանումը։ Երկրորդ, ինչպես կարելի է վերջնականապես հրապարակման ենթակա դարձնել Հոդվածը։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Dona Manucharyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Բարև Ձեզ։ Ահա հղումը՝ Global user account rename request։--Ավետիսյան91 (քննարկում) 18:35, 22 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Թարգմանություն

Բարև ձեզ, ցանկանում եմ Բայազետ Կենտրոնի էջը հայերենից թարգմանել ռուսերեն, ինչ-որ անհասկանալի խնդրի պատճառով թարգմանածս չի պահպանում Ընթացիկ Թարգմանությունների բաժնում․ Խնդրում եմ օգնել)) Հ․Գ․ ունեմ թարգմանության փորձ Վիքիպեդիայում։ Sonagevorgyan (քննարկում) 17:49, 22 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Բարև Ձեզ։ Բովանդակային թարգմանչի գործիքո՞վ եք անում։ Ավետիսյան91 (քննարկում) 18:30, 22 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

please fix the Armenian name of Gevorg Aleksanyan in the Aleksanyan article in English Wiki– Այս անստորագիր գրառման հեղինակն է Luckie Luke (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

  Արված է։ Done!--Ավետիսյան91 (քննարկում) 19:34, 29 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

խնդրանք

խնդրում ենք հեռացնել IP 212.47.147.78-ով կատարված խմբագրումների տեսանելիությունը Երևան Դրայվ հոդվածում Jayj222000 (քննարկում) 05:27, 30 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

  Արված է--Voskanyan (քննարկում) 05:31, 30 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

<<Աշխատավարձ>>

Բարև Ձեզ, խնդրում եմ, ասեք ինձ։ Վիքիպեդիայում խմբագրումներ կատարելուց կամ նոր նյութ հրապարակելուց, որևէ գումար ստանում են, թե ոչ? Նախապես շնորհակալություն ❤️

Ոչ--Voskanyan (քննարկում) 16:53, 29 Հոկտեմբերի 2022 (UTC)[reply]

Անաղբյուր հոդված. «Մանվել Խաչատրյան»

 

Հարգելի Հարցեր/Արխիվ, Ձեր ստեղծած «Մանվել Խաչատրյան» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Ruzanna Khachatryan Manveli (քննարկում) 14:19, 6 Նոյեմբերի 2022 (UTC)[reply]

-- Ruzanna Khachatryan Manveli (քննարկում) 14:19, 6 Նոյեմբերի 2022 (UTC) ==[reply]

Հարց

Բարև բոլորին ինձ ով կարող է օգնել Ruzanna Khachatryan Manveli (քննարկում) 14:19, 6 Նոյեմբերի 2022 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Ruzanna Khachatryan Manveli։ Հարցը գրեք այստեղ, կփորձենք օգնել։-- Ավետիսյան91 (քննարկում) 13:13, 2 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]

Հարց

Բարև բոլորին,կխնդրեի օգնել ինձ Ruzanna Khachatryan Manveli (քննարկում) 17:09, 6 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]

Բարև, հարգելի մասնակից։ Գրեք Ձեր հարցը, կփորձեմ օգնել։ Ավետիսյան91 (քննարկում) 17:10, 6 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]

Ինչպես հրապարակել ավազարկղում խմբագրված հոդվածը

Ողջույն, ես Ռիգելն եմ, ավազարկղում խմբագրել եմ հոդված նշանավոր, պիտանի և հարուստ գործունեություն ծավալած անձի մասին, ինչպես կարող եմ Ավազարկղում գտնվող հոդվածը հրապարակել։ Կանխավ շնորհակալություն։ Ռիգել (քննարկում) 09:58, 2 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Ռիգել։ Հոդվածի անվանումը փնտրեք կայքի որոնման դաշտում, եթե այն բացակայում է, ապա համակարգը կառաջարկի ստեղծել այն։ Պատճենեք ավազարկղի ողջ բովանդակությունը և տեղափոխեք նոր ստեղծվով հոդվածի բովանդակության դաշտ և սեղմեք «Ստեղծել էջը»։ Կարող եք ծանոթանալ այս նյութին՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Հարցերի դեպքում գրեք։-- Ավետիսյան91 (քննարկում) 13:12, 2 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]
Ողջույն, Ավետիսյան91 շնորհակալություն արձագանքի համար։ Ձեր իսկ նշված քայլերի հերթականությամբ հոդվածը կարողացա պահպանել ավազարկղից դուրս, սակայն այժմ համացանցում որոնելիս պահպանված հոդվածը ցույց չի տալիս, ինչպես կարող եմ հասանելի դարձնել նաև համացանցի հմապատասխան որոնում կատարող օգտատերերին։ Կանխավ շնորհակալություն։ Ռիգել (քննարկում) 16:17, 26 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]
Հարգելի Ռիգել։ Կարծում եմ խոսքը Սպարտակ Հրաչիկի Հովհաննիսյան հոդվածի մասին է։ Նոր ստեղծված հոդվածների համար որոշակի ժամանակ է պահանջվում, որ դրանք ինդեքսացիայի ենթարկվեն որոնողական համակարգերի կողմից (Google)։ Բացի այդ. նկատեցի, որ հոդվածում կան խնդիրներ, ինչի մասին Ձեզ ծանուցվել է։ Հոդվածում ավելացրեք բերված ինֆորմացիայի համար վստահելի, երկրորդական աղբյուրներ, որպեսզի մեկ շաբաթ անց այն չջնջվի։ Հարցերի դեպքում գրեք։ Ավետիսյան91 (քննարկում) 08:42, 27 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]
Ամբողջ նյութը վերցրել եմ քննարկման ժամանակ, նյութը վերահաստատվել է հենց Նշված անձնավորության կողմից, որևէ այլ վայրում չկա նման տեղեկատվություն, ինչպես կցեմ այլ աղբյուրներ, կամ այլ ինչ միջոց կարող եմ օգտագործել։ Ռիգել (քննարկում) 18:42, 27 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]
Եւս մեկ հարց, ինչպես կարող եմ աղյուսակ ստեղծել, որտեղ կենսագրական տվյալները կկարողանամ ներկայացնել։ օգնություն բաժնում ներկայցված է նկարի ներբեռնման գործընթացը, բայց թե ինչպես ստանամ աղյուսակ չկա, կամ սխայ ճանապարհ եմ ընտրել տեղեկատվությունը գտնելու համար, խնդրում եմ ուղղորդեք։ Նախապես շնորհակալություն։ Ռիգել (քննարկում) 19:27, 27 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]
Հարգելի Ռիգել, Վիքիպեդիայում անձնական հետազոտությունների հիման վրա հոդվածներ չենք կարող գրել, անգամ եթե այդ ինֆորմացիան Ձեզ հայտնել է անձը, ում մասին հոդվածն է։ Նույնիսկ անձն ինքն իր մասին չի կարող ավելացնել մի ինֆորմացիա, որը չունի աղբյուր։ Աղբյուրն էլ պետք է լինի անկախ և ստուգելի։ Այլապես այն ենթակա է հեռացման։ Չեմ կասկածում, որ Ձեր գրած ինֆորմացիաները հավաստի են, սակայն կանոնակարգը պահանջում է աղբյուրներ՝ տպագիր, էլեկտրոնային, գիրք, թերթ, տեսանյութ։ Աղյուսակների համար կառաջարկեմ ծանոթանալ այս նյութին՝ Օգնություն:Ինչպես ստեղծել աղյուսակներ, սակայն այս պահին կարևորը աղբյուրների հարցն է, և նաև պետք է հոդվածում ցույց տաք անձի հանրագիտարանային նշանակալիությունը։ Դրա մասին էլ կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)։ Ավետիսյան91 (քննարկում) 22:08, 27 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]

Թարգմանություն

Բարև։ Փորձում եմ թարգմանած տեքստը կցել բնօրինակին, բայց թույլ չի տալիս՝ պատճառաբանելով, որ ես բավարար նիշեր չունեմ վստահելի թարգմանություն հրապարակելու համար։ Ինչպե՞ս լուծեմ հայս հարցը։ Շնորհակալություն։ Langcom (քննարկում) 08:11, 27 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]

Բարև, Langcom։ Որքանով հասկացա փորձում եք Լեզվի կոմիտե հոդվածի անգլերեն տարբերակը ստեղծել։ Դրա համար պետք է անցնել enwiki, որոնման դաշտում փնտրել հոդվածի անվանումը, եթե առկա չէ, համակարգը կառաջարկի ստեղծել այն։ Ձեր Ավազարկղի պարունակությունը տեղափոխեք այնտեղ և հրապարակեք։ Որից հետո միջլեզվային հղման միջոցով կարող եք հոդվածները կապել միմյանց, եթե դժվարանաք կապել (կցել), ինքս կանեմ։ Ավետիսյան91 (քննարկում) 08:33, 27 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]
Շատ շնորհակալ եմ արձագանքի և պատասխանի համար։ Langcom (քննարկում) 08:37, 27 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]

Թարգմանություն

Բարի երեկո, հոդված եմ թարգմանել ռուսերենից, բայց չեմ կարող կցել այն հոդվածին, որից թարգմանել եմ(երևի թե ձևը փոխվել է, չեմ կարողանում խնդիրը լուծել)։ Թարգմանածս հոդվածն է Վերամբարձ ուժ Նախապես շնորհակալություն Shogher201 (քննարկում) 18:09, 31 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]

  Արված է--ԲեքոՔննարկում 18:58, 31 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]
Շնորհակալություն արձագանքի համար։ Եթե դժվար չի, ասացեք ինչպես եք խնդիրը լուծել, քանի որ ևս մեկ հոդված եմ թարգմանել (Հիպերինֆլյացիա), բայց նորից չեմ կարողանում կցել։ Ասացեք ոնց եք կատարում, որպեսզի ձեզ անընդհատ չխանգարեմ։ Նախապես շնորհակալություն Shogher201 (քննարկում) 17:52, 1 հունվարի 2023 (UTC)[reply]
Այս օգնության էջում նկարագրված է՝ Միջլեզվային հղումներ։ - Kareyac (քննարկում) 05:04, 2 հունվարի 2023 (UTC)[reply]
Շնորհակալություն, Shogher201 (քննարկում) 14:15, 2 հունվարի 2023 (UTC)[reply]