Karina.khizantsyan
Ողջույն խմբագրել
Ի՞նչ չէ Վիքիպեդիան | Բարի գալուստ Վիքիպեդիա, Karina.khizantsyan | |
Խորհրդարան | Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։
Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։ Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։ Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։ Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 23artashes (քննարկում) 08:33, 6 Հուլիսի 2022 (UTC) Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
| |
Ինչպե՞ս գրել հայերեն | ||
Խմբագրման ուղեցույց | ||
Խուսափե՛ք տարածված սխալներից | ||
Վիքիպեդիայի մասին | ||
Հեղինակային իրավունքներ | ||
Գլոսարիում | ||
Հինգ սյուներ |
Անաղբյուր հոդված. «Սերժիկ_Սարգսյան_(քիմիկոս)» խմբագրել
Հարգելի Karina.khizantsyan, Ձեր ստեղծած «Սերժիկ_Սարգսյան_(քիմիկոս)» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 11:18, 6 Հուլիսի 2022 (UTC)
Հարց խմբագրել
Հարգելի --23artashes։ Կատարել եմ փոփոխութոյւններ։ Խնդրում եմ դիտեք։ Եթե կան ևս խնդիրներ սպասում եմ արձագանքի։ Կանխավ շնորհակալություն
Karina.khizantsyan (քննարկում) 20:53, 8 Հուլիսի 2022 (UTC)
- Հարգելի՛ Karina.khizantsyan, Ձեր տեղադրածները արտաքին հղումներ են, ոչ թե աղբյուրներ։ Աղբյուրները պետք է լինեն ծանոթագրությունների տեսքով՝ բոլոր պարբերություններից հետո։ Ընթերցողը պետք է կարողանա այդ ծանոթագրության հղումով անցնել համապատասխան կայք և ստուգել՝ գրվածը ճի՞շտ է, թե՞ ոչ։ Խնդրում եմ ծանոթանալ այս էջին և տեղադրել ճիշտ ծանոթագրությունները։ Բացի այդ, հոդվածն ունի վիքիֆիկացման կարիք։ Սա հանրագիտարան է, տեքստը պետք է գրված լինի հանրագիտարանային ոճով, իսկ այս հոդվածը նման է CV-ի։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 21:26, 8 Հուլիսի 2022 (UTC)
- Շնորհակալություն պատասխանի համար։
- Հարգելի --23artashes օրինակը վերցված է Կարինե Մարգարյան։ Նույն օրինակով սարքել եմ և այս տեկստը։ Մնածացի հետ կժանոթանամ Karina.khizantsyan (քննարկում) 14:25, 10 Հուլիսի 2022 (UTC)
- Հարգելի Կարինա, վիքիի մի հոդվածը մյուսի համար հիմք չէ։ Ձեր նշած հոդվածն էլ պիտակեցի, քանի որ ունի նույն խնդիրը։ Շնորհակալություն։ 23artashes (քննարկում) 14:47, 10 Հուլիսի 2022 (UTC)
- Դե լավ եթե պետք է ջնջեք իմ արած հոդվածը։ Ես ուզում էի որ հայ ազգը ավելի շատ իմանա իր համաշխարհային համբավ ունեցող դոկտորների մասին; Եթե ձեր կարծիքով սա լավ չի ջնջեք։ Շնորհակալություն, և կներեք ձեր ժամանակը խլելու համար։ Karina.khizantsyan (քննարկում) 22:01, 15 Հուլիսի 2022 (UTC)
- Հարգելի Կարինա, վիքիի մի հոդվածը մյուսի համար հիմք չէ։ Ձեր նշած հոդվածն էլ պիտակեցի, քանի որ ունի նույն խնդիրը։ Շնորհակալություն։ 23artashes (քննարկում) 14:47, 10 Հուլիսի 2022 (UTC)
«Սերժիկ_Սարգսյան_(քիմիկոս)» հոդվածը տեղափոխվել է խմբագրել
Հարգելի՛ Karina.khizantsyan, Ձեր ստեղծած «Սերժիկ_Սարգսյան_(քիմիկոս)» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ 7 օրը լրացել է, ծանոթագրությունների տեսքով աղբյուրներ այդպես էլ չեն ավելացվել։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--23artashes (քննարկում) 18:04, 19 Հուլիսի 2022 (UTC)