Վիքիպեդիա:Հայերեն Վիքիպեդիայի գավաթ

Հայերեն Վիքիպեդիայի գավաթ, փայտե խորհրդանիշ-մրցանակ։ Ստեղծվել է 2014 թվականի օգոստոսին։ Այն Վիքիմեդիա Հայաստան հասարակական կազմակերպության կողմից շնորհված առաջին գավաթն է՝ նվիրված Հայերեն Վիքիպեդիային։

Վիքիգավաթը շնորհվում է այն մասնակցին, ով գրում է հաղթող Հայերեն Վիքիպեդիան մեկ հորիզոնական բարձրացնողին։ 3 անգամ հաղթող ճանաչվելու դեպքում վիքիգավաթը կմնա հաղթողին ընդմիշտ։

Այժմ Հայերեն Վիքիպեդիան ունի 307 808 հոդված։

Առաջին մրցանակակիր խմբագրել

 

Առաջին անգամ շնորհվել է 2014 թվականի օգոստոսի 14-ին՝ Վանաձորում կայացած Վիքիճամբարի ընթացքում։

Էստոներեն Վիքիպեդիային հաղթած Արթուր Եգանյանը հանձնել է Ուզբեկերեն Վիքիպեդիային հաղթած Էդմոնդ Խաչատրյանին։

Հայերեն Վիքիպեդիան բարձրացել է 42-րդ հորիզոնական. գրվել էր 127 670-րդ հոդվածը։

Վիքիգավաթը Գյումրիում է եղել 4 ամիս և 27 օր։

Երկրորդ մրցանակակիր խմբագրել

 

Երկրորդ անգամ շնորհվել է 2015 թվականի հունվարի 10-ին՝ Աղվերանում կայացած Ձմեռային ճամբարի ընթացքում։

Ուզբեկերեն Վիքիպեդիային հաղթած Էդմոնդ Խաչատրյանը հանձնել է Սլովեներեն Վիքիպեդիային հաղթած Տաթևիկ Թովմասյանին։

Հայերեն Վիքիպեդիան բարձրացել է 41-րդ հորիզոնական. գրվել էր 143 823-րդ հոդվածը։

Վիքիգավաթը Երևանում է եղել 4 ամիս և 15 օր։

Երրորդ մրցանակակիր խմբագրել

 

Երրորդ անգամ շնորհվել է 2015 թվականի մայիսի 25-ին։

Սլովեներեն Վիքիպեդիային հաղթած Տաթևիկ Թովմասյանը հանձնել է Խորվաթերեն Վիքիպեդիային հաղթած Անի Գրիգորյանին։

Հայերեն Վիքիպեդիան մարտի 27-ից բարձրացել էր 40-րդ հորիզոնական. գրվել էր 152 853-րդ հոդվածը։

Վիքիգավաթն Աշտարակ քաղաքում էր մինչև հունիսի 22-ը՝ Աղվերանում կայացած վիքիճամբարը։

Չորրորդ մրցանակակիր խմբագրել

Չորրորդ անգամ շնորհվել է 2015 թվականի հուլիսի 3-ին՝ Աղվերանում կայացած վիքիճամբարի ընթացքում։

Խորվաթերեն Վիքիպեդիային հաղթած Անի Գրիգորյանը հանձնել է Լիտվերեն Վիքիպեդիային հաղթած Կարո Սարգսյանին։

Հայերեն Վիքիպեդիան հուլիսի 3-ից բարձրացել էր 39-րդ հորիզոնական. գրվել էր 172 735-րդ հոդվածը։

Վիքիգավաթը նորից Աշտարակ քաղաքում էր՝ մինչև օգոստոսի 29-ը՝ Աղվերանում կայացած Վիքիճամբարի ավարտը։

Հինգերորդ մրցանակակիր խմբագրել

Հինգերորդ անգամ շնորհվել է 2015 թվականի օգոստոսի 29-ին՝ Աղվերանում կայացած վիքիճամբարի ընթացքում։

Լիտվերեն Վիքիպեդիային հաղթած Կարո Սարգսյանինից փոխանցվել է Եբրայերեն Վիքիպեդիային հաղթած Հայկ Սնխչյանին։

Հայերեն Վիքիպեդիան հուլիսի 15-ին բարձրացել է 38-րդ հորիզոնական. գրվել էր 174 890-րդ հոդվածը։

Վիքիգավաթը Եղվարդ քաղաքում էր` մինչև 2017 թվականի մարտի 18-ը։

Վեցերորդ մրցանակակիր խմբագրել

2017 թվականի փետրվարի 26-ին հոդվածների քանակով Հայերեն Վիքիպեդիան առաջ անցավ Սլովակերեն Վիքիպեդիայից։ Հոբելյանական հոդվածը՝ Ս. Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցի (Հալէպ), գրեց արևմտահայ խմբագրող Անի Չալյանը։

Յոթերորդ մրցանակակիր խմբագրել

 

2017 թվականի ապրիլի 10-ին հոդվածների քանակով Հայերեն Վիքիպեդիան առաջ անցավ Ղազախերեն Վիքիպեդիայից։ Հոբելյանական հոդվածը՝ Լևոն Չերքեզյան, գրեց Արմինե Աղայանը։

Ութերորդ մրցանակակիր խմբագրել

2017 թվականի հունիսի 8-ին հոդվածների քանակով Հայերեն Վիքիպեդիան առաջ անցավ Մինանգկաբաու Վիքիպեդիային և բարձրացավ 35-րդ հորիզոնական։ Հոբելյանական հոդվածը՝ Sweet Kisses, գրեց Angel X։

Տես նաև խմբագրել