Ուզբեկերեն Վիքիպեդիա (ուզբ.՝ Oʻzbekcha Vikipediya), բաժին է Վիքիպեդիայում ուզբեկերեն լեզվով։

Վիքիպեդիայի Favicon Ուզբեկերեն Վիքիպեդիա
Oʻzbekcha Vikipediya
URL՝uz.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուՈւզբեկերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2003 թ, դեկտեմբեր
Հոդվածների թիվ՝299 669
Էջերի թիվ՝1 086 321
Խմբագրումների թիվ՝4 553 237
Գրանցված մասնակիցներ՝139 058
Ակտիվ մասնակիցներ՝703
Ադմինիստրատորներ՝16
Խորություն:28.9

Ստեղծվել է 2004 թվականի հունվարին։ Այդ ժամանակ էլ առաջացավ սկզբնական բաժնի էջը[1]։

Հանրություն

խմբագրել

Ըստ alexa.com-ի վիճակագրության, Վիքիպեդիան զբաղեցնում է իններորդ տեղը Ուզբեկստանում հաճախելիության կայքերի շարքում՝ Գուգլ, ՅուԹյուբ, Յանդեքս, mail.ru, olx.uz, mover.uz, և kun.uz-ից հետո[2]։

Ուզբեկերեն Վիքիպեդիայում կա 8[3] ադմինիստրատոր (այսինքն շուրջ 0,06% իր ամբողջ մասնակիցների քանակով[4]

Ուզբեկական այբուբենը հանդիսացավ լրացուցիչ պատճառ Ուզբեկերեն Վիքիպեդիայի զարգացման համար, քանի որ կայքը օգտագործում է լատինական այբուբենը։

Հոդվածների բովանդակությունը

խմբագրել

2024 թվականի Հուլիսի 25-ի դրությամբ Վիքիպեդիայի ուզբեկերեն բաժնում կա 11 ընտրյալ հոդվածներ (ուզբ.՝ Tanlangan maqolalar) և 20 լավ հոդվածներ (ուզբ.՝ Yaxshi maqolalar

Ուզբեկերեն Վիքիպեդիայի ակտիվությունը

խմբագրել
Հոդվածների քանակի աճը[5]
Քանակ Ամսաթիվը
100 հոդված 15 հունվարի 2006
500 հոդված 24 մայիսի 2006
1000 հոդված 28 մայիսի 2006
2000 հոդված 15 օգոստոսի 2006
4000 հոդված 17 օգոստոսի 2006
7000 հոդված 17 հունվարի 2009
10 000 հոդված 5 հունիսի 2012
20 000 հոդված 5 հուլիսի 2012
30 000 հոդված 31 հուլիսի 2012
40 000 հոդված 27 օգոստոսի 2012
50 000 հոդված 8 նոյեմբերի 2012
60 000 հոդված 29 նոյեմբերի 2012
70 000 հոդված 4 հունվարի 2013
80 000 հոդված 13 փետրվարի 2013
90 000 հոդված 10 մարտի 2013
100 000 հոդված 20 մարտի 2013
110 000 հոդված 21 ապրիլի 2013
120 000 հոդված 9 մայիսի 2013

Վիճակագրություն

խմբագրել

Այսօր՝ 25 Հուլիսի 2024-ին Վիքիպեդիայի Ուզբեկերեն բաժինը ունի 299 669 հոդված։ Գրանցված են 139 058 մասնակից, նրանցից 703 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 16 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 4 553 237-ը։

Արգելափակում

խմբագրել

2011 թվականի վերջին ուզբեկերեն Վիքիպեդիան արգելափակում են։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Статистика узбекской Википедии (в таблицах)
  2. [«Top Sites in Uzbekistan - Alexa (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին. Top Sites in Uzbekistan - Alexa (անգլ.)]
  3. Ուզբեկերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորների ցանկ
  4. Ուզբեկերեն Վիքիպեդիայի վիճակագրական էջ
  5. Wikimedia News (անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել