Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Դեկտեմբեր 2020
Սա նախկին քննարկումների արխիվ է։ Խնդրում ենք չխմբագրել այն։ Եթե ցանկանում ենք նոր քննարկում բացել կամ վերանայել նախկին քննարկումը, խնդրում ենք անցնել ներկա քննարկման էջ։ |
Տարվա հոդվածի քվեարկություն
։--∑ίγμα (քնն.) 23:00, 30 Նոյեմբերի 2020 (UTC)
- Ժողովուրդ ջան (23artashes, A.arpi.a, Alinaar13, Ani Shavarshyan, Armineaghayan, ArmSirius, ASTGH NARINYAN, Avagyanasya, Beko, Daughter of Billie, ERJANIK, Gardmanahay, GeoO, Gevorg Ghazaryan, GiorgiXIII, Grqaser, Hasmik Tadevosyan, Justoka, Kareyac, Lena 2005, Lian2005, Mariam Sargsyan 17, Natella.M, Nooberella, Qnarik, Rima 2009, SaAsh04, Samo04, SandroGirl, Shoghik Stepanyan, Sigma'am, SilViePink, Susanna Nahapetyan, Svetik Sloyan, Tamara Karvajar, TheBabushka, Valen1988, Varsenik Danielyan, Voskanyan, Werldwayd, WikiTatik, Zaqaryan13, Zara Stepanyan(DD), Անահիտ Բաղդասարյան, Անուշ Մկրտյան, Ապատ63, Ավետիսյան91, Արարատ Թրվանց, Արեն Դավթյան), իմ տեղեկություններով դուք քվեարկելու իրավունք ունեք ու սա կարող է հետաքրքրել ձեզ :)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:43, 2 Դեկտեմբերի 2020 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, չէ՛, չի հետաքրքրում: Խնդրում եմ ինձ չնշել որևէ խմբային առաջարկի դեպքում: Սիրով և ի հարգանս, --Valen1988 (քննարկում) 08:53, 4 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Ներողություն անհանգստացնելու համար, @Valen1988 ջան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:02, 4 Դեկտեմբերի 2020 (UTC)
Արցախի բնակավայրեր
Հարգելի համայնք, արդեն որոշե՞լ ենք, թե ինչ ենք անելու Արցախի՝ Ադրբեջանի կազմ անցած բնակավայրերի հոդվածների հետ։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է քննարկելու։ --ջեօ (✡) 14:09, 21 Նոյեմբերի 2020 (UTC)
- Եվ ոչ միայն այդ բնակավայրերի, քարտեզների հետ կապված հարցեր կան, որոնք Վիքիպահեստում են։ Արցախին վերաբերող հոդվածներում տարածքների մակերեսներ և այլն--ԲեքոՔննարկում 08:12, 22 Նոյեմբերի 2020 (UTC)
- Բնակավայրերի մասով առաջարկում սպասենք մինչև հունվար, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն։ Եթե առանցքային փոփոխություններ չլինեն, առաջարկում եմ նշենք օրինակ - Շուշի, քաղաք Արցախի Հանրապետությունում, 2020 թվականին օկուպացվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Տեքստը մոտավոր կարգի եմ գրել։ Նույնաոճ տեքստ կարելի է մյուս բնակավայրերի դեպքում։ -Հայորդի (քննարկում) 15:29, 3 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Արցախի Հանրապետությանն առնչվող հոդվածներում առաջարկում եմ դեռևս ձեռնպահ մնալ արմատական փոփոխություններից։ Իմ կարծիքով պետք է բազմաբովանդակ քննարկում բացել, հաշվի առնել տարբեր հանգամանքներ։--Գարդմանահայ (քննարկում) 12:22, 5 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Քանի դեռ քարտեզն ու պետական սահմանն անհայտ է բոլորիս ու չգիտենք, թե դեռ որքան կտևի, առաջարկում եմ սպասենք, մինչև երկուստեք պաշտոնական հրապարակումներ լինեն, քանի որ դեռևս մենք էլ նորմալ չգիտենք, թե ինչ բնակավայրեր ենք կորցրել: Օրինակ Թաղավարդի կեսը մերն է, կեսը՝ նրանցը: Ուստի առաջարկում եմ որոշ ժամանակ սպասել ու վերևում նշվածի հետ համաձայն եմ, որ արմատական փոփոխություններ դեռ չանենք: Իսկ տեքստը, ինչպես Արմ. Հայաստանի գյուղերն ու բնակավայրերն են, գրեթե նույն ձևի են լինելու կարծես: Օրինակ, Չարեքտար, գյուղ Ադրբեջանի Քելբաջարի շրջանում: Մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը եղել է հայկական բնակավայր և մտել Քարվաճառի շրջանի կազմի մեջ: Ամսի 20-ից հայաթափվել է (զուտ օրինակ էր, հետո կքննարկենք ձևն ու բովանդակությունը): Ի հարգանս, --Valen1988 (քննարկում) 13:19, 5 Դեկտեմբերի 2020 (UTC)
2020 Coolest Tool Award Ceremony on December 11th
Hello all,
The ceremony of the 2020 Wikimedia Coolest Tool Award will take place virtually on Friday, December 11th, at 17:00 GMT. This award is highlighting tools that have been nominated by contributors to the Wikimedia projects, and the ceremony will be a nice moment to show appreciation to the tools developers and maybe discover new tools!
You will find more information here about the livestream and the discussions channels. Thanks for your attention, Lea Lacroix (WMDE) 10:55, 7 Դեկտեմբերի 2020 (UTC)
Հայ ադրբեջանական պատերազմում զոհվածների մասին հոդվածներ
Համայնք ջան, դժվար թեմայի մասին եմ հարց բարձրացնում։ Այս պատերազմում զոհվածների մասին արդեն հոդվածներ են ստեղծվում։ Կարծում եմ, եթե զինվորը, որ մի առանձնակի արարքով աչքի չի ընկել կամ ղեկավարության ու կառավարության գնահատականի՝ շքանշանի չի արժանացել, ապա նշանակալի չէ։ Աղբյուրների մասին չէ խոսքը, հիմա զոհվածների մեծ մասից շատերի մասին գրում են, համալսարանների կայքերում կամ աշխատանքային կայքերում, հոլովակներ են սարքում նրանց մասին, բայց դա նշանակալիություն չի ավելացնում։ Նույնի մասին ժամանակին հարց եմ բարձրացրել Արցախյան ազատամարտի մասնակիցներին վերաբերող հոդվածների առիթով։--ԲեքոՔննարկում 08:33, 22 Նոյեմբերի 2020 (UTC)
- զուտ իմ անձնական սուբյեկտիվ կարծիքս եմ ասում, եկեք համարենք նշանակալի, ում մասին կստեղծվի հոդված թող մնա, միայն թե աղբյուրներ տեղադրվեն, թող սերունդների համար մնա, չգիտեմ ինչ կարծիքներ կլինեն, ես կուզեմ որ ստեղծվեն նման հոդվածներ: --ERJANIK (քննարկում) 08:42, 22 Նոյեմբերի 2020 (UTC)
- Ցավոք չենք կարող շեղվել Վիքիպեդիայի կանոններից, որոնք չեն բավարարում նշանակալիության կանոններին, անհրաժեշտ է ջնջել։--Սամվելքննարկում 04:53, 23 Նոյեմբերի 2020 (UTC)
Նման հոդվածներ ես էլ եմ նկատել ու եթե շարժվում ենք նախագծի կանոններով, ապա պետք է բացառություններ չանենք։ Սերունդների համար կարող ենք ստեղծել այս պատերազմում տարբեր պետական պարգևների կամ մեդալներ ստացածների ցանկ, օրինակ «Արցախյան երկրորդ պատերազմում արիության մեդալի արժանացածների ցանկ», բոլորի հրամանագրերը կան ՀՀ նախագահի կայքում։--Ավետիսյան91 (քննարկում) 06:49, 26 Նոյեմբերի 2020 (UTC)
- Առաջարկում եմ հետևյալ լուծումները.Հայորդի (քննարկում) 15:18, 3 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Եթե պատերազմի մասնակիցների մասին հոդվածներ են ստեղծվել, որոնք նշանակալի չեն ու ենթադրաբար այն ստեղծվել է զոհված զինվորի ազգականը, կարող ենք առաջարկել, որ հոդվածը տեղափոխվի մասնակցի անվանատարածք։ Օրինակ:Մասնակից:Պետրոս/Պողոս Պողոսյան։ Այս տարբերակով հոդվածը կպահպանվի և այս առումով որևէ խնդիր չկա, եթե մասնակիցը իր անվանատարածքում ունենա մեկ կամ մի քանի հոդված/սևագիր։Հայորդի (քննարկում) 15:18, 3 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Վերևի կետին զուգահեռ կարող ենք ստեղծել ցանկերի շարք։ Օրինակ Զոհվածների ցանկ, այս էջում ըստ այբուբենի ցանկի հղումների ցանկը կլինի։ Օրինակ. Զոհվածների ցանկ/Ա, այս ցանկում կլինեն պաշտոնապես զոհվածների ցանկը, Ա անունով կամ ազգանունով սկսվող և ոնց-որ մեր ընտրյալ ցանկերն են, անունների դեմը որոշակի անձնական տվյալներ կլինեն։ Կարելի է դիմել հենց ՊՆ-ին որ որևէ տեղ հրապարակի անձնական տվյալներ, որ ՀՎՊ-ի համար հեշտ լինի։ Ինքնին նման ցանկի նշանակալիության խնդիր չի լինի, եթե համայնքը դեմ չլինի։Հայորդի (քննարկում) 15:18, 3 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Պետք է նորից քննարկվի նշանակալիության չափանիշները և գուցե Արցախյան պատերազմների մասնակիցների համար չափանիշը նվազեցվի իքս մեդալի աստիճան, այսինքն նրանք ովքեր ստացել են այդ պետական պարգևը կամ կոչումը և համապատասխան աղբյուրներ կան, ապա կարելի է հոդված ստեղծել Հայորդի (քննարկում)
Այստեղ ավելացնեմ նոր նկատածս ջնջման (ավազարկղ տեղափոխման) ենթակա այս հոդվածները. Արմեն Առուստամյան, Ռուստամ Գալստյան, Նարեկ սարկավագ։--Ավետիսյան91 (քննարկում) 06:09, 12 Դեկտեմբերի 2020 (UTC)
Քանի որ հոդվածներում ներկայացվում են տարբեր աղբյուրներ, որոնց նշանակալիության հարցը միանշանակ չէ, կարելի է հիմք ընդունել պետական պարգևների արժանացած լինելու հանգամանքը՝ բացառություններ անելով որոշ տեսանյութերից ու նկարներից հայտնի անձանց համար։ Մնացածի համար կարող ենք ցանկ կազմել ու ստեղծել վերահղման էջեր։--Voskanyan (քննարկում) 06:18, 12 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Իմ համար ընդունելի է Voskanyan-ի առաջարկը։ Թողնել միայն պետական պարգևներ ստացածների հոդվածները, որոնք հրապարակված են ՀՀ նախագահի կայքում։--Ավետիսյան91 (քննարկում) 06:26, 12 Դեկտեմբերի 2020 (UTC)
Community Wishlist Survey 2021
We invite all registered users to vote on the 2021 Community Wishlist Survey. You can vote from now until 21 December for as many different wishes as you want.
In the Survey, wishes for new and improved tools for experienced editors are collected. After the voting, we will do our best to grant your wishes. We will start with the most popular ones.
We, the Community Tech, are one of the Wikimedia Foundation teams. We create and improve editing and wiki moderation tools. What we work on is decided based on results of the Community Wishlist Survey. Once a year, you can submit wishes. After two weeks, you can vote on the ones that you're most interested in. Next, we choose wishes from the survey to work on. Some of the wishes may be granted by volunteer developers or other teams.
You can view and vote all proposals here.
We are waiting for your votes. Thank you!
00:52, 15 Դեկտեմբերի 2020 (UTC)
20 հոդված՝ Վիքիպեդիայի 20 ամյակին
2021 թվականի հունվարի 15-ին Վիքիպեդիան բոլորում է իր 20 ամյակը։ Վիքիմեդիա Հայաստանը առաջարկում է տարեդարձին նախորդող մեկ ամսում՝ դեկտեմբերի 15-ից սկսած նվեր հոդվածներ ստեղծել։ Ձգտելու ենք առնվազն 10․000 բայթ ծավալով 20 հոդված ստեղծել։ Հնարավոր է նաև քիչ թվով նվեր-հոդված ստեղծել, բայց 20 և ավելի հոդված ստեղծած մասնակիցները հատուկ կնշվեն և կարժանանան հատուկ հուշանվերների։--Mher (WMAM) (քննարկում) 15:28, 11 Դեկտեմբերի 2020 (UTC)
Ավելի ճիշտ չէ՞ գրել գծիկով՝ 20-ամյակ։--Voskanyan (քննարկում) 06:19, 12 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Այո, փոխեցի։--ԲեքոՔննարկում 08:57, 16 Դեկտեմբերի 2020 (UTC)
«Վատ կամ մեքենայական թարգմանություն» կատեգորիայի հոդվածներ
Հարգելի վիքիհամայնք։ Կատեգորիա:Վիքիպեդիա:Վատ կամ մեքենայական թարգմանություն կատեգորիայում, որպես կանոն, շաբաթներով, երբեմն՝ ամիսներով մնում են բազմաթիվ պիտակված հոդվածներ։ Պատճառն այն է, որ պիտակողը սովորաբար մոռանում է հետևել այդ հոդվածների ճակատագրին, և եթե նույնիսկ հոդվածն ստեղծողը ուղղում է, պիտակը մնում է։ Ադմինների համար փոքր-ինչ բարդ է հոդվածի որակը գնահատելը, քանի որ երբեմն պիտակողը նկատում է նեղմասնագիտական սխալներ։ Լինում են նաև դեպքեր, երբ հոդվածի հեղինակը 7-օրյա ժամկետն ավարտվելուց որոշ ժամանակ անց առանց փոփոխելու կամ կատարելով չնչին ուղղումներ հեռացնում է պիտակը, և վատ թարգմանությամբ հոդվածը մնում է Վիքիպեդիայում։ Ուստի առաջարկում եմ հետևյալը.
- եթե տեխնիկապես հնարավոր է (@ԱշոտՏՆՂ մասնակցին կխնդրեմ հաստատել), 7-օրյա ժամկետը լրանալուց հետո {{ՎԹ1}} կաղապարով պիտակված հոդվածները ինքնաբերաբար տեղափոխել արագ ջնջման կատեգորիա, և կաղապարի փոխարեն տեղադրել անաղբյուր հոդվածների դեպքում հայտնվող կաղապարի նման կաղապար (մոտավորապես այսպիսի. {{արագ|վատ կամ մեքենայական թարգմանություն, ժամկետն անցել է։ Կաղապարը փոխարինվել է ԱշբոտՏՆՂ բոտի կողմից, խնդրում ենք համոզվել, որ այս ընթացքում սխալները չեն ուղղվել}}
- հոդվածը պիտակող մասնակցի քննարկման էջում բոտով տեղադրել ծանուցում՝ խնդրելով ևս մեկ անգամ ստուգել հոդվածը և հաստատել, որ սխալներն ուղղված են և պիտակը կարելի է հեռացնել, կամ ուղղված չեն, և հոդվածը պետք է ջնջվի։ Կամ կարելի է կետ 1-ի կաղապարի մեջ նշել պիտակողին։
Խնդրում եմ հայտնել կարծիքներ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 18:10, 21 Դեկտեմբերի 2020 (UTC)
- @23artashes ջան, հաստատում եմ :)։ Ու համաձայն եմ, բայց նշելը կամ հոդվածի քննարկման էջում, կամ մասնակցի քննարկման էջում։ Ինչքան հիշում եմ՝ հիմնական անվանատարածքի նշումները չեն աշխատում։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:17, 21 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Ավելի լավ չի՞ լինի, եթե պիտակող մասնակցի քննարկման էջում ծանուցումն ավելացբի բոտով հոդվածն արագ ջնջման ներկայացնելուց մի քանի օր առաջ, որպեսզի մասնակիցը գոնե հնարավորություն ունենա անդրադառնալ այդ հարցին նախքան հոդվածի ջնջվելը։--Voskanyan (քննարկում) 18:07, 22 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Հարգելի Ոսկանյանի առաջարկը տրամաբանական է և ընդունելի։ --23artashes (քննարկում) 19:24, 22 Դեկտեմբերի 2020 (UTC)
- Ավելի լավ չի՞ լինի, եթե պիտակող մասնակցի քննարկման էջում ծանուցումն ավելացբի բոտով հոդվածն արագ ջնջման ներկայացնելուց մի քանի օր առաջ, որպեսզի մասնակիցը գոնե հնարավորություն ունենա անդրադառնալ այդ հարցին նախքան հոդվածի ջնջվելը։--Voskanyan (քննարկում) 18:07, 22 Դեկտեմբերի 2020 (UTC)
Միտք: Որպեսզի հոդվածագրին տրվող 7 օրը չխախտվի, առաջարկում եմ պիտակողին ծանուցել 7 օրը լրանալուց հետո, իսկ եթե նա, ասենք, երկու օրում չհեռացնի պիտակը, հոդվածը տեղափոխել արագ ջնջման կատեգորիա։ --23artashes (քննարկում) 19:36, 22 Դեկտեմբերի 2020 (UTC)