Նարեկ սարկավագ
Նարեկ Պետրոսյան (Նարեկ սարկավագ Պետրոսյան) մարտի 26, 1988, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հոկտեմբերի 29, 2020, գնդերեց Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդության սպասավոր։ Զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ[1]։
Նարեկ սարկավագ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 26, 1988 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մահացել է | հոկտեմբերի 29, 2020 (32 տարեկան) |
Քաղաքացիություն | հայ |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան |
Մասնագիտություն | քահանա |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1988 թվականի մարտի 26-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մայրաքաղաք Ստեփանակերտում։ 1994-2004 թվականներին սովորել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2004 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 2008 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ[2]։ Գևորգյան Հոգևոր ճեմարանը ավարտելուց հետո աշխատել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, ծառայել բանակում, ապա նշանակվել Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդության քարտուղար։ ՀՀ Նախագահի հրամանագրով Նարեկ սարկավագը հետմահու պարգևատրվել են պետական պարգևով՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով [3]։
Զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ, հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում[4]։
ԸնտանիքԽմբագրել
Նարեկ սակավագը ամուսնացած էր, կինը Մարիամ Բզնունին է, դուստրը՝ Մարիամ-Աշխեն Պետրոսյանը։
ՊարգևներԽմբագրել
- «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Զոհվել է Նարեկ սարկավագ Պետրոսյանը»
- ↑ «ՍԱՐԿԱՎԱԳԱԿԱՆՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐԱԹՈՌՍՈՒՐԲԷՋՄԻԱԾՆՈՒՄ»(չաշխատող հղում)
- ↑ Նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են պետական պարգևներով
- ↑ «Նարեկ սարկավագ Պետրոսյանը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»։ ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ։ 2020-10-30։ Վերցված է 2020-11-08