Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Դեկտեմբեր 2016

Տարվա հոդվածի քվեարկություն

խմբագրել
  Մեկնարկել է 2016 թվականի տարվա հոդվածի քվեարկությունը։ Այն մասնակիցները, ովքեր համապատասխանում են սահմանված չափանիշներին կարող են քվեարկել մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

--Arsog1985 (քննարկում) 13:28, 1 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Կամավորների միջազգային օր

խմբագրել
 

Հարգելի խմբագիրներ, այսօր ամբողջ աշխարհում նշվում է կամավորների միջազգային օրը։ Այս առթիվ շնորհավորում եմ բոլոր կամավորներին և շնորհակալություն եմ հայտնում Վիքիպեդիան և վիքի նախագծերն ավելի լավը, զարգացած, և, ամենակարևորը, պիտանի դարձնելու համար։   --Ջեօ 07:59, 5 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Շնորհավո՜ր :) --Լիլիթ (քննարկում) 08:51, 5 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Շնորհավո՛ր ալամ-աշխարհի կամավորներին... --Valen1988 (քննարկում) 09:35, 5 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Շնորհավոր մեզ բոլորիս --Հայկ (արաբագետ) 10:09, 5 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Ձմեռային Վիքիճամբարներ 2017

խմբագրել
 

Հարգելի վիքիհամայնք,

Այս տարի Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպելու է բազմաթիվ վիքիճամբարներ, որոնցից երկուսը ձմռանը՝ պատանեկան և երիտասարդական։ Պատանեկան ճամբարին կարող են մասնակցել 11-17 տարեկան դպրոցականները, իսկ երիտասարդական ճամբարին՝ 17-ից բարձր ուսանողները։ Արդեն հայտնի են ձմեռային պատանեկան ճամբարի օրերը։

Այն խմբագիրները, որոնց տարիքը համապատասխանում է, կարող են գրանցվել։  --Ջեօ 17:26, 6 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Հատուկ հիշեցում

խմբագրել

Ընթանում է Տարվա հոդվածի քվեարկությունը, որի ժամանակ համայնքն ընտրում է տարվա լավագույն հոդվածը: Սակայն ցանկանում եմ հիշեցնել և խստագույնս զգուշացնել բոլոր այն վիքիխմբագիրներին և հեղինակներին, որոնք կփորձեն ուղղորդել քվեարկությունը կամ կխնդրեն այլ մասնակիցներին քվեարկել այս կամ այն հոդվածի օգտին, որ առաջին իսկ կասկածի դեպքում տվյալ հոդվածի քվեարկությունը կդադարեցվի և հոդվածը կհանվի թեկնածուների շարքից: Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար խնդրում եմ այս հաղորդագրությունն ընդունել ի գիտություն:--Arsog1985 (քննարկում) 20:16, 7 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Նորվեգերեն անուններ

խմբագրել

Ողջույն, հարգելի համայնք: Այսպիսի մի հետաքրքիր բան, որը կօգնի մեզ՝ վերանայել մեր հոդվածների վերնագիրներն ու հատուկ անունները: Այնտեղ բոլոր՝ մեզ համար անսովոր տառերը կան: Միայն մի հարց, ինչ կարծիքի եք բառավերջի e-ի մասին. դա նորվեգերենում արտասանվում է ինչպես մեզ մոտ ը-ն: Գրե՞նք ը: Թե առհասարակ չգրենք --Հայկ (արաբագետ) 11:55, 8 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Վիքիյում կա նորվեգերեն արտասանելու աղյուսակ, + էլի օգնություն անգլերենով և ռուսերենով։ - Kareyac (քննարկում) 13:11, 8 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Kareyac ջան, դե հենա մարդը գրելա պարզ՝ որը որ տառն ա, ինքն էլ լեզվակիր: Հարցը ստեղ զուտ հայերենի մեջ է՝ թե բառավերջի e-ն ինչ գրենք՝ ը գրենք, թե ընդհանրապես չգրենք --Հայկ (արաբագետ) 15:24, 8 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Հայկ ջան, գրելա, լավա արել, մեծ շնորհակալություն։ Արտասանելու գրանցման համար սովորաբար օգտագործվում է միջազգային հնչյունական այբուբեն, իսկ եթե ինքդ ուզում ես լսել նորվեգերեն, ահա այստեղ արսասանվում են 15500 բառ, + քանի որ Գուգլը ինձ չի արգելափակել Sebra արտասանվում է սենց :)։ - Kareyac (քննարկում) 16:28, 8 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Նոր գնահատում. Ուեյն Ռունի

խմբագրել

Ողջունում եմ, հարգելի վիքիհամայնք: Գնահատման եմ ներկայացրել Ուեյն Ռունի հոդվածը: Սիրով կլսեմ բոլորիդ առաջարկություններն ու նկատառումները: Գնահատման էջ անցնելու համար սեղմեք այստեղ – Այս անստորագիր գրառման հեղինակն է ArmHero (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

New way to edit wikitext

խմբագրել

James Forrester (Product Manager, Editing department, Wikimedia Foundation) --19:32, 14 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Վիքիպեդիայի 16-րդ տարեդարձի տոնակատարությունը Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում

խմբագրել

Հարգելի վիքիհամայնք, հունվարի 15-ին Վիքիպեդիան դառնում է 16 տարեկան։ Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցել Վիքիպեդիայի տարեդարձի տոնակատարությանը՝ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում։ Վիքիմեդիա Հայաստանը, որպես տարածաշրջանի միակ Վիքիմեդիա կազմակերպություն, ամեն տարի իր գրասենյակում տոնում է Վիքիպեդիայի ծննդյան օրը։ Ինչպես միշտ, սպասվում է նախորդ վիքիտարվա բազում նախագծերի և մրցույթների արդյունքների ամփոփում, ինչպես նաև բազմաթիվ այլ անակնկալներ։ Գրանցման վերջնաժամկետը հունվարի 10-ն է։ Մասնակցության համար պետք է գրանցվել հետևյալ հղմամբ: --Դավիթ () 09:57, 21 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Ջնջման ենթակա հոդվածներ

խմբագրել

Ողջույն, հարգելի խմբագիրներ: Ձեր ուշադրությունը կցանկանայի հրավիրել այստեղ, քանի որ մենք ունենք տասից ավելի հոդվածներ, որոնց վիճակը որոշված չէ: Նախորդ ամիսներին նույնպես նմանատիպ կարգավիճակ էր, ուստի խնդրում եմ հնարավորինս ուշադիր լինել: Շնորհակալություն --Հայկ (արաբագետ) 05:25, 22 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Բարի լուրեր Վիքիտվյալներից

խմբագրել

Ռուվիքիից տեղափոխեցի մոդուլ և կաղապար Դատայից մեխանիկորեն բնակչության ցուցադրման համար։ Բերում է բնակչության աճի և ընկումի պատմության գրաֆիկ և աղյուսակ։ Կարելի է դիտել Մոսկվա հոդվածում։ Շնորհակալություն Vlsergey մասնակցին միջոց ստեղծելու համար։ - Kareyac (քննարկում) 09:25, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Հոյակա՜պ է։ Փորձեցի Նյու Յորք հոդվածում, լավ աշխատեց։ Շնորհակալություն երկուսիդ էլ, Kareyac ջան։ --23artashes (քննարկում) 10:26, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Գտնում եմ կարևոր "լիցքավորել" Դատան Հայաստանի բնակավայրերի տվյալներով, արաջին հերդին նրանց, որոնք ունեն հոդվածներ այլ լեզուներով։ - Kareyac (քննարկում) 10:39, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Շատ լավն է: Մի քանի հոդվածում ավելացրեցի: Շնորհակալությո՜ւն :)--TonJ (քննարկում) 19:24, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Շատ լավն ա, ու ժամանակի ընթացքում ավելի լավն ա դառնալու բնականաբար։ Բոտի հաշվով ավելացնե՞մ։ Բնականաբար կիսաավտոմատ եղանակով։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:22, 27 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Աշոտ ջան կերալի է ավելացնել այն հոդվածներում, որոնք ունեն բնակչություն կամ 'ժողովրդագրություն բաժին:--Սամվելքննարկում 05:20, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Իսկ կոնկրետ ո՞ր հոդվածներում կարելի է դնել: Օրինակ Երևան, Ամստերդամ հոդվածներում տվյալներ շաատ քիչ է բերում:--TonJ (քննարկում) 06:54, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Գարիկ, պետք է վիքիդատայում ավելացնես, ինչպես օրինակ՝ Վրաստան հոդվածում մինչև իմ ավելացնելը 3 թվական էր, իսկ այժմ՝ ամբողջ ընթացքը --Հայկ (արաբագետ) 07:57, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Շնորհակալություն, Հայկ: --TonJ (քննարկում) 08:41, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Մենք ունենք ևս մի հետաքրքիր Դատայից տվյալներ բերող կաղապար։ Դավիթը ստեղծեց {{ԲՆԿ}}, նա բերում է բմակչության քանակի վերջին տվյալներ + թվական։ Կարելի է դիտել Աախեն հոդվածում։ Տեղադրվում է ոչ թե տեղեկաքարտում, այլ հենց հոդվածի "մարմնում"։ Տեսեք՝

2009 թվականի տվյալներով քաղաքն ունի {{ԲՆԿ}} բնակչություն →
2009 թվականի տվյալներով քաղաքն ունի 245 885 մարդ (դեկտեմբերի 31, 2015) բնակչություն

- Kareyac (քննարկում) 12:01, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Լավ կլիներ աղբյուր էլ բերեր:--Սամվելքննարկում 12:10, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Բերում է եթե տվյալներ կան Դատայում, տես Մոսկվա։ - Kareyac (քննարկում) 12:57, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Արևմտահայերեն հոդվածների կատեգորիաներ, կաղապարներ, ներքին հղումներ և այլն

խմբագրել

Հարցս կայանում է հետևյալում, արդյո՞ք ճիշտ է արևմտահայերեն հոդվածներում տեղադրել արևելահայերեն կատեգորիաներ, ներքին հղումներ և կաղապարներ: Օրինակ` Կատեգորիա:Ոսկե Գնդակի մրցանակակիրներ կատեգորիայում Զիդանը երկու անգամ է, կամ նույն Զինետին Զիտան հոդվածում կան կատեգորիաներ արևմտահայերենով են, կան` արևելահայերենով, ո՞րն է ճիշտ: Նույնը վերաբերվում է ներքին հղումներին և կաղապարներին: Երկրորդ հարցը, միջլեզվային հղումների ժամանակ, եթե արևելահայերենով տվյալ հոդվածը դեռևս չի ստեղծվել, արդյո՞ք ճիշտ է միջլեզվային հղումները տեղադրել արևմտահայերեն հոդվածներում:--Սամվելքննարկում 09:17, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Ես դեմ եմ դրան, և հնարավորին չափ մաքրում եմ: Արևելահայերենն ու արևմտահայերենը պետք է առանձին լինեն՝ ամեն ինչով: Վերջապես, երբ է դա առանձնանալու? Օրինակ, արաբատառ ադրբեջաներենը 2015 թվականի ապրիլին վերջնականապես անջատվել է --Հայկ (արաբագետ) 09:41, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Լիովին համաձայն եմ Հայկի հետ, որ լիովին պետք է առանձնացվի, կան այլալեզու Վիքիպեդիաներ, որոնք հոդվածների քանակով կզիջեն արևմտահայերենով հոդվածների քանակին, բացի այդ կանոնները, ֆորումները հիմնականում արևելահայերենով և շատ է դժվարեցնում արևմտահայերեն խմբագիրների գործը, էլ չասած որ արևմտահայերենով միջլեզվային հղումներ գրեթե չկան: Խնդրում եմ հարցը բարձրացնել համապատասխան ատյաններում:--Սամվելքննարկում 10:01, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Ո՛չ, սխալ է արեւմտահայերէն յօդուածներուն մէջ արեւելահայերէն կատեգորիաներ, յղումներ եւ կաղապարներ տեղադրել: Սխալ է նաեւ միջլեզուային յղումներուն պարագային: Հետեւաբար, եթէ կան, պէտք է սրբագրել ու ճշդել:

Յարգելինե՛ր, բոլորիս ցանկութիւնն է արեւմտահայերէնի առանձնացումը: Սակայն, չի թոյլատրուիր առանց ISO code-ի առանձնացնել: Արեւմտահայերէնի առանձնացման համար հարկ եղած հարցերով կը զբաղուինք, արդէն մէկ տարիէն աւելի է, յոյսով ենք յառաջիկայ տարուան մէջ կը հաստատուի ու բոլորիս ցանկութեան համաձայն արեմտահայերէնը անջատ հանրագիտարան կը հանդիսանայ:--Azniv Stepanian (քննարկում) 10:19, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Կատեգորիաների առումով առանձնացում արվում է և ես երկու ձեռքով կողմ եմ դրան, որովհետև մենք չգիտենք թե ինչքան ժամանակ հետո է ստեղծվելու նոր վիքին։ Երկու ծառերում էլ գտնվող էջերի ցանկը կարելի է ստանալ։ Հոդվածներն այդքան էլ շատ չեն, հաշվի առնելով այն, որ մի մասը սխալ ենթակատեգորիաների արդյունքում են հայտնվել այստեղ։ Ինչ-որ պահի Արևմտահայերեն Վիքիպեդիա ստեղծվելու է, և բնականաբար այժմ եղած էջերը ինչ-որ ավտոմատ ձևով տեղափոխվելու են այնտեղ։ Կատեգորիաների դեպքում այդ ավտոմատ համակարգին (բոտ կամ ուրիշ ինչ-որ բան) կարող ենք ասել, որ պետք է վերցնել Արեւմտահայերէն կատեգորիայի բոլոր հոդվաները, տեղափոխել նոր վիքի՝ ջնջելով վերնագրերում հանդիպող (արւմտ․)-երը։ Կաղապարների դեպքում կարելի է ավելի խիստ վարվել, այսինքն վերցնել բոլոր այն կաղապարները, որոնք օգտագործվում են արևմտահայերեն հոդվածներում ու պարզապես տեղափոխել (հետևելով կատեգորիաների օրինակին)։ Ներքին հղումներն էլ խնդիր չեն առաջացնի, որովհետև [[2011-12 NBA Մրցաշրջան (արեւմտահայերէն)|2011-12 NBA Մրցաշրջան]] տեսքի ներքին հղումները հանգիստ կարելի է բոտով դարձնել [[2011-12 NBA Մրցաշրջան]]։ Միջլեզվային հղումների առումով կարծում եմ (զուտ իմ անձնական կարծիքով), որ ավելի լավ կլինի օգտվել {{ԱՀ|QXXXX}} տեսքից, քանի որ կապելու դեպքում դատայի բոտերը տարրի հայերեն լեյբլը վերցնում են վիքիպեդիայից, սա հետագայում ջանջալ լուծվող խնդիր է դառնալու, երբ ստեղծվի Արևմտահայերեն Վիքիպեդիա և ունենա իր առանձին լեյբլը Վիքիդատայում։ Իսկ կաղապարների առումով հիմա միակ բանը, որ կարելի է անել, դա միայն Արևմտահայերենին հատում կաղպարները (օրինակ՝ {{Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն)}}) հավաքել մի տեղում/կատեգորիայում, որովհետև հետագայում այս կաղապարները այնտեղ տեղափոխելուց հետո այստեղ ջնջելու անհրաժեշտություն կառաջանա (չեմ կարծում, որ մենք ձեռքով փնտրելու ու գտնելու ցանկությու ունենք ։ՃՃ)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:14, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]

Կարծում եմ նաև, որ արևմտահայերենով բոլոր խմբագրողներին պետք է տեղեկացնել, որ հետայսու բոլոր խմբագրումներում խուսափեն արևելահայերեն կատեգորիաներ, կաղապարներ և ներքին հղումներ տեղադրելուց: Խնդրանքս տիկին Ազնիվ Ստեփանյանին հնարավորինս տեղյակ պահել արևմտահայերենով խմբագրողներին:--Սամվելքննարկում 11:41, 28 Դեկտեմբերի 2016 (UTC):[reply]
Շնորհակալութիւն Աշոտ ջա՛ն մանրամասն բացատրութեան համար:

Յարգելի՛ Սամվել, շատ շնորհակալութիւն կը յայտնեմ ձեզի, որ ձեր մտահոգութիւնը մեզի փոխանցեցիք: Արեւմտահայերէնով խմբագրողները, մեծամասնութեամբ, միշտ ալ տեղեկացուած են. սակայն կարելի է՝ կամքէ անկախ տարբեր պատճառներով, սպրդած վրիպակներու հանդիպիլ: Այնուամենայնիւ, մենք կը շարունակենք զգուշացնել եւ տեղեկացնել, կասեցնելու կամ առնուազն նուազեցնելու ուղղութեամբ:--Azniv Stepanian (քննարկում) 12:23, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]