Ընտրյալ ցանկեր  • Ընտրյալ հոդվածներ  • Լավ հոդվածներ  • Տարվա հոդվածներ

Կանոնակարգ. այստեղ ներկայացված է այն կանոնակարգը, ըստ որի պետք է ընտրվեն «Տարվա հոդվածները»։

Փուլերը

խմբագրել

1. Հոդվածի ստեղծում. Թեկնածու առաջարկելիս պետք է հաշվի առնել հոդվածի պատմությունը, այն պետք է ստեղծված լինի կամ էականորեն խմբագրված լինի տվյալ տարվա մեջ. ցանկալի է, որ հոդվածը տևական ժամանակ խմբագրված լինի մի քանի մասնակիցների կողմից։ Եթե միայն մեկ մասնակից է այն խմբագրել, ապա նրա համար դժվար է նկատել հոդվածի թերությունները։ Հոդվածը խմբագրելիս պետք է հաշվի առնել Վիքիպեդիայի Ոճական ուղեցույցը։ Թեկնածու հոդվածները կարելի է ներկայացնել մինչև հաջորդող տարվա հունվարի 10-ը։

2. Քվեարկություն. Թեկնածու առաջադրելուց և վերանայումից անմիջապես հետո հոդվածը դրվում է համընդհանուր քվեարկության։ Քվեարկող բոլոր մասնակիցներից ակնկալվում է, որ նրանք անաչառ ու քննադատական մոտեցման ցուցաբերեն։ Եթե հոդվածը դեռ թերություններ ունի, և եթե մասնակիցները դեմ են քվեարկում, ապա նրանք դրանով բարձր են պահում Վիքիպեդիայի վարկանիշը՝ միաժամանակ հնարավորություն տալով, որ հոդվածը բարելավվի և կրկին քվեարկության ներկայացվի հաջորդ տարի։

Քվեարկության կարգը

խմբագրել

Տարվա հոդվածներն ընտրվում են քվեարկությամբ, քվեարկել կարող են 2 հոդվածի օգտին։ Տարվա հոդվածի դեպքում քվեարկությունը սկսելու օրվա դրությամբ մասնակիցը պետք է ունենա .

  • 11 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի ոչ ուշ, քան քվեարկությունը սկսվելուց 11 ամիս առաջ)։
  • Նվազագույնը 500 գործողություն, որից 250 հոդվածներում։ Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով, կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 1000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում։
  • Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման։
  • Վերջին մեկ ամսում 10 գործողություն, դրան նախորդող 3 ամիսներին ամսական 1-ական գործողություն։

Ժամկետը

խմբագրել

Քվեարկության համար հատկացվում է 30 օր ժամանակ՝ յուրաքանչյուրի համար տվյալ տարվա դեկտեմբերի 1-ից 30-ը ներառյալ։ Քվեարկության ընթացքում հոդվածում կարող է տեղադրվել {{Տարվա հոդվածի թեկնածու}} կաղապարը։

Քվեարկության արդյունքը

խմբագրել

Հոդվածը կամ հոդվածներն ընտրված է համարվում այն դեպքում, երբ դրանց օգտին քվեարկել են մասնակիցների էական մեծամասնությունը, մասնավորապես տարվա համար նախատեսված է տարվա հոդված կոչում տալ 4 հոդվածի։ Յուրաքանչյուր մասնակից կարող է քվեարկել յուրաքանչյուր 2 հոդվածի համար (կողմ, դեմ կամ ձեռնպահ)։ Քանի դեռ քվեարկությունը փակված չէ, նա իրավունք ունի փոխել իր քվեն։