Մարգերիտ-Լուիզ Վիրժինի Անսելո, (ֆր.՝ Marguerite-Louise Virginie Ancelot, մարտի 15, 1792(1792-03-15)[1][2][3][…], Դիժոն[4] - մարտի 20, 1875(1875-03-20)[2][4], Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի նկարչուհի, գրող, դրամատուրգ, հուշագիր։

Վիրժինի Անսելո
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1792(1792-03-15)[1][2][3][…]
ԾննդավայրԴիժոն[4]
Մահացել էմարտի 20, 1875(1875-03-20)[2][4] (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[1]
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, նկարչուհի, գրական սալոնի տեր, վիպասան և հիշատակագիր
ԱմուսինJacques-François Ancelot?
Ծնողներհայր՝ Thomas Chardon?, մայր՝ Barbe Edmée Chardon?
 Virginie Ancelot Վիքիպահեստում

Դրամատուրգ Ժան Ֆրանսուա Անսելոյի կինը, գրական սրահի տիրուհի։

Կենսագրություն խմբագրել

Նկարչություն սովորելու նպատակով 12 տարեկանից հաստատվել է Փարիզում։ 1816-1817 թվականներին ծանոթացել է գրող Ժակ-Ֆրանսուա Անչելոտի հետ։ Նրանք ամուսնացել են 1918 թվականին։

Իր նկարների առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել գրական սրահում՝ 1927 թվականին։ Գրել է 13 ներկայացում, որոնցից մի քանիսը բեմադրվել են փարիզյան թատրոններում։ Բազմաթիվ վեպերի ու պատմվածքների հեղինակ է։

Մինչև ամուսնու մահը՝ 1854 թվականը, մոտ 30 տարի ամուսինների տնօրինության տակ էր գտնվում րյու Դե Լիլլ փողոցի վրա գտնվող «Դե Լարոշեֆուոկո» հյուրանոցի գրական սրահը, որտեղ հաճախակի հանդիպում էին Ֆրանսիայի հայտնի մարդիկ՝ ռեստավրացիայի ժամանակաշրջանից մինչև Երկրորդ կայսրության ժամանակաշրջան՝ Ալֆոնս Դոդե, Վիկտոր Հյուգո, Սոֆի Գե և իր դուստր Դելֆինա դե Ժերարդմեն, Միլանի Վալդոր, Էլիզա Ռաշել, Ստենդալ, Ալֆրեդ դը Մյուսե, Ֆրանսուա Գիզո, Ալֆոնս դը Լամարթին և այլն։

Ամուսնու մահից հետո Վիրջինի հեռացել է աշխարհիկ կյանքից և զբաղվել թոռների դաստիարակությամբ, գրել հուշեր։

Աշխատություններ խմբագրել

Պիեսներ խմբագրել

  • Le château de ma nièce. Un acte. 1837
  • Clémence ou la fille de l’avocat. 1839
  • Isabelle ou deux jours d’experience. Un acte. 1838
  • Madame Roland. 1843
  • Marguerite. 1840

Վեպեր խմբագրել

  • Émerance. 1841
  • Une famille parisienne au XIXe siècle. 1857
  • La fille d’une joueuse. 1858
  • Méderine. 1843
  • Renée de Varville. 1853

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Ансло Жак-Арсен-Поликарп-Франсуа». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրժինի Անսելո» հոդվածին։