Վիրջինիա Բոլտեն (իսպ.՝ Virginia Bolten, դեկտեմբեր 1876, Սան Լուիս, Արգենտինա - 1960[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), գերմանական ծագմամբ անարխո-ֆեմինիստ, սինդիկալիստ, հռետոր[2][3]։ Ի սկզբանե ապրել է Արգենտինայում, 1902 թվականին արտաքսվել է Ուրուգվայ։

Վիրջինիա Բոլտեն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբեր 1876
ԾննդավայրՍան Լուիս, Արգենտինա
Մահացել է1960[1]
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
ՔաղաքացիությունFlag of Argentina (alternative).svg Արգենտինա
Մասնագիտությունլրագրող, արհմիութենական գործիչ և խմբագիր
Virginia Bolten Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վիրջինիա Բոլտենը ծնվել է Արգենտինայի Սան Լուիս քաղաքում, գերմանացի գաղթականի ընտանիքում։ Մանկությունն անցել է Արգենտինայի Սան Խուան նահանգում։ Եղել է կոշկակար, աշխատել է շաքարի գործարանում։ Կոշկակար աշխատելու տարիներին հանդիպել է Կոշկակարների միության կազմակերպիչ Խուան Մարկեսին և ամուսնացել նրա հետ[4]։ Անարխիստական շրջանակներում ընդգրկվել է Պիետրո Գորիի հետ ծանոթությունից հետո[5]։ Ֆեմինիստական, անարխիստական, բանվորական շարժումներում ծավալած գործունեության համար 1902 թվականին արտաքսվել է Ուրուգվայ[2][6]։

La Voz de la MujerԽմբագրել

 
La Voz de la Mujer

Բոլտենը պատասխանատու է եղել «La Voz de la Mujer» (հայերեն՝ «Կնոջ ձայնը») թերթի հրատարակման համար, որը Ռոսարիոյում տպագրվել է 9 անգամ 1896 թվականի հունվարի 8-ից մինչև 1897 թվականի հունվարի 1-ը։ Նմանատիպ թերթ նույն անվանումով հրատարակվել է նաև Մոնտեվիդեոյում, ինչը խոսում է այն մասին, որ այն հիմնադրել և խմբագրել է Բոլտենը իր արտաքսումից հետո[2]։

La Nueva SendaԽմբագրել

Ուրուգվայում Բոլտենը շարունակել է իր ակտիվ գործունեությունը, հրատարակել է «La Nueva Senda» (հայերեն՝ Նոր արահետ) թերթը 1909 թվականից 1910 թվականը[7]։

Այլ հրատարակումներԽմբագրել

Բոլտենը հրատարակել է բազմաթիվ հոդվածներ անարխիստ-կոմունիստական ամսագրերում և թերթերում, որոնցից առավել ուշագրավ են «La Protesta» («Բողոք») և «La Protesta Humana» («Մարդկային բողոք»)։

ՀիշատակԽմբագրել

Բուենոս Այրեսի Պուերտո Մադերո շրջանի զբոսայգիներից մեկը կոչվել է Բոլտենի պատվին[8]։

ՖիլմԽմբագրել

2007 թվականին Արգենտինայի Սան Լուիս նահանգը հովանավորել է Վիրջինիա Բոլտենի հիշատակին նվիրված ֆիլմի նկարահանումը[9]։ Ֆիլմը պատմում է Բոլտենի կյանքի, նրա անարխո-ֆեմինիստական և սոցիալական գործունեության, «La Voz de la Mujer» թերթի տպագրության մասին։ Ֆիլմն անվանվել է «Ոչ աստված, ոչ ղեկավար, ոչ ամուսին» (իսպ.՝ Ni dios, ni patrón, ni marido)։ Ֆիլմի անվանումը վերցվել է La Voz de la Mujer թերթի կարգախոսից[9]։ Բոլտենի դերակատարն է Ջուլիետա Դիասը, ռեժիսորը՝ Լաուրա Նանյան[10][11](Laura Mañá, Ni Dios Ni Patrón Ni Marido (Un grupo de mujeres hace oír su voz...), 90 minutes, 2010, Առցանց դիտում

ՄատենագիտությունԽմբագրել

  • Nicolas Balutet, Paloma Otaola, Delphine Tempère, Contrabandista entre mundos fronterizos, Éditions Publibook, 2010.
  • Maxine Molyneux, Mouvements féministes en Amérique latine, Cátedra, Madrid, 2003, extraits en ligne.
  • Joël Delhom, La voix solitaire de la femme anarchiste argentine à la fin du XIXe siècle, colloque international Les représentations des relations amoureuses et des sexualités dans les Amériques, HCTI, Université de Bretagne-Sud, avril 2011
  • La Voz de la Mujer. Periódico comunista-anárquico, préface de Maxime Molineux, Buenos Aires, Editorial de la Universidad Nacional de Quilmes, 2002, (ISBN 987-9173-08-2).

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20170715220210/http://mujeresquehacenlahistoria.blogspot.com/2012/02/siglo-xix-virginia-bolten.html
  2. 2,0 2,1 2,2 Molyneux Maxine (2001)։ Women's movements in international perspective: Latin America and beyond։ Palgrave MacMillan։ էջ 24։ ISBN 978-0-333-78677-2 
  3. Moya José (2002)։ «Italians in Buenos Aires's Anarchist Movement: Gender Ideology and Women's Participation, 1890-1910»։ in Donna R. Gabaccia, Franca Iacovetta։ Women, gender and transnational lives: Italian workers of the world։ U of Toronto P։ էջեր 195, 205։ ISBN 978-0-8020-8462-0։ Վերցված է փետրվարի 2, 2010 
  4. «Biography of Virginia Bolten»։ Վերցված է փետրվարի 2, 2010 
  5. Carlson Marifran (1988)։ Feminismo!: the woman's movement in Argentina from its beginnings to Eva Perón։ Academy Chicago Publishers։ էջ 127։ ISBN 978-0-89733-152-4 
  6. Molyneux Maxine (2003)։ Movimientos de mujeres en América Latina: estudio teórico comparado (Spanish)։ Jaqueline Cruz (trans.)։ Universitat de València։ էջ 42։ ISBN 978-84-376-2086-2։ Վերցված է փետրվարի 2, 2010 
  7. Ehrick Christine (2005)։ The shield of the weak: feminism and the State in Uruguay, 1903-1933։ UNM Press։ էջ 61։ ISBN 978-0-8263-3468-8։ Վերցված է փետրվարի 2, 2010 
  8. «Argentina: Caputo, Salvatori associate»։ South American Business Information։ դեկտեմբերի 6, 2000։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-03-ին։ Վերցված է փետրվարի 2, 2010 
  9. 9,0 9,1 «Film Adaptation of Virginia Bolten's activities» (Spanish)։ Argentina: Pagina 12։ October 3, 2007։ Վերցված է փետրվարի 2, 2010 
  10. «Ni dios, ni patrón, ni marido»։ Վերցված է փետրվարի 2, 2010 
  11. Película: Ni Dios Ni Patrón Ni Marido (2010)