Վիրատ Կոհլի
Վիրատ Կոհլի (անգլ.՝ Virat Kohli, նոյեմբերի 5, 1988[2], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան[2]), հնդիկ կրիկետ խաղացող, ով համարվում էր աշխարհի լավագույն բեթսմեններից (հետ հարվածող) մեկը[10][11]։ Ներկայումս Հնդկաստանի Պրեմեր լիգայում Հնդկաստանի հավաքականի թիմի ավագն է։ 2018 թվականին Time ամսագիրը Կոհլիին անվանել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[12]։ Պարգևատրվել է երկրի բարձրագույն մարզական մրցանակով՝ Ռաջիվ Գանդի Կհել Ռատնա և Հնդկաստանի Պադմա Շրի քաղաքացիական շքանշանով։ Կոհլին դերասանուհի Անուշկա Շարմայի ամուսինն է։
Վիրատ Կոհլի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական[1] |
Մասնագիտացում՝ | կրիկետ խաղացող |
Երկիր՝ | Հնդկաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 5, 1988[2] (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան[2] |
Ակումբ՝ | Հնդկաստանի կրիկետի հավաքական[3], Delhi cricket team?[3], Royal Challengers Bengaluru?[3] և India Under-19 cricket team?[3] |
1,75 մետր[4] | |
Քաշ՝ | 69 կիլոգրամ |
Կենսագրություն խմբագրել
Վիրատ Կոհլին ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 5-ին՝ Դելիում, փենջաբցու ընտանիքում, սովորել է Արևմտյան Դելիի կրիկետի ակադեմիայում (1998 թվականին հիմնադրվելուց ի վեր) և միաժամանակ խաղացել է Սումիտ Դոգրայի ակադեմիայում Նոիդայից ոչ հեռու։
Անձնական կյանք խմբագրել
2013 թվականից նա սկսել է հանդիպել բոլիվուդյան դերասանուհի Անուշկա Շարմայի հետ։ Շուտով այդ զույգին տվել են «Վիրուշկա» մականունը։ Նրանց հարաբերությունները զանգվածային ուշադրություն է գրավել լրատվամիջոցների անդադար ասեկոսներից, քանի որ նրանցից ոչ մեկը հրապարակայնորեն չի խոսել այդ մասին։ Ամուսնացել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Ֆլորենցիայում։
Կարիերա և միջազգային մրցաշարեր խմբագրել
- 2002 թվականին առաջին անգամ խաղացել է Դելիի «U-15» թիմում։
- 2004 թվականի վերջին ընտրվել է Դելիի «U-17» թիմում։
- 2006 թվականի հուլիսին ընտրվել է «U-19» ազգային թիմում, իսկ նոյեմբերին առաջին դասարանում նորամուտը նշել Դելիի թիմի կազմում «Թամիլ Նադու» թիմի դեմ։
- 2007 թվականի ապրիլին առաջին անգամ ելույթ ունեցավ Twenty20 ֆորմատի խաղում։
- 2008 թվականին գլխավորել Է Հնդկաստանի հավաքականը Մալայզիայի «U--19» աշխարհի առաջնությունում, որից հետո «Royal Challengers Bangalore»-ը նրա հետ կնքել է 30 հազար ԱՄՆ դոլարի պատանեկան պայմանագիր։ Նույն թվականին նա Հնդկաստանի հավաքականի կազմում մասնակցել է Շրի Լանկայի և Պակիստանի մրցաշարերին։
- 2009 թվականին մրցաշարեր են անցկացվել Ավստրալիայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
- 2010 թվականին մրցաշարեր են անցկացվել Բանգլադեշում և Զիմբաբվեում։
- 2011 թվականին մրցաշարեր են անցկացվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
Մրցանակներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.espncricinfo.com/player/virat-kohli-253802
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Virat Kohli — ESPNcricinfo.com
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.espncricinfo.com/ci/content/player/253802.html
- ↑ https://starsunfolded.com/virat-kohli/
- ↑ 5,0 5,1 https://indianexpress.com/article/sports/cricket/virat-kohli-receives-padma-shri-award-at-rashtrapati-bhavan-4592835/
- ↑ 6,0 6,1 http://www.cricketcountry.com/news/list-of-indian-cricketers-winning-arjuna-award-485560
- ↑ 7,0 7,1 Marathi Wikipedia (маратхи) — 2003.
- ↑ 8,0 8,1 http://time.com/collection/most-influential-people-2018/5217615/virat-kohli/
- ↑ 9,0 9,1 https://www.bloomsbury.com/uk/discover/wisden/wisden-honours/leading-cricketer-in-the-world/
- ↑ ICC Test Championship Batting Rankings — Virat Kohli
- ↑ «Virat Kohli is a genius and best in the world: Javed Miandad» (անգլերեն). The Times of India. 2018 թ․ փետրվարի 8. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Virat Kohli is on the 2018 TIME 100 List» (անգլերեն). Time. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Arjuna Award for Virat Kohli, PV Sindhu; Ronjan Sodhi gets Khel Ratna» (անգլերեն). NDTV. 2013 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Virat Kohli receives Padma Shri Award at Rashtrapati Bhavan, watch video» (անգլերեն). The Indian Express. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Virat Kohli, Mirabai Chanu bask in Khel Ratna glory» (անգլերեն). The Times of India. 2018 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրատ Կոհլի» հոդվածին։ |