Վիրավոր տղամարդը
«Վիրավոր տղամարդը» (ֆր.՝ L'Homme blessé), ֆրանսիացի նկարիչ, կերպարվեստում ռեալիզմի հիմնադիրներից Գյուստավ Կուրբեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1844-ից 1854 թվականներն ընկած ժամանակահատվածում[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 81,5 × 97,5 սմ[3]։
Վիրավոր տղամարդը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գյուստավ Կուրբե[1] |
տարի | 1844 և 1854 |
բարձրություն | 81,5 սանտիմետր |
լայնություն | 97,5 սանտիմետր |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
հիմնական թեմա | Գյուստավ Կուրբե |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The Wounded Man, Portrait of the Artist (Gustave Courbet - Musée d'Orsay) Վիքիպահեստում |
Այսօր «Վիրավոր տղամարդը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Օրսե թանգարանում[4] (Փարիզ, Ֆրանսիա)։
Պատմություն
խմբագրել«Վիրավոր տղամարդը» ստեղծագործությունը Կուրբեի բազմաթիվ ինքնադիմանկարներից մեկն է։ Նկարը ստեղծվել է 1844 թվականին. այդ ժամանակ կտավին պատկերված էր ավելի երիտասարդ նկարիչը և կինը, որը հենվել էր տղամարդու ուսին։ 1854 թվականին, երբ Կուրբեն սիրային կապերը խզում է այդ կնոջ հետ, կտավը վերանկարում է՝ կնոջ փախարեն նկարելով թուր և սրտի շրջանում վերք ավելացնում։
Այս նկարը Կուրբեն իր մոտ է պահում ընհուպ մինչև մահը՝ 1877 թվականը։ Քրոջ՝ Ջուլիետա Կուրբեի հավաքածուն, որտեղ նաև այս կտավն էր, Փարիզի Դրու հյուրանոցում կայացած աճուրդի ժամանակ ձեռք է բերում պետությունը։ Սկզբից նկարը ցուցադրվել է Լուվրում, իսկ 1986 թվականից փոխանցվել է Օրսե թանգարանին[5]։
Ստեղծագործության կրկնօրինակը Կուրբեն վրձնել է 1866 թվականին (79,5 х 99,5 սմ), որն այսօր ցուցադրվում է Բելվեդեր պատկերասրահում[6]։
Նկարագիր
խմբագրել«Վիրավոր տղամարդը» ստեղծագործությունում պատկերված է փակ աչքերով տղամարդ, որը հենվել է ծառին։ Թվում է, որ նա քնած է։ Ձեռքով բռնել է ծածկոցը, որով ծածկվել է։ Սրտի շրջանում վիրավորումից ստացած վերքի հետքը սպիտակ վերնաշապիկին և կողքի թուրը վկայում են, որ այրը մասնակցել է դուելի, որն այնպես չի ընթացել, որպես ցանկացել է տղամարդը։
Կուրբեն իր ընկերոջը՝ Պիեռ Ժոզեֆ Պրուդոնին գրած նամակում մանրամասնել է. «Ճշմարիտ գեղեցկություն կարելի է գտնել միայն տառապանքում... Դրա համար է՝ իմ մեռնող դուելյանտն այդքան հրաշալի»[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 JocondeLab — 2014.
- ↑ lesyeuxdargus (2016 թ․ հունվարի 15). «« L'homme blessé » de Gustave Courbet». Les yeux d'Argus (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Un homme doublement blessé». newsletters.artips.fr. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Musée d'Orsay: Gustave Courbet L'homme blessé». www.musee-orsay.fr. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Catalogue du musée d'Orsay». Musée d'Orsay (ֆրանսերեն). Վերցված է 8 novembre 2014-ին.
- ↑ Der Verwundete, notice du musée Belvédère, en ligne.
- ↑ «Un homme doublement blessé». Artips (ֆրանսերեն). Վերցված է 8 novembre 2014-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիրավոր տղամարդը կատեգորիայում։ |