Վիտոր Հուգո Ռոքե Ֆերրեյրա (պորտ.՝ Vitor Hugo Roque Ferreiraփետրվարի 28, 2005(2005-02-28), Timóteo, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող։ 2024 թվականի հունվարի 1-ին նա կդառնա իսպանական «Բարսելոնա» ակումբի խաղացող։

Վիտոր Ռոքե
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 2005(2005-02-28) (19 տարեկան)
Ծննդավայր Timóteo, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Հասակ 172 սանտիմետր
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

Տասը տարեկանից մարզվել է «Ամերիկա Մինեյրո» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի կազմում[1]։ 2019 թվականի մարտին միացել է Կրուզեյրո ակումբի ֆուտբոլային ակադեմիային։ 2021 թվականի մայիսի 25-ին ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Կրուզեյրո» ակումբի հետ[2]։ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին նշել է իր նորամուտը «Կրուզեյրոյի» հիմնական թիմում՝ Բրազիլիայի առաջնության B Սերիայի «Բոտաֆոգո» ակումբի դեմ խաղում[3][4]։ 2022 թվականի փետրվարի 20-ին խփել է իր առաջին գոլը Մինեիռո Լիգայում «Վիլիա-Նովայի» դեմ խաղում[5]։ Երեք օր հետո կրկնակի գոլ է խփել Բրազիլիայի գավաթի Սերժիպի դեմ խաղում[6]

2022 թվականի ապրիլի 13-ին «Ատլետիկո Պարանաենսեն» ակտիվացրեց ֆուտբոլիստին 24 միլիոն բրազիլական ռեալով գնելու տարբերակը, ինչը ռեկորդային տրանսֆեր դարձավ ակումբի պատմության մեջ[7]։ Վիտոր Հուգոն ստորագրել է հինգ տարվա պայմանագիր «Ատլետիկո Պարանաենսեի» հետ[8]։ 2022 թվականի ապրիլի 17-ին նորամուտը նշել է իր նոր ակումբում Բրազիլիայի Սերիա A-ի «Ատլետիկո Մինեյրո» դեմ խաղում[9]։ 2022 թվականի մայիսի 29-ին խփել է իր առաջին գոլը «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում «Կույաբի» դեմ խաղում[10]։

Հաղթական գոլը է «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում խփել է Կոպա Լիբերտադորես 2022-ի 1/4 եզրափակչում «Էստուդիանտեսի» դեմ խաղում։ Հարձակվողը դուրս է եկել փոխարինման 60-րդ րոպեին, և միակ գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը խաղի վերջնաժամկետի վեցերորդ րոպեին։ Բրազիլական ակումբին հաջողվեց 2005 թվականից ի վեր առաջին անգամ դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ (այն ժամանակ «կարմիր-սևերը» եզրափակիչում պարտվեցին Սան Պաուլոյին)[11].

2023 թվականի հուլիսի 12-ին իսպանական «Բարսելոնա» ակումբը հայտարարել է Վիտորի տրանսֆերի շուրջ պայմանավորվածության մասին, որը կկայանա 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը[12]։

Հավաքականի կարիերա խմբագրել

2022 թվականի նոյեմբերին նորամուտը նշել է Բրազիլիայի Մ20 հավաքականի կազմում Չիլիի իր հասակակիցների հետ խաղում[13]։

2023 թվականի մարտի 25-ին նորամուտը նշել է Բրազիլիայի գլխավոր հավաքականի կազմում Մառոկկոյի հավաքականի դեմ ընկերական խաղում[14]։.

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային ձեռքբերումներ խմբագրել

Բրազիլիայի հավաքական (մինչև 20 տարեկան)

  • Հարավային Ամերիկայի մինչև 20 տարեկանների առաջնության հաղթող՝ 2023 թվական։

Անձնական ձեռքբերումներ խմբագրել

  • Լիբերտադորես գավաթի առաջնության թիմի անդամ․ 2022 թ[15]։
  • Հարավային Ամերիկայի մինչև 20 տարեկանների առաջնության լավագույն ռմբարկու՝ 2023 (6 գոլ՝ Անդրեյ Սանտոսի հետ միասին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «América-MG aciona Cruzeiro no Ministério Público do Trabalho por suposto assédio a joia da base». ge.globo.com (պորտուգալերեն). 2019 թ․ ապրիլի 12.
  2. «Cruzeiro anuncia contrato profissional com Vitor Roque, promessa de 16 anos da base». ge.globo.com (պորտուգալերեն). 2021 թ․ մայիսի 25.
  3. «Com apenas 16 anos, Vitor Roque estreia pelo profissional do Cruzeiro». uol.com.br (պորտուգալերեն). 2021 թ․ հոկտեմբերի 13.
  4. «Cruzeiro vs. Botafogo». Soccerway.com (անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 13.
  5. «Vitor Roque segue passos de Ronaldo e marca primeiro gol pelo Cruzeiro aos 16 anos». ge.globo.com (պորտուգալերեն). 2022 թ․ փետրվարի 20.
  6. «Cruzeiro tem segundo tempo avassalador, goleia Sergipe e avança na Copa do Brasil». ge.globo.com (պորտուգալերեն). 2022 թ․ փետրվարի 23.
  7. «Maior contratação da história do Athletico, Vitor Roque é anunciado com a camisa de Bruno Guimarães». ge.globo.com (պորտուգալերեն). 2022 թ․ ապրիլի 13.
  8. «Talento e juventude! Vitor Roque é o novo reforço do Furacão». athletico.com.br (պորտուգալերեն). 2022 թ․ ապրիլի 13.
  9. «Athletico Paranaense vs. Atlético Mineiro». Soccerway.com (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 17.
  10. «Cuiabá vs. Athletico Paranaense». Soccerway.com (անգլերեն). 2022 թ․ մայիսի 29.
  11. «Heroico! Athletico vence o Estudiantes nos acréscimos e se classifica às semifinais da Libertadores» (պորտուգալերեն). Globo. 2022 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  12. «FC Barcelona sign Vitor Roque» (անգլերեն). FC Barcelona. 2023 թ․ հուլիսի 12.
  13. «Convocação Seleção Sub-20: Ramon chama 23 jogadores para amistosos contra o Chile» (պորտուգալերեն). globo.com. 2022 թ․ հոկտեմբերի 28.
  14. «Morocco vs. Brazil» (անգլերեն). Soccerway. 2023 թ․ մարտի 25.
  15. «(FOTO) El 11 ideal de la Copa Libertadores 2022» (իսպաներեն). OneFootball. 2022 թ․ հոկտեմբերի 31.

Արտաքին հղումներ խմբագրել