Վիոլա Ամերդ
Վիոլա Պատրիսիա Ամերդ (գերմ.՝ Viola Patriessija Amherd, հունիսի 7, 1962[1], Բրիգ, Բրիգ Գլիս, Վալե, Շվեյցարիա), շվեյցարացի կին քաղաքական գործիչ, 2019 թվականից՝ Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ[2], 2024 թվականի հունվարի 1-ից՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, Շվեյցարիայի Քրիստոնեական-դեմոկրատական ազգային կուսակցության ներկայացուցիչ։
Վիոլա Ամերդ | |
Կուսակցություն՝ | The Centre? |
---|---|
Կրթություն՝ | Ֆրիբուրգի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և Նոտար |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հունիսի 7, 1962[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Բրիգ, Բրիգ Գլիս, Վալե, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կայք՝ | vbs.admin.ch/de/vbs/organisation/cvbs.html vbs.admin.ch/fr/ddps/organisation/cddps.html vbs.admin.ch/it/ddps/organizzazione/cddps.html vbs.admin.ch/en/ddps/organisation/hddps.html |
Կենսագրություն խմբագրել
Վիոլա Ամերդը ծնվել է 1962 թվականի կեսերին։ 1982 թվականին ավարտել է հայրենի քաղաքի Լատինական գիմնազիան։ Դրանից հետո ընդունվել է Ֆրիբուրի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որն ավարտել է 5 տարի անց՝ 1987 թվականին։ 1991 թվականից Բրիգում աշխատել է որպես իրավաբան և նոտար։
1992 թվականին դարձել է հայրենի քաղաքի քաղաքային խորհրդի անդամ։ 1996 թվականին դարձել է փոխնախագահ, իսկ 2000 թվականին՝ Բրիգի մունիցիպալիտետի նախագահ։ 2005 թվականի մայիսի 31-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը նա Շվեյցարիայի ազգային խորհրդարանի ստորին պալատի անդամ էր։
2018 թվականի դեկտեմբերի սկզբին Վիոլան ընտրվել է Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ։ Դեկտեմբերի կեսերին նշանակվել է պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի նախարարի պաշտոնում՝ դառնալով երկրում առաջին կինը, որը ղեկավարել է այդ նախարարությունը[3]։ Դաշնային խորհրդում Վալե կանտոնից եղել է առաջին կինը։ 2019 թվականի հունվարի 1-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած չէ, բնակվում է հայրենի քաղաքում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Президентом Швейцарии на 2019 год стал Уэли Маурер.
- ↑ «FOKUS: Departements-Rochade» (German). 10 vor 10. 2018 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիոլա Ամերդ» հոդվածին։ |