Վիշտը (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածքներից

«Վիշտը» (ռուս.՝ Тоска), Անտոն Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1886 թվականի հունվարի 16-ին Պետերբուրգյան թերթում։

Վիշտը
ռուս.՝ Тоска
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
ԿերպարներIona Potapov?
Հրատարակվել էհունվարի 27 (փետրվարի 8), 1886

Հրապարակումներ խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է Պետերբուրգյան թերթում № 26, 1886 թվականի հունվարի 16-ին «Թռչող նշումներ» բաժնում Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Թեթևակի փոփոխություններով պատմվածքը տպագրվել է «Խայտաբղետ» պատմվածքների ժողովածուում։ 1895 թվականին պատմվածքը տեղ է գտնում «Նշույլներ» անթոլոգիայում։ Աննշան վերափոխված տարբերակով Չեխովը պատմվածքը ներառում է Ադոլֆ Մարքսի կողմից 1899-1901 թվականներին տպագրված իր ստեղծագործությունների երրորդ հատորում։ Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, սերբախորվաթերեն, սլովակերեն, ֆիններեն, ֆրանսերեն և չեխերեն։

Սյուժե խմբագրել

Մահանում է կառապան Իոնի որդին։ Հայրը հուսահատորեն և ապարդյուն կերպով փորձում է իրեն հանդիպող մարդկանց պատմել այն մասին, թե ինչպես է այդ իրադարձությունը տապալել իրեն։ Նա խոսում է նույնիսկ իր ձիու հետ։

Քննադատություն խմբագրել

Պատմվածքը դրական է գնահատվել Պետերբուրգյան տեղեկատուներում (№ 167, 1886) քննադատ Ի. Ն. Լադոժսկու կողմից[1]։ Լեոնիդ Օբոլենսկին ռուսական հարստության մեջ գովաբանել է Չեխովին հասարակ, խաբուսիկ իրերի մեջ թաքնված դրաման տեսնելու անսովոր կարողության համար։ «Վիշտը» պատմվածքը դրա լավագույն ապագույցն է։ Կոնստանտին Արսենևը[2] իր «Մեր ժամանակի գրողները» էսսեում («Եվրոպայի տեղեկատու», № 12, 1887) «Վիշտը» պատմվածքը ընդգրկել է լավագույն ժամանակակից պատմվածքների ցանկի մեջ[3]։ Լև Տոլստոյը պատմվածքը ընդգրկել է չեխովյան պատմվածքների անձնական ցանկի մեջ։

Գրականություն խմբագրել

  • «Русское богатство», 1886, № 12, стр. 178.
  • Чехов А. П. Тоска // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Комментарии.. Рассказы и юморески 1885—1886 гг. Полное собрание сочинений и писем в тридцати томах. Сочинения том четвертый. 1885—1886 М., «Наука», 1984
  2. «Русское богатство», 1886, N 12, стр. 178
  3. «Вестник Европы», 1887, N 12, стр. 770.