Վինցենտի Ռապացկի
Վինցենտի Ռապացկի (լեհ.՝ Wincenty Rapacki, հունվարի 22, 1840[1], Լիպնո, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան - հունվարի 12, 1924[1], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ դերասան և դրամատուրգ։ Հանդես է եկել Լվովի, Չեռնովցիի, 1865 թվականից՝ Կրակովի թատրոններում, 1869 թվականից՝ Վարշավայում (1870 թվականից՝ «Ռոզ-մաիտոստի» թատրոնի առաջատար դերասաններից)։ Լեհաստանի բեմական ռեալիզմի նշանավոր ներկայացուցիչներից։ Սկզբնական շրջանում կապված լինելով կրակովյան դպրոցին, հետագայում վերջինիս փորձը տեղափոխել է վարշավյան բեմ։ Շեքսպիրի ողբերգություններում ստեղծել է բարձրարվեստ անձնավորումներ՝ Համլետ «Համլետ», Լիր արքա «Լիր արքա», Ցագո «Օթելլո» են։ Լավագույն դերերից են նաև՝ Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Նիկ (Ալովացկու «Մարի Ստյուարտ»), Զիշեսկի (Բալուցկու «Պան խորհրդականի խորհրդականները»)։ Հեղինակ է «Վիտ Ատվոշ» (բեմադրության մեջ կատարել է նաև գլխավոր դերը), «Ընտանեկան գործ» (1883 թվական), «Աստղագուշակը» (1888 թվական), «Հիստրիոններ» (1892 թվական) և այլ պիեսների։
Վինցենտի Ռապացկի լեհ.՝ Wincenty Rapacki | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1840[1] |
Ծննդավայր | Լիպնո, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան |
Մահացել է | հունվարի 12, 1924[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր և դրամատուրգ |
Ամուսին(ներ) | Józefina Rapacka? |
Երեխա(ներ) | Józef Rapacki? |
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինցենտի Ռապացկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |