Վինցենտի Պոլի կալվածք (լեհ.՝ Dworek Wincentego Pola), կալվածք Լեհաստանի Լյուբլին քաղաքում։ Կալվածքում է գտնվում պոետ և աշխարհագրագետ Վինցենտի Պոլի կենսագրական թանգարանը, որը Լյուբլինի թանգարանի ստորաբաժանումն է[1]։

Վինցենտի Պոլի կալվածք
լեհ.՝ Dworek Wincentego Pola
Տեսակհուշային թանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԼյուբլին
Հիմնադրվել էդեկտեմբերի 2, 1972
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենքը, որտեղ տեղակայված է թանգարանը, կլասիցիզմի ոճով է, կառուցվել է 18-րդ դարի վերջում Ֆիրլեյուվշիզնի կալվածքի տարածքում և կոչվում էր Կուենու կալվածք։ 1804-1810 թվականներին տունը պատկանում էր Վինցենտի Պոլի հորը՝ Ֆրանցիսկ Քսավեր Պոլին, որից հետո վաճառվել է ընտանիքի՝ Լվով տեղափոխվելու պատճառով։ 1860 թվականին Լյուբլինի վոևոդության քաղաքացիները տունը նվիրեցին Պոլերի ընտանիքին, ում սեփականության տակ այն մնաց 17 տարի[1]։

1969 թվականին շենքը տեղափոխեցին Լյուբլինի Կալինովշչիզնա փողոց (տուն 13), որտեղ ծրագրվում էր թանգարան ստեղծել բաց երկնքի տակ, որի առաջին օբյեկտը պետք է լիներ Վինցենտի Պոլի տունը[2]։

1972 թվականի դեկտեմբերի 2-ին Վինցենտի Պոլի մահվան 100 տարելիցի կապակցությամբ բացվեց նրա կենսագրական թանգարանը[1]։

Հավաքածու խմբագրել

Թանգարանում են պահվում Վինցենտի Պոլի ձեռագրերը, նրա գրքերի և նրա մասին կենսագրական հետազոտությունների հրատարակությունները, ինչպես նաև նամակագրությունը։ Բացի այդ ներկայացված են Պոլ ընտանիքի փաստաթղթերը, պոետի թոռան՝ Յուլիուշ Պոլի նկարները, 19-րդ դարի կահույքը, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի բացիկների հավաքածուն, 19-20-րդ դարերի թերթեր[3]։

Վինցենտի Պոլը Կրակովի համալսարանում հիմնել է երկրի առաջին աշխարհագրության ամբիոնը, այդ պատճառով զարմանալի չէ, որ թանգարանում գտնվում է գլոբուսների մեծ հավաքածու՝ 110 ցուցանմուշ, ինչպես նաև քարտեզներ և աշխարհագրական այլ հրատարակություններ[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Dworek Wincentego Pola» (լեհերեն). Muzeum Lubelskie. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  2. 2,0 2,1 Małgorzata Szlachetka (2013 թ․ օգոստոսի 20). «Dworek Wincentego Pola w Lublinie czeka na remont» (լեհերեն). Kurier Lubelski. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  3. 3,0 3,1 «Zbiory z Oddziału im. Wincentego Pola» (լեհերեն). Muzeum Lubelskie. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինցենտի Պոլի կալվածք» հոդվածին։