Լյուբլինի թանգարան (լեհ.՝ Muzeum Lubelskie), Արևելյան Լեհաստանի հնագույն և խոշորագույն թանգարաններից մեկն է, որը գտնվում է Լյուբլինում։ Այն հիմնադրվել է 1914 թվականին և սեփական շենք է ստացել 1923 թվականին[1]։

Լյուբլինի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԼյուբլին
ՎայրԼյուբլին
Ղեկավարության նստավայրLublin Castle, Լյուբլին, Լեհաստան
Հիմնադրվել էդեկտեմբերի 12, 1906
Կայքmuzeumlubelskie.pl
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Լյուբլինի թանգարանի պատմությունը թվագրվում է 20-րդ դարի սկիզբ և կապված է Հիերոնիմ Ուոպացինյսկու հետ, որը տարրական դպրոցի ուսուցիչ էր և գիտությունների ակադեմիայի թղթակից, սիրողական պատմաբան, ազգագրագետ և մատենագետ, ինչպես նաև` հնագիտական իրերի սիրահար[1]։ Նրա ջանքերի շնորհիվ 1901 թվականին Լյուբլինում կազմակերպվել է երկու ցուցահանդես[1]։ Արվեստի և հնությունների ցուցահանդեսը բացվել է հունիսի 4-ին, նախկին Դոմինիկյան վանքում։ Հավաքվել է մոտավորապես 4000 ցուցանմուշ` քանդակներ, նկարներ, դեկորատիվ արվեստ, փաստաթղթեր, լրագրեր, ձեռագրեր, պեղված գտածոներ, զինամթերք, մետաղադրամներ, մեդալներ, դրոշմներ և քարտեզներ։ Արդյունաբերական և գյուղատնտեսական ցուցահանդեսը բացվել է հունիսի 22-ին. ցուցահանդեսն ուներ ազգագրական բաժին, որտեղ ցուցադրվում էին ժողովրդական տարազ, փայտե իրեր և ծիսական ցուցանմուշներ[1]։ 1974 թվականին Լյուբլինի ամրոցի շենքը հարմարեցվել է Լյուբլինի թանգարանի պահանջներին, որը հիմնադրվել է 1950 թվականին[1]։ Բացվել է նկարների, դեկորատիվ արվեստի, զինամթերքի, հնէաբանական, ազգագրական և դրամագիտական գտածոների ցուցահանդես[1]։ 1987 թվականին թանգարանը վերանվանվել է Լյուբլինի թանգարան[1] :

Հիմնական ցուցանմուշներն ընդգրկում են.

  • 17-20-րդ դարերի լեհ և արտասահմանյան նկարիչների աշխատանքներ
  • լեհական և արտասահմանյան դեկորատիվ արվեստ
  • լեհական պատմական և ռազմական կտավներ
  • Լյուբլինի շրջանի նկարիչների և ժողովրդական արվեստի աշխատանքներ
  • 10-20-րդ դարերի լեհական տարածքներից հավաքած մետաղադրամներ և մեդալներ
  • 14-20-րդ դարերի լեհական և արտասահմանյան ռազմամթերք

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Historia muzeum». www.muzeumlubelskie.pl. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբլինի թանգարան» հոդվածին։