Վինցաս Միցկյավիչուս-Կապսուկաս
Վինցաս Սիմանովիչ Միցկյավիչուս-Կապսուկաս (Վիկենտի Սեմյոնովիչ Միցկևիչ-Կապսուկաս, լիտ.՝ Vincas Mickevičius-Kapsukas ապրիլի 7, 1880[1][1], Վիլկավաշիս, Լիտվա - փետրվարի 17, 1935[1][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1][1]), լիտվացի կոմունիստ ակտիվիստ, Լիտվայի կոմկուսի կազմակերպիչներից և ղեկավարներից։
Վինցաս Միցկյավիչուս-Կապսուկաս լիտ.՝ Vincas Mickevičius-Kapsukas | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1880[1][1] |
Ծննդավայր | Վիլկավաշիս, Լիտվա |
Մահացել է | փետրվարի 17, 1935[1][1] (54 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Բեռնի համալսարան և Marijampolė Gymnasium? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, communist, հրապարակախոս և հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Vincas Mickevičius-Kapsukas Վիքիպահեստում |
Սովորել է Բեռնի համալսարանում(1902-1904 թթ.)։ 1903 թվականին դարձել է Լիտվայի դեմոկրատական կուսակցության անդամ։ Մասնակցել է 1905-1907 թվականների հեղափոխությանը Լիտվայում, 1907 թ.-ից եղել է բանտում և աքսորում։ 1914 թ.-ին Կրակովում կապ է հաստատել Վլադիմիր Լենինի հետ, ապա վտարանդվել է Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, խմբագրել է Լիտվայի դեմոկրատական կուսակցության թերթերը։ 1917-ի հունիսին Պետրոգրադում մտել է ՌՍԴԲ(բ) կ շարքերը։ Խմբագրել է լիտվական առաջին բոլշևիկյան «Տիեսա» («ճշմարտություն») թերթը։ Եղել է ՌՍԴԲ(բ) կ VI համագումարի և Սովետների համառուսաստանյան II համագումարի պատգամավոր։ 1917 թ.-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նշանակվել է սովետական կառավարության կոմիսար լիտվական գործերի գծով, ՌՍԴԲ(բ) կ, ապա ՌԿ(բ) կ Կենտկոմին կից լիտվական սեկցիայի Կենտրոնական բյուրոյի անդամ, 1918-1919 թթ.-ին՝ Լիտվայի առաջին սովետական կառավարության, ապա Լիտվա-Բելառուսական ՍՍՀ-ի ժողկոմխորհի նախագահ։ 1921 թվականին աշխատանքի է անցել Մոսկվայում, 1923-1935 թվականներին՝ Կոմինտերնի Գործադիր կոմիտեում։ Կուսակցության XI, XII, XIV-XVII համագումարների պատգամավոր, VIII համագումարում (1919 թ.) ընտրվել է ՌԿ(բ) կ Կենտկոմի անդամության թեկնածու։ Եղել է Կոմինտերնի II—VI կոնգրեսների պատգամավոր։ Գրել է պատմության, փիլիսոփայության, գրականության հարցերին նվիրված աշխատություններ։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 622)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինցաս Միցկյավիչուս-Կապսուկաս» հոդվածին։ |