Վինահարը (նկար, Կարավաջո)
«Վինահարը» (իտալ.՝ Suonatore di liuto), վաղ Բարոկկո դարաշրջանի իտալացի գեղանկարիչ Կարավաջոյի նկարը։ Առկա է նկարի երեք տարբերակ, որոնք պահվում են Մետրոպոլիտեն թանգարանում, Նյու Յորք, Էրմիտաժում, Սանկտ Պետերբուրգ և Բատմինտոն հաուսում, ՄԲ։
Վինահարը | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Կարավաջո[1][2] |
տարի | 1595 |
բարձրություն | 100 սանտիմետր |
ուղղություն | բարոկկո |
ժանր | դիմանկար և դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ |
հավաքածու | Նելսոն-Ատկինս արվեստի թանգարան |
հատվածն է | The Lute Player? և The Lute Player? |
http://www.caravaggio.org/john-the-baptist-1604.jsp կայք | |
Ծանոթագրություններ | |
The Lute Player by Caravaggio Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՆկարը ստեղծվել է 1595 թվականին իր հարուստ ու ազդեցիկ հովանավոր կարդինալ դել Մոնտեի պատվերով ում տանը նկարիչն ապրել է մի քանի տարի։ Նկարի մյուս անվանումն է «Վինով աղջիկը»։
Նկարագրություն
խմբագրելԿարավաջոյի մի քանի կտավներում կարելի է տեսնել վինահարի կերպարը` կլորերես, խիտ հոնքերով։ Այս կտավում Կարավաջոն դուրս է հանել ամբողջ պատահականությունը, փորձել է առավելապես կենտրոնանալ հիմնական գաղափարի վրա։ Նկարիչը կտավում մարմնավորել է իր ամենասիրելի կերպարին ժողովրդի միջից։ Վինահարն ունի լիքը դեմք, լայն հոնքերի տակ մեծ սև աչքեր, փարթամ շրթունքներ… Սև, անհնազանդ գանգուր մազերը հարդարված են լայն ժապավենով, ոչ մեծ, գեղեցիկ ձեռքերը շոշափում են վինի լարերը։ Սեղանի վրա դրված է ջութակ, նոտաների բացված տետր, մրգեր, ծաղիկներ` ապակե անոթում[3]։ Պատանին լարել է վինը և ամբողջովին կլանված է հնչյուններով, ինչի մասին են խոսում և' գլխի թեքվածությունը, և' կիսաբաց բերանը, և' անուշադիր հայացքով դիտողին նայող աչքերի արտահայտությունը։
Կտավում պատկերված վինահարը, բացահայտորեն արիստոկրատ չէ, նրա կլորադեմ, առողջ դեմքում կա որոշ կոպտություն, բայց այն մեղմվում է նուրբ մաշկով, աղջկական խոնարհած գլխով, նրբագեղ երկարավուն մատներով, որոնք պատանու կերպարին հաղորդում են հմայիչ կանացիություն։
Ինչպես և իր վաղ շրջանի այլ կտավներում, այստեղ ևս Կարավաջոն չի փոխանցել տարածության խորություն, միայն ոչնչով չծածկված փայտե սեղանը բաժանում է պատանուն դիտողից։ Կտավում վինահարի ֆիգուրն ու նատյուրմորտը բավականին մոտեցված են միմյանց, տեղադրված առաջին պլանում, բայց չեզոք ֆոն հանդիսացող մթնեցված պատի շնորհիվ պատանին դիտվում է առանձնապես պարզորոշ։ Վերջինի սպիտակ շապիկի ճոխ ծալքերը ընդգծում են լայն կուրծքն ու ուսը։ Նույնքան ծավալային է պատկերել նաև դիմագծերը` վարդագույն ամուր այտեր, հաստ քիթ, վառ շուրթեր, փոսիկով կզակ։ Նկատելի են պատանեկան աչքերի խոնավ սպիտակուցները, շագանակագույն մազերի փայլը, նուրբ մատների լուսավոր ծայրերը։ Տեղադրելով սեղանի վրա տարբեր իրեր` Կարավաջոն խիստ սահմանազատում է մեկ առարկան մյուսից` ցուցադրելով վինի շագանակագույն փայլը, նոտաների գրքի թերթերի դեղնավուն նրբությունը, լուսավոր-կանաչ պտուղների կլորությունը, ապակե ծաղկամանի թափանցիկությունը։
Պատկերասրահ
խմբագրել-
96 × 121 սմ, 1596, Բատմինտոն հաուս
Գրականություն
խմբագրել- V. Giustiniani, Discorsi sullearti e sui mestieri. ca.1620 & ca. 1628 [1981], edited by A. Banti, Milan;
- G. Mancini, Considerazioni sulla pittura, 1620 [1956], 2 vols. Edited by A. Marucchi, Rome p. 108;
- G. B. Baglione, Le vite de’ pittori scultori et architetti, dal Pontificato di Gregorio XIII del 1572; in fino a’ tempi di Papa Urbano Ottavo nel 1642. (Manuscript written c.1625, cf. Marini 1987), Edited by V. Marini. Rome p. 136;
- G. P. Bellori, Le vite de’ pittori, scultori e architetti moderni, Rome 1672;
- C. C. Count Carlo Cesare Malvasia, Felsina pittrice: Vite de’ pittori Bolognesi, Bologna 1678, 2 vols.;
- O. Sitwell, “The Red Folder. Parts I & II”, The Burlington Magazine, vol. LXXX, May 1942, pp. 85–90, 115-118;
- R. Longhi, Il Caravaggio, Milan 1952.;
- L. Salerno, “The picture gallery of Vincenzo Giustiniani.”, The Burlington Magazine 102, pp. 21–27, 93-104, 135 - 48.;
- C. L. Frommel, “Caravaggios Fruhwerk und der Kardinal Francesco Maria del Monte”, Storia dell’arte 9-12, 1971;
- W. Chandler Kirwin, “Addendum to Cardinal Francesco Maria del Monte’s Inventory: the Date of the sale of Various notable Paintings”, Storia dell’arte 9-12, 1971;
- L. Spezzaferro, “Lacultura del cardinal Del Monte e il primo tempo del Caravaggio”, Storia dell’arte 9-12, 1971;
- M. Lavin, Seventeenth Century Barberini Documents and Inventories of Art, New York;
- A. Moir, Caravaggio and his Copyists, New York 1976, under appendix I, p. 85, no. 8g, illus. Fig. 20;
- F. T. Camiz, “Due quadri musicali di scuola caravaggesca”, Musica e filologia, 1983 pp. 99–105.;
- F. T. Camiz and A. Ziino, “Caravaggio: Aspetti musicali e committenza” Studi Musicali 12, 1983, pp. 67–83.;
- M. Cinotti, Caravaggio. Tutte le opere, Bergamo 1983, p. 447-450;
- H. Hibbard, Caravaggio, New York 1983.;
- F. T. Camiz, in Cinque secoli di stampa musicale in Europa. Exhib.cat., Palazzo Venezia, Rome. Naples. 1985.;
- K. Wolfe, “Caravaggio: another Lute Player”, The Burlington Magazine, vol. CXXVII, July 1985, P. 452 (footnote), illus. P. 450, fig. 28.;
- P. Giusti Maccari, Pietro Paolini, pittore lucchese, 1603–1681, Lucca 1987.;
- G. de Marchi, “Guiseppi Ghezzi mostre di quadri a San Salvatore in Lauro 1628-1725”, Miscellanea della soietà Romana di Storia Patria, vol. 27, 1987;
- M. Marini, Michelangelo Merisi da Caravaggio ‘pictor praestantissimus’, 1987, p. 378.;
- F.Trinchieri Camiz, The Castrato Singer: From Informal to Formal Portraiture”, Artibus et Historiae, vol. 18, 1988, pp. 171–186;
- F. Trinchieri Camiz, “La ‘Musica’ nei dipinti di Caravaggio.” Quaderni di Palazzo Venezia, no.6, pp. 151-76.;
- B. Nicolson, Caravaggism in Europe, vol. I, 1989, p.82;
- D. Mahon, “The singing Lute Player by Caravaggio from the Barberini Collection, painted for Cardinal del Monte”, The Burlington Magazine, vol CXXXII, no.1042, January 1990, pp7 (footnote 25), 13 (footnote 63), 20 (footnote 112), illus. P. 14, fig. 6;
- K. Christiansen, “Some Observations on the relationship between Caravaggio’s two treatments of the Lute-Player”, The Burlington Magazine, vol CXXXII, no.1042, January 1990;
- K. Christiansen, in “Caravaggio Rediscovered: The Lute Player”, Exh. Cat., Metropolitan Museum, New York 1990;
- M. Calvesi, “La caraffa di fiori e I fiflessi di luce nella pittura del Caravaggio”, in Atti del Convegno Int. di Studi M.M. da Caravaggio 1995, p227-247;
- S. D. Squarzina, “Caravaggio e i Giustiniani”, in Atti del Convegno Int. di Studi M.M. da Caravaggio 1995 p. 94-111;
- C. L. Frommel, “Caravaggio, Minniti e il Cardinal Francesco Maria del Monte”, in Caravaggio. La Vita e le Opere attraverso I documenti. Atti del Convegno Internazionale di studi. Rome 1996, p. 18-41;
- D. Van Edwards “A Caravaggio re-discovered?” Lute News, no.50, June 1999 p5-7
- L. Buaer & S. Colton, “Tracing in some works by Caravaggio”, The Burlington Magazine, vol. CXLII, no. 1168, July 2000, p. 426, footnote 18, illus. Fig. 23;
- M. Kemp, ‘The cut-and-paste Carafe’, in Nature, Vol. 420, 28 Nov. 2002, p. 364.;
- M. Gregori, La Natura Morta Italiana. Da Caravaggio al Settecento, exh. cat., Munich & Florence 2003, pp. 138–9;
- W. Bennett, “Picture sold for £75,00 is a Caravaggio worth millions” Daily Telegraph, Wednesday July 14, 2004, p. 7
- J. Harten & Jean-Hubert Martin, Caravaggio. Originale und Kopien im Spiegel der Forschung, exh. cat. Düsseldorf 2006, cat. 33;
- C. Whitfield, Caravaggio, exh. cat., New York, 2007, p. 48-56 (ISBN 1-58821-157-6)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hibbard H. Caravaggio — Oxford, Boulder: Westview Press, 1985. — P. 35—39. — ISBN 978-0-06-430128-2
- ↑ Bellori G. P. Le vite de' pittori, scultori et architetti moderni (իտալ.) — Roma: 1672. — P. 204.
- ↑ Журнал «Weekend» № 204 (3288) от 28.10.2005 «Запах картины»
Արտաքին հղումներ
խմբագրել- Discovery of the Wildenstein version Արխիվացված 2008-05-21 Wayback Machine
- [1](չաշխատող հղում) A cd devoted to the lute music during Caravaggio time, with an intabulation of the madrigals in Caravaggio paintings made by Joanmaria da Crema.
- [2](չաշխատող հղում) Link to the booklet of the cd containing a small essay.
- A Caravaggio Rediscovered, The Lute Player, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF)
- Painters of reality: the legacy of Leonardo and Caravaggio in Lombardy, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on this painting (see index)