Վիկտոր Ֆրանկլ
Վիկտոր Էմիլ Ֆրանկլ (գերմ.՝ Viktor Emil Frankl; մարտի 26, 1905[2][3][4][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - սեպտեմբերի 2, 1997[2][3][4][…], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, նևրոլոգ։ Հանդիսանում է լոգոթերապիայի հիմնադիրը, 1942-1945 թթ. անցկացրել է նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում։
![]() | |
Ծնվել է | 1905 մարտի 26 |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | սեպտեմբերի 2, 1997 | (տարիքը 92)
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ավստրիացի |
Դավանանք | Հուդայականություն |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[1] |
Աշակերտներ | Raymond Ackerman? |
Աշխատավայր | Վիեննայի համալսարան |
Ամուսին | Tilly Grosser? |
Պարգևներ | ![]() ![]() Ավստրիական գրահրատարակիչների պատվավոր մրցանակ՝ գործունեության և մտքերի հանդուրժողականության համար (1991) և |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Դեռ դեռահաս տարիքում Ֆրանկլը հետաքրքրվում էր Զիգմունդ Ֆրոյդի գաղափարներով և հաղորդակցվում նրա հետ նամակագրություններով։ Զիգմունդ Ֆրոյդը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց նրա նկատմամբ և շուտով՝ 1924 թվականին, 19-ամյա երիտասարդի հոդվածը հրապարակվեց հոգեվերլուծության միջազգային ամսագրում։ 1928 թվականին Ֆրանկլը Վիեննայում և այլ 6 քաղաքներում ստեղծեց անվճար հոգեբանական կենտրոններ դեռահասների համար, իսկ 1930 թվականին ստացավ իր բժշկի դոկտորական կոչումը։ 1933 թվականին Ֆրանկլը սկսեց զբաղվել սուիցիդալ կանանց խնամակալությամբ հոգեբուժական հիվանդանոցում, իսկ 1937 թվականին բացեց իր անձական նյարդաբանական և հոգեբուժական կլինիկան։ 1940 թվականին նա գրեց իր ամենակարևոր աշխատություններից մեկը՝ «Բժիշկն ու հոգին»։
Երկրորդ աշխարհամարտի տարիներ խմբագրել
1942 թվականին Ֆրանկլը ամուսնացավ, սակայն, մի քանի ամիս անց, նրա կինը, հայրը, մայրը, քույրը և եղբայրը կալանավորվեցին՝ տեղափոխվելով «Theresienstadt in Bohemia» ճամբարը, որտեղ հայրը մահացավ սովից, իսկ մայրն ու եղբայրը երկու տարի անց սպանվեցին։ Կինը մահացավ Բերգեն - Բելսենում, իսկ քույրը փրկվեց՝ գաղթելով Ավստրալիա։ Որոշ ժամանակ անց հայտնաբերվեց և ոչնչացվեց նրա «Բժիշկն ու հոգին» աշխատությունը։ 1945 թվականին ճամբարն ազատագրվեց, և նա վերադարձավ Վիեննա, ուր լսելով իր կնոջ մահվան մասին լուրը, ընկավ խոր հիասթափության գիրկը։
Հետպատերազմյան տարիներ խմբագրել
1945 թվականին նա ստանձնեց Վիեննայի նյարդաբանության կլինիկայի տնօրենի պաշտոնը, որտեղ աշխատեց շուրջ 25 տարի։ Տարիներ անց նա վերականգնեց իր «Բժիշկն ու հոգին» բնագիրը և հրատարակեց այն՝ իրականացնելով իր վաղեմի երազանքը։ Այդ տարիների ընթացքում Ֆրանկլը հանդիպեց մի երիտասարդ աղջկա՝ Էլիին, ով լիովին իմաստավորեց նրա կյանքը։ 1947 թվականին նրանք ամուսնացան, ունեցան դուստր և անվանակոչեցին Գաբրիելա։ 1948 թվականին նա դարձավ Վիեննայի համալսարանի նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր, իսկ 1950 թվականին հիմնադրեց Ավստրիայի բժշկական կազմակերպություն հոգեթերապիայի համար։ Ֆրանկլը դեռևս 85 տարեկանում դասավանդում էր Վիեննայի համալսարանում։
Նա 32 գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են 27 լեզուներով։ Ֆրանկլը մահացավ 1997 թվականի սեպտեմբերի 2-ին սրտի կաթվածից։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Database of the Terezín Memorial
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆրանկլի կենսագրությունը hogeban.info կայքում
- Ֆրանկլի մտքերից Archived 2011-11-24 at the Wayback Machine.
- Հոլոքոստ վերապրած հոգեբույժը բացատրում է ինչով է իմաստալիցը գերազանցում երջանկությանը