Վլադիմիր Ալեքսանդրովիչ Ջանիբեկով (ռուս.՝ Владимир Александрович Джанибеков, մայիսի 13, 1942(1942-05-13)[1], Իսկանդեր, Bostanliq District, Հարավ-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու։ Խորհրդային Միության կրկնակի հերոս (1978, 1981), ավիացիայի գեներալ-մայոր։

Վլադիմիր Ջանիբեկով
ռուս.՝ Владимир Джанибеков
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1942(1942-05-13)[1] (81 տարեկան)
ԾննդավայրԻսկանդեր, Bostanliq District, Հարավ-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունTashkent Suvorov Military School? (1960), Սանկտ Պետերբուրգի համալսարան և Եյսկի բարձրագույն ավիացիոն օդաչուական ուսումնարան (1965)
Մասնագիտությունօդաչու, տիեզերագնաց, քաղաքական գործիչ, նկարիչ և փոստային բացիկների դիզայներ
ԱշխատավայրՏոմսկի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Vladimir Dzhanibekov Վիքիպահեստում
Վ. Ջանիբեկովը և Օ. Մակարովը ԽՍՀՄ փոստային նամականիշի վրա, 1978 թ., 4 կոպեկ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Եյսկի բարձրագույն ավիացիոն օդաչուական ուսումնարանը (այժմ՝ Վ․ Մ․ Կոմարովի անվան)։ Տիեզերագնացների ջոկատում է 1970 թվականից։

1978 թվականի հունվարի 10-16-ին, Օլեգ Մակարովի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-27» տիեզերանավով և «Սոյուզ-26» (տիեզերագնացներ Յուրի Ռոմանենկո, Գեորգի Գրեչկո) տիեզերանավին կցված «Սալյուտ-6» ուղեծրակայանով։ Վայրէջք է կատարել «Սոյուզ-26» տիեզերանավով։

1981 թվականի մարտի 23-30-ին, մոնղոլ հետազոտող տիեզերագնաց Ժուգդերդեմիդիյն Գուռագչայի (մոնղ.՝ Жүгдэрдэмидийн Гүррагчаа) հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-39» տիեզերանավով, որը կցվել է «Սալյուտ-6»-«Սոյուզ Տ-4» ուղեծրային համալիրին (տիեզերքում էր 1981 թվականի մարտի 13-ից, տիեզերագնացներ Վլադիմիր Կովալյոնոկ, Վիկտոր Սավինիխ

1982 թվականի հունիսի 24-ից հուլիսի 2-ին, Ալեքսանդր Իվանչենկովի և ֆրանսիացի հետազոտող տիեզերագնաց Ժան-Լու Կրետիենի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ Տ-6» տիեզերանավով, որը կցվել է «Սալյուտ-7», «Սոյուզ Տ-5» ուղեծրային համալիրին (տիեզերքում էր 1982 թվականի մայիսի 14-ից, տիեզերագնացներ՝ Անատոլի Բերեզովոյ, Վալենտին Լեբեդև)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Джанибеков Владимир Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ջանիբեկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։