Վիկտոր Յուշչենկոյի թունավորում

Վիկտոր Յուշչենկոյի թունավորումը Ուկրաինայի 2004 թվականի քաղաքական կյանքի կարևոր իրադարձություն էր։ Շատ քաղաքագետներ կարծում են, որ նախագահի թեկնածուի հնարավոր դիտավորյալ թունավորման մասին տեղեկատվությունն էապես ազդել է նաև 2004 թվականի վերջին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ Թունավորման քննության համար հարուցվել է քրեական գործ՝ № 49-1361 հոդվածի համաձայն[1]։ Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսի տվյալներով՝ Յուշչենկոյի թունավորման մեջ հանցակազմի ապացույցներ այդպես էլ չեն գտել[2]։

Յուշչենկոյի լուսանկարը նախքան թունավորումը
Վիկտոր Յուշչենկոն թունավորումից 1․5 ամիս անց, 2004 թվականի հոկտեմբեր

Ժամանակագրություն խմբագրել

2004 խմբագրել

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վիկտոր Յուշչենկոն, իր մի շարք քաղաքական կողմնակիցների պնդմամբ, 2004 թվականի սեպտեմբերի 5-ի ընթրիքի ժամանակ դարձել է «ոչնչացման դիտավորյալ փորձի» զոհ։

2004 թվականի սեպտեմբերի 17-ին Գերագույն ռադայի փոխխոսնակ Ա. Զինչենկոն Գերագույն ռադայի ամբիոնից հայտարարություն է արել, ըստ որի 2004 թվականի սեպտեմբերի 5-ին նախագահի թեկնածու Վ. Յուշչենկոն թունավորվել է անհայտ թույնով։ Դիօքսինային թունավորման վարկածը ծագել է մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Յուշչենկոյի մոտ (ավստրիական կլինիկայում բուժման ժամանակ) առաջացել է «դեմքի ասիմետրիա». թունավորման արտաքին նշանները բավական բնորոշ էին դիօքսինային թունավորմանը, չնայած «Յուշչենկոյի քաղաքական հակառակորդները» հիմնականում խոսում էին սննդային թունավորման մասին։ Կիևի Դեղագիտության և թունաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախկին տնօրեն, պրոֆեսոր Իվան Չեքմանն ասել է. «Վիետնամի պատերազմի ժամանակ դիօքսինը անտառ էր մշակում՝ ծառերը սաղարթից ազատելու համար։ Բնականաբար, այդ գործողություններից տուժել են վիետնամցիները։ Նրանք ունեին նույն դեմքերն, ինչ հիմա Վիկտոր Յուշչենկոն։ Բայց վիետնամցիները, որպես ազգ, չեն վերացել։ Այնպես որ Վիկտոր Անդրեևիչի համար վատ կանխատեսման մասին խոսելու հիմքեր չկան»[3]։

Յուշչենկոյի թիկնազորի պետ Եվգենի Չերվոնենկոն հայտարարել է, որ Վիկտոր Յուշչենկոյի թունավորումը ձեռնտու էր ոչ թե իշխանություններին, այլ ընդդիմադիր առաջնորդներից մեկին՝ Ալեքսանդր Մորոզին[4]։

2005 խմբագրել

2005 թվականի հունիսի 14-ին Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Գ. Վասիլևը հայտարարել է, որ «Յուշչենկոյի նկատմամբ ոչ մի թունավորում չի եղել»։

2006 խմբագրել

  • 2006 թվականի փետրվարին գեներալ Եվգենի Մարչուկը իր կարծիքն է հայտնել. «չնայած ես լրացուցիչ տվյալներ չունեմ, բայց ինտուիտիվ է նաև այն, ինչ ես գիտեմ Յուշչենկոյի հիվանդության մասին, ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նա թունավորվել է»[5]։
  • 2006 թվականի հունիսի 1-ին հաղորդվել էր, որ «դիօքսինների թունավորումը հաստատվել է միջազգային փորձագիտական խմբի կողմից», բայց առանց մանրամասների
  • 2006 թվականի հունիսին բժշկական գիտությունների դոկտոր, ռուս պրոֆեսոր Ի. Ա. Գունդարովը «Ռուսաստանի հեռուստաալիքներում» հայտնվեց սեփական վարկածով՝ ենթադրելով, որ Յուշչենկոյի մոտ պրոկազայի լեպրոմատոզային ձև է[6]։ Այդ պնդումները կտրուկ հերքեցին՝ նախագահի բուժող բժիշկ Օլգա Բոգոմոլեցը[7], և ավստրիացի պրոֆեսոր, վիրաբույժ Նիկոլայ Կորպանը։ Ի պատասխան նրանց առարկությունների և մատնանշումների հակասությունների Գունդարովն առաջարկել է իր պարզաբանումները և մատնանշել է անհամապատասխանություններ և հակասություններ, հատկապես Կորպանի հայտարարության մեջ[8]։
  • Յուշչենկոն հանդիպում է ունեցել Ուկրաինայի գլխավոր դատախազ Ա. Ի. Մեդվեդկոյի հետ։ «Հանդիպման ժամանակ նորանշանակ գլխավոր դատախազը պետության ղեկավարին տեղեկացրել է մի շարք աղմկահարույց գործերի քննության ընթացքի մասին... ինչպես նաև Վիկտոր Յուշչենկոյի թունավորման մասին»

2007 խմբագրել

  • 2007 փետրվարին փորձաքննության համար Գլխավոր դատախազությունը մտադիր է դիօքսինի նմուշներ գնել չորս երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Կանադայից։ Դրանով զբաղվելու է Կիևի էկոգիգիենայի և թունաբանության ինստիտուտը[9]։
  • Մարտին Ուկրաինայի Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Դեգտյարևը հայտնել էր, որ Գլխավոր դատախազությունն արդեն նախնական պայմանավորվածությամբ գնել է դիօքսինի նմուշները, որն արտադրվում է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում՝ Վիկտոր Յուշչենկոյի թունավորման քրեական գործի հետաքննության շրջանակներում։ Նրա խոսքով՝ գլխավոր դատախազների մակարդակով բանակցություններ են ընթանում Ռուսաստանից դիօքսինի նմուշներ ստանալու վերաբերյալ։
  • 2010 թվականին Գերագույն Ռադայի ժամանակավոր քննչական հանձնաժողովի անդամ Վիկտոր Յուշչենկոյի թունավորման հանգամանքները քննող Նեստոր Շուֆրիչի պնդմամբ՝ «Յուշչենկոյի գործով» առաջին քննչական խումբը լուծարվել է 2007 թվականին, երբ մոտեցել Է Վիկտոր Յուշչենկոյի առողջական վիճակի վատթարացման վարկածին «հատուկ բժշկական ընթացակարգերի կիրառումից հետո»[10]։

2008 խմբագրել

Քննությունն անցել է երեք գլխավոր դատախազների ձեռքերով։

Հունվարի 13-ին Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին թունավորելու համար օգտագործվող բանաձևի դիօքսինը չի պատրաստվում ՌԴ-ում։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի գլխավոր դատախազ Ալեքսանդր Մեդվեդկոն... «Ռուսաստանը պատասխանել է, որ դիօքսինի այնպիսի բանաձևեր, ինչպես մենք ենք նրանցից խնդրել, հիմա իրենց մոտ չեն պատրաստվում»,- ասել է Մեդվեդկոն «Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում։ Այն (դիօքսինը) Ռուսաստանում ավելի վաղ է պատրաստվել, բայց Ռուսաստանի սահմաններից դուրս չի մատակարարվել»[11]։

Մարտի 26-ին, ժամը 19.30-ին, Կիևի ոստիկանության Շևչենկովի շրջանային բաժնում մահացել է Վլադիմիր Շուլգան՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի թունավորման գործով առանցքային վկաներից մեկը։ Նախօրեին Վ. Շուլգին կանչել էին հարցաքննության՝ որպես վկա իր աշխատանքային գրքույկը կեղծելու փաստով քրեական գործով։ Փաստաբանի սպասման ժամանակ նրա մոտ սրտի կաթված է տեղի ունեցել, որը հանգեցրել է մահվան։ Ինչպես արձանագրել են ժամանած բժիշկները, մահվան պատճառը սրտի իշեմիկ հիվանդությունն է եղել։ Վկայի հանկարծակի մահը բարդացրել Է հետաքննությունը[12]։

Մայիսի 23-ին և 26-ին Յուշչենկոյի կնքահայր Դավիթ Ժվանիան (ԱԺ խմբակցություն) հայտարարեց, որ նախագահի թեկնածու Յուշչենկոն ընդամենը «սննդային թունավորում» ուներ։ Յուրաքանչյուր մարդ կարող է տեխնիկական սխալ թույլ տալ սննդի առումով։ Թունավորումներից և դա չի լինում։ Եվ կողք-կողքի մարդիկ դրանից մահանում են։ Հունիսի 22-ին Ժվանիան նաև հայտարարել է թունավորման կեղծման մասին և կեղծարարներին անվանել է. «Դա «Նաշա Ուկրաինայի» շտաբի այն ժամանակվա ղեկավարությունն է՝ ղեկավար և երեք տեղակալ։ Ես անուն չեմ տա, կարծում եմ, որ մոտ ժամանակներս իրենք իրենց կանվանեն»[13].

Դ. Ժվանիայի հայտարարությունից հետո․

  • Ուկրաինայի առողջապահության նախարար, մասնագետների Ուկրաինա-շվեյցարական համատեղ խմբի ղեկավարներից մեկը, որը զբաղվում էր թունավորումից Ուկրաինայի նախագահի բուժմամբ, Վասիլի Կնյազևիչը հայտնել է, որ թունավորումն ապացուցված է։
  • Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի նախկին անձնական բժիշկ-մաշկաբան Օլգա Բոգոմոլեցը Յուշչենկոյի մոտ սննդային թունավորման ախտանիշներ չի տեսել։
  • Ուկրաինայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի բժիշկների միջազգային խումբը, որը Վ. Յուշչենկոյի վիճակի լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություն է անցկացրել, մասնակցել է բուժման և կոնսուլտացիաների[14]։

Հունիսի 10-ին Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից առաջին անգամ հարցաքննվել է կարևորագույն վկան՝ Յուշչենկոյի անձնական մաշկաբան Օլգա Բոգոմոլեցը[15]։

Հունիսի 11-ին շվեյցարացի մաշկաբան Ժան-Իլեր Սորան (Jean-Hilaire Saurat), որը Վիկտոր Յուշչենկոյին բուժում է 2004 թվականից, մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «մի քանի եվրոպական լաբորատորիաներ, Ուկրաինայի դատախազության հարցմանը, ներկայացրել են հետազոտությունների արդյունքները, որոնք վկայում են Վիկտոր Յուշչենկոյի մարմնում դիօքսինի դեղաչափի առկայության մասին, որը 10000 անգամ գերազանցել է թույլատրելի նորման»։ Շնորհիվ բուժման, 90 %-ը դիօքսինի էր հանվել է մարմնից[16]։

Հուլիսի 7-ին Դավիդ Ժվանիան «Ուկրաինսկայա պրավդա»-ին հարցազրույց է տվել[17], որում վերստեղծել է ենթադրական թունավորման օրվա իրադարձությունները։ Նա այդ օրը Յուշչենկոյի կերած բազմաթիվ մթերքներ թվարկեց, ինչով ևս մեկ անգամ հիմնավորեց սննդային թունավորման մասին իր կարծիքը։

2009 խմբագրել

2009 թվականի փետրվարի 2-ին Յուշչենկոյի անձնական բժիշկ Ռոստիսլավ Վալիխնովսկին հայտարարել էր, որ Յուշչենկոյի օրգանիզմից դուրս է բերվել դիօքսինի 95 տոկոսը[18]։

Հատուկ ծառայությունների պատմաբան Բորիս Վոլոդարսկու կարծիքով՝ «կասկած չկա, որ Յուշչենկոյին թունավորել են ռուսական ծառայությունները»[19]։

Յուշչենկոյի թունավորման հանգամանքների հետաքննության հարցերով խորհրդարանական ժամանակավոր քննչական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Սիվկովիչը հուլիսի 9-ին հայտարարել է, որ Վիկտոր Յուշչենկոյի թունավորման փաստը հաստատվում է, սակայն հետաքննությունը նրա դիտավորյալ բնույթի ապացույցներ չի գտնում[20]։ «Քրեական գործում չկան ոչ կասկածյալներ, ոչ մեղադրյալներ։ Երկրորդ՝ գլխավոր դատախազությունն այսօր չի կարող պնդել, որ իրենք բավարար հիմքեր ունեն խոսելու դիտավորյալ թունավորման մասին։ Այսինքն՝ հանցագործություն կատարելու մասին։ Նրանք հայտարարում են թունավորման մասին։ Գլխավոր դատախազության քննչական հանձնաժողովի հարցումներին ոչ մի պատասխանում դիտավորյալ թունավորման մասին չի ասվում»[21]։

Օգոստոսի 9-ին հայտնի Lancet բժշկական ամսագիրը հրապարակել է հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Յուշչենկոյի օրգանիզմում դիօքսինն այնքան մաքուր էր, որ կարող էր արտադրվել միայն լաբորատոր պայմաններում[22]։ «Հոդվածի հեղինակները պնդում են, որ Վիկտոր Յուշչենկոյի կյանքը փրկել են բարորակ նորագոյացությունները, որոնք նրա դեմքի (իսկ հետո՝ ամբողջ մարմնի) մաշկն օգտագործել են թունավորումից անմիջապես հետո։ Շվեյցարացի բժիշկների խմբի կարծիքով, մաշկաբան Ժան Սուրետի ղեկավարությամբ, ով Շվեյցարիայում բուժում էր նախագահին, հենց այդ նորագոյացությունները թույլ տվեցին մեկուսացնել դիօքսինը և թույլ չտվեցին թույնը տարածել կենսական օրգանների վրա»[23]։

Առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լյուդմիլա Գորդոնը հայտարարել է, որ այդ նյութը պատրաստվել է դեռ երկու տարի առաջ... գիտական հետազոտության նյութերը, որտեղ պարզվում է Յուշչենկոյի թունավորման ժամանակ օգտագործված դիօքսինի ճշգրիտ տեսակն արդեն կցել են գործին,- վստահեցրել են գլխավոր դատախազությունից[24]։

Օգոստոսի 26-ին Գլխավոր դատախազության քննիչների կողմից քրեական գործերի քննության վերահսկողության բաժնի պետ Լարիսա Չերեդնիչենկոն հայտարարել էր, որ Յուշչենկոյի արյան նմուշները կեղծվել են (արհեստականորեն հարստացվել են դիօքսինով) ԱՄՆ-ում, և որ կեղծիքներին մեղսակից են նախագահի քարտուղարության ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաները և Յուշչենկոյի ընտանիքի ներկայացուցիչները։ Այս մասին Նա հայտնել է գլխավոր դատախազ Ալեքսանդր Մեդվեդկոյին։ Արդեն հաջորդ օրը քննիչ Լարիսա Չերեդնիչենկոյին զգուշացրել են աշխատանքից ազատվելու մասին[25]։

Սեպտեմբերին Գերագույն Ռադայի ժամանակավոր քննչական հանձնաժողովը Վիկտոր Յուշչենկոյի թունավորման հանգամանքների հետաքննության հարցերով գլխավոր դատախազությունից և ՈՒԱԾ-ից պահանջել էր քրեական գործ հարուցել Յուշչենկո դիօքսինի թունավորման փաստի առթիվ է[26]։

Սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ քննությամբ բազմաթիվ վարկածներ են մշակվել, այլ ոչ թե մեկը (ինչպես կարծում է Գերագույն ռադան), որ կեղծարարության վարկածը ստուգվել և հերքվել է «դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով»[27]։

2010 խմբագրել

2010 թվականի նոյեմբերի 4-ին Գերագույն ռադայի պատգամավոր Վալերի Կոնովալյուկը նշել է․ «Այսօրվա դրությամբ քննչական մարմինների մոտ լուրջ հարցեր են առաջացել Յուշչենկոյի թունավորման գործով արտասահմանում անցկացված վերլուծությունների օբյեկտիվության վերաբերյալ»[28]։

Դեկտեմբերի 10-ին Գ. Մոսկալն ասել է․ Յուշչենկոն ինքն է թունավորվել՝ գարեջրով, խեցգետիններով, օղիով... Այդ նրա դեմ պետք է քրեական գործ հարուցվի[29]։

Դեկտեմբերի 15-ին «գլխավոր դատախազի նախկին տեղակալ Նիկոլայ Օբիխոդը քննադատել է անվտանգության ծառայության նախկին ղեկավար Վալենտին Նալիվայչենկոյին՝ նախկին նախագահի թունավորման գործը դատարան հանձնելու անհրաժեշտության մասին նրա հայտարարության համար։ Իրերի տրամաբանությամբ այժմ գլխավոր դատախազությունից պետք է սպասել պաշտոնական արձագանք իշխանության նախկին կուսակցության ներկայիս ղեկավարներից մեկի կողմից ապատեղեկատվության տարածմանը։ Չէ որ փաստացիորեն մեղադրանք է առաջադրվել երկրի գլխավոր վերահսկիչ մարմնին, նրա ղեկավարներին ու հետաքննչական խմբին, որը երկար տարիներ գլխավորում է Գալինա Կլիմովիչը, իսկ այժմ նրա հետնորդները»[30].

2011 խմբագրել

2011 թվականի փետրվարի 7-ին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել էր, որ իր թունավորման գործով հրապարակայնությունը բավարար չէ։ 2010 թվականի դեկտեմբերին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան կարծիք հայտնեց, որ չի բացառում, որ Յուշչենկոյի թունավորում չի եղել։ Ընդ որում, Պշոնկան ընդգծել է, որ «քննությանը անհրաժեշտ են Վ. Յուշչենկոյի արյան կրկնակի նմուշներ»[31]։

Հունիսի 9-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտարարել էր, որ Յուշչենկոն մի քանի օր առաջ իրեն գրել էր արյան լրացուցիչ քննություն հանձնելու պատրաստակամության մասին[32]։

2014 խմբագրել

2014 թվականի դեկտեմբերին Վիկտոր Յուշչենկոն «ռադիո Վեստի»-ի եթերում հայտնել էր, որ պատրաստ է արյուն հանձնել իր թունավորման գործով լրացուցիչ փորձաքննության համար[33]։

2019 խմբագրել

2019 թվականի հուլիսին Ուկրաինայի գլխավոր զինդատախազ Անատոլի Մատիոսը հայտարարել էր, որ քննությունն այդպես էլ չի կարողացել գտնել Վիկտոր Յուշչենկոյի թունավորման ոչ մի ապացույց[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Рапорт ГПУ: «Диоксин подсыпали Ющенко американцы»
  2. 2,0 2,1 «Доказательств отравления Ющенко так и не нашли – Матиос». Зеркало Недели. 2019 թ․ հուլիսի 30.
  3. Газета «Факты и комментарии». 14 декабря 2004. Политика(չաշխատող հղում)
  4. «наша украина» назвала заявление евгения червоненко о том, что отравление виктора ющенко было… — Газета «ФАКТЫ и комментарии»
  5. Євген Марчук: «Моє бачення української версії соціал-демократії відрізняється від того, що сповідує СДПУ(О)» | Четверта влада
  6. izvestia.ru: Ющенко болен проказой, а не отравлен диоксином, уверен российский эпидемиолог
  7. Богомолец: " «Мы уже не увидим Виктора Ющенко таким, как он был до сентября 2004 года…» // Українська правда, 17 июля 2008 года
  8. «Доктор Гундаров: Наиболее вероятный диагноз болезни Виктора Ющенко — проказа». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  9. Американский диоксин откроет тайну отравления Ющенко? — ForUm
  10. «Шуфрич грозится вот-вот показать медицинскую карточку Ющенко | Політика | Новости Online.ua». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  11. Отравление Ющенко обещают раскрыть в 2008 году / 13.01.08 / РИА Новый День
  12. «Ключевой свидетель по делу об отравлении В.Ющенко умер на допросе :: Происшествия :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 14-ին.
  13. Оппозиция будет отстаивать права Балоги и Домбровского в ЕСПЧ Արխիվացված 2008-08-01 Wayback Machine // Mignews.com.ua
  14. http://www.canada.com/topics/bodyandhealth/story.html?id=f59a6d56-8205-4d2f-a2e8-64d21de8905d Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Сообщение Рейтер 11.6.08 (на англ. языке)
  15. ГПУ догадалась допросить личного дерматолога Ющенко («Росбалт», 10.06.2008)
  16. Профессор Сора: Ющенко был отравлен, MIGnews.com.ua, 25 июня 2008(չաշխատող հղում)
  17. «Давид Жвания: Ющенко забили все уши разговорами о покушении | Українська правда». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 19-ին.
  18. Организм Ющенко «поразительно» очистился от диоксина // lenta.ru, 2009/02/02
  19. «Гость радиожурнала Поверх барьеров - историк спецслужб Борис Володарский». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  20. Следственная комиссия: Нет доказательств, что Ющенко отравили умышленно // ИА REGNUM
  21. Партия регионов. Официальный информационный сервер
  22. O. Sorg, M. Zennegg, P. Schmid, R. Fedosyuk, R. Valikhnovskyi, O. Gaide, V. Kniazevych, J.-H. Saurat, 2,3,7,8-tetrachlorodibenzo-p-dioxin (TCDD) poisoning in Victor Yushchenko: identification and measurement of TCDD metabolites // Lancet, Early Online Publication, 05.08.2009
  23. Швейцарские медики: жизнь Ющенко спасли наросты на лице, «Комсомольская правда — Украина», 11.08.2009.
  24. Следствие ведёт… президент? (7.08.09)(չաշխատող հղում)
  25. Рапорт ГПУ: «Диоксин подсыпали Ющенко американцы». Начальник отдела Генпрокуратуры заявила о фальсификации отравления Виктора Ющенко, Сегодня.ua, 18.09.2009.
  26. «ВСК ВР требует возбудить уголовное дело по факту фальсификации отравления В.Ющенко, РБК-Украина, 23.09.2009». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 25-ին.
  27. «Прокуратура Украины сделала заявление об отравлении Ющенко». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  28. «Валерий Коновалюк. Общественная деятельность : Валерий Коновалюк: «Для таких, как Небоженко, повторяю: срока давности у дела об „оружейном скандале" не может быть»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  29. Москаль: Ющенко сам отравился — пивом, раками, водкой… Это против него надо возбудить уголовное дело за «выпитую» у людей кровь. " Новости | Цензор. Нет
  30. «Экс-заместитель генпрокурора рассказал, что думает о деле об отравлении Ющенко / Украина / Портал «Дело»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  31. Ющенко придаст делу об отравлении публичности
  32. Ющенко согласился сдать анализы
  33. Ющенко согласился сдать кровь по делу об отравлении // Lenta.ru