Վիկտոր Կամպուզանո

իսպանացի ֆուտբոլիստ

Վիկտոր Կամպուզանո Բոլինա (իսպ.՝ Víctor Campuzano Bonilla, մայիսի 31, 1997, Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի կազմում։ Հանդես է եկել Իսպանիայի Մ19 հավաքականի կազմում։

Վիկտոր Կամպուզանո
իսպ.՝ Víctor Campuzano Bonilla,
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վիկտոր Կամպուզանո Բոնիլա
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 1997(1997-05-31)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Հասակ 176 սմ
Քաշ 69 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 31
Պատանեկան կարիերա
2008-2011 Իսպանիա Գավա
2011-2016 Իսպանիա Էսպանյոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016-2018 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 47 (8)
2018-ներկա Իսպանիա Էսպանյոլ B 33 (16)
2019-ներկա Իսպանիա Էսպանյոլ 13 (0)
Ազգային հավաքական
2015 Իսպանիա Իսպանիա Մ19 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 17, 2020:

Ակումբային կարիերա խմբագրել

Կամպուզանոն միացել է «Էսպանյոլի» երիտասարդական թիմին 2011 թվականին։ ՄԻնչ այդ հանդես է եկել «Գավա» ֆուտբոլային ակումբի կազմում[2]։ 2016 թվականի մայիսի 17-ին նա կնքել է 3 տարվա պայմանագիր «Ռեալ Մադրիդի» հետ և սկսել հանդես գալ «Ռեալ Մադրիդ B»-ի կազմում[3]։

Կամպուզանոն իր նորամուտի հանդիպումը թիմի կազմում անցկացրել է 2016 թվականի հոկտեմբերի 8-ին՝ մասնակցելով «Տոլեդոյի» դեմ հանդիպմանը[4]։ Նա փոխարինել է Ֆրանցիսկո Տենային, իսկ հանդիպումն ավարտվել 0-1 հաշվով՝ մադրիդյան թիմի պարտությամբ։ Իր առաջին գոլը նա խփել է նույն թվականի դեկտեմբերի 11-ին՝ «Մենսախերոյի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[5]։

2018 թվականի հուլիսի 13-ին ֆուտբոլիստը վերադարձել է «Էսպանյոլ» և թիմի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր[6]։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է օգոստոսի 15-ին ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի շրջանակներում կայացած «Լյուցերն ՖԱ»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[7]։

Լա Լիգայի շրջանակներում նա իր նորամուտը նշել է 2019 թվականի օգոստոսի 18-ին «Սևիլիայի» դեմ խաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.realsporting.com/noticia/campuzano-refuerza-el-ataque-rojiblanco
  2. «[ENTREVISTA] Campuzano: "Sabemos la importancia que le da el aficionado a un derbi"» [[INTERVIEW] Campuzano: "We know the importance that the supporter gives to a derby"] (իսպաներեն). Jornada Previa. 2018 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  3. «El Madrid se lleva al crack del Juvenil del Espanyol» [Madrid take the prospect of the Juvenil of Espanyol] (իսպաներեն). Mundo Deportivo. 2016 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  4. «1–0: Castilla lose by the slimmest of margins in Toledo». Real Madrid. 2016 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  5. «2–2: Nikos rescues a point for Castilla in La Palma». Real Madrid. 2016 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  6. «Campuzano y Sarmiento, nuevos fichajes del Espanyol B» [Campuzano and Sarmiento, new signings of Espanyol B] (իսպաներեն). RCD Espanyol. 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  7. «Víctor Campuzano bigolea en su debut oficial» [Víctor Campuzano scores twice in his official debut] (իսպաներեն). Mundo Deportivo. 2019 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել