Վիկտոր Ալեքսանդրովիչ Լյապկալո (ռուս.՝ Виктор Александрович Ляпкало, սեպտեմբերի 18, 1956(1956-09-18), Ուխտա, Կոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ։

Վիկտոր Լյապկալո
ռուս.՝ Ляпкало Виктор Александрович
Ծնվել էսեպտեմբերի 18, 1956(1956-09-18) (67 տարեկան)
ԾննդավայրՈւխտա, Կոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
Կայքlyapcalo.ru/indexru.html
 Victor Lyapkalo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 18-ին Կոմիի Հանրապետությունում։ 1978 թվականին ավարտել է Սարատովի գեղարվեստի ուսումնարանը[1]։ 1979-1987 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում՝ Վլադիմիր Գորբի, Վ. Ռեյխետի մոտ։ Ավարտել է ինստիտուտը Բորիս Ուգարովի արվեստանոցում՝ ստանալով գեղանկարչի և մանկավարժի որակավորում։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Սպիտակ գիշեր» նկարը[2]։ 1990 թվականին դարձել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ[3]։

Ցուցահանդեսների սկսել է մասնակցել 1987 թվականին։ Ստեղծել է դիմանկարներ, նյու նկարներ, բնանկարներ։ Նրա նկարներից են՝ «Օլյա»[4] (1987), «Մելանխոլիա» (1989), «Վալյա» (1991), «Մարբուրգ» (1992), «Բաղնիքից հետո», «Պետրովիչ», «Գոշան և Երոֆեյը» (все 1993), «Տանյա» (1995), «Մի բաժակ ջուր» (1998), «Նատաշա» (1999), «Ինքնաեռի մոտ», «Ընտանեկան դիմանկար» (երկուսն էլ 2000), «Գարուն»[5] (2002), «Սաշենկա», «Ընտրություն» (երկուսն էլ 2004), «Մարկիզը վերադարձավ», «Կյանքի աշուն»[6] (обе 2005), «Ամառային տրամադրություն» (2007), «Կանացի կերպար»[7], «Համերգն ավարտված է» (обе 2008), «Ամռան երազանքներ» (2011) և այլն։ Անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Սանկտ Պետերբուրգում (1996, 1997, 1998, 1999, 2002, 2004, 2006, 2009), Մյունխենում (1994), Գիսսենում (1995), Մարբուրգում (1992, 1993)[8]։

Վիկտոր Ալեքսանդրովիչ Լյապկալոյի ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Петербургский сецессион. Автор вступ. статьи М. Важевич. СПб., ВЦ СПБСХ. 2012.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.146.
  3. «Ляпкало Виктор Александрович». ХУДОЖНИКИ ЛЕНИНГРАДСКОЙ ШКОЛЫ. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. СПб., 1997. С.292.
  5. Виктор Ляпкало. СПБ., 2009. С.8.
  6. Осенняя выставка 2005 года. СПб., ВЦ СПБСХ, 2008. С.23, 86.
  7. Весенняя выставка 2008 года. Живопись. Скульптура. СПб., ВЦ СПБСХ, 2008. С.28.
  8. Петербургский сецессион. Автор вступ. статьи М. Важевич. СПб., ВЦ СПБСХ. 2012. С.4.

Աղբյուրներ խմբագրել

  • Крылова О. Портрет обнажённой в интерьере и без // Смена. 1997, 12 апреля.
  • Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. СПб., 1997. С.292.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПБ., НП-Принт, 2007. С.405, 406. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.146.
  • Осенняя выставка 2005 года. СПб., ВЦ СПБСХ, 2008. С.23, 86.
  • Весенняя выставка 2008 года. Живопись. Скульптура. СПб., ВЦ СПБСХ, 2008. С.28.
  • Виктор Ляпкало. СПБ., 2009.
  • Петербургский сецессион. Автор вступ. статьи М. Важевич. СПб., ВЦ СПБСХ. 2012.

Արտաքին հղումներ խմբագրել