Վիկտոր Բորցով
Վիկտոր Անդրեևիչ Բորցով (ռուս.՝ Ви́ктор Андре́евич Борцо́в, հունիսի 14, 1934, Օրենբուրգ, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 20, 2008[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի արտիստ։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1989)։
Ծնվել է | հունիսի 14, 1934 |
---|---|
Ծննդավայր | Օրենբուրգ, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 20, 2008[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան |
Պարգևներ | |
IMDb | ID 0097584 |
Կենսագրություն
խմբագրելՎիկտոր Բորցովը 1957 թվականին ավարտել է Մ. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը։ Նրան դասավանդել է Վերա Նիկոլաևնա Պաշեննայան, իսկ համակուրսեցիներն են եղել Յուրի Սոլոմինը, Ալեքսեյ Էյբոժենկոն և Ռոման Ֆիլիպովը։ Աշխատել է Փոքր թատրոնում։
Վիկտոր Բորցովը առանձնահատուկ հանրաճանաչություն է ձեռք բերել որպես կինոդերասան։ Նրա լեգենդար դերակատարումներից է «Պոկրովսկյան դարպասներ» ֆիլմը, որտեղ մարմնավորել է Սավվա Իգնատևիչի կերպարը։ Նրա ստեղծագործությունների հերոսները հիմնականում համակրելի, հմայիչ «կամազուրկներ» են։ Դերասանը ուժեղ և զավեշտալի խառնվածքի հետ միաժամանակ անվիճելիորեն տիրապետել է լիրիկական հմայքին։
Վիկտոր Բորցովը վախճանվել է 2008 թվականի մայիսի 20-ին Մոսկվայում՝ երկարատև հիվանդության պատճառով։ Թաղվել է 2008 թվականի մայիսի 23-ին Մոսկվայում գտնվող Տրոեկուրովյան գերեզմանատանը (տեղամաս 6)։
Ճանաչում և պարգևներ
խմբագրել- Օրենբուրգում գտնվող տանը, որտեղ Վիկտոր Բորցովը մինչև 1953 թվականը անցկացրել է իր մանկությունը, արտիստի 80-ամյակի առթիվ փակցվել է հուշատախտակ։
- «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 4-րդ աստիճանի շքանշան (ապրիլի 21, 2005)՝ թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[2]։
- Պատվո շքանշան (հոկտեմբերի 25, 1999)՝ ազգային թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար և Ռուսաստանի պետական ակադեմիական Փոքր թատրոնի 175-ամյակի առթիվ[3]։
- Կրծքանշան «ԽՍՀՄ Զինված ուժերը քաղաքակիրթ ղեկավարելու համար», ԽՍՀՄ մշակույթի աշխատակիցների ԿԿ արհմիություն։
- Կրծքանշան «Գերազանց աշխատանքի համար», ԽՍՀՄ մշակույթի նախարարություն։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԹատրոն
խմբագրել1957 թվականից աշխատել է Փոքր թատրոնում։ Այնտեղ Բորցովը խաղացել է դասական բոլոր ներկայացումներում․
- «Յարովայի սերը», Կոնստանտին Տրենյով, Շվանդյա
- «Փառամոլության տոնավաճառ», Ուիլյամ Դոբին
- «Զրույցներ պայծառ լուսնի ներքո» — Իվան
- «Անտառ», Ա․ Օստրովսկի — Վոսմիբրատովը
- «Մերոնք են, կհարմարվենք», Ա․ Օստրովսկու, Սամսոն Սիլիչ
- «Արծաթե իշխանը», Խոմյակ
- «Քեռի Վանյա», Ա․ Չեխով, Տելեգին
- 1979՝ «Լիր արքա», Ու․ Շեքսպիր։ Ռեժիսոր՝ Լեոնիդ Խեյֆեց, դուքս Ալբինսկի[4]
- 1982՝ «Վայրի հրեշտակ» Ա․ Կոլոմիցա։ Ռեժիսոր՝ Վլոդիմիր Սեդով, Ֆեոդոր[5]
Ֆիլմագրություն
խմբագրել- 1959՝ Երգ Կոլցովի մասին
- 1963՝ Առաջին տրոլեյբուսը, Կիրյուշին
- 1964՝ Հավատացեք ինձ, մարդիկ, երկրաբան
- 1967 ՝ Տատյանայի օրը, նավաստի
- 1969՝ Ազատագրում, գեներալ-լեյտենենտ, Գեորգի Նիկոլաևիչ Օրյոլ
- 1970՝ Երեքը
- 1971՝ 12 աթոռ — շախմատի ակումբի այցելուն
- 1976՝ Ցերեկային գնացք, Գոշա-Էդիսոն
- 1977՝ Ազատության զինվորները, գեներալ, Գրիգորի Արյոլ
- 1977՝ Քայլելով տանջանքների միջով, բուժակը շոգենավի վրա
- 1978՝ Եվ կրկին Անիսկին, տրակտորավար Սիդորով
- 1982՝ Պոկրովսկյան դարպասներ, Սավվա Իգնատևիչ
- 1982՝ Կայարան երկուսի համար, կայարանամերձ ռեստորանի խիստ հարբած այցելուն
- 1984՝ Իմ ընտրյալը
- 1984՝ Մենակ և անզեն
- 1985՝ Վերահսկիչը, փոստապետ
- 1986՝ Բալլադ հին զենքի մասին
- 1987՝ Գարդեմարիններ, առաջ, Գովրիլա
- 1989՝ Տիկնոջ այցելություն, վախմիստր
- 1989՝ Մտորման գիշերը
- 1990՝ Դոպինգ հրեշտակների համար
- 1990՝ Իմ մարդիկ
- 1991՝ Հանճարեղ գաղափար
- 1991՝ Թռչող հոլանդացին
- 1991՝ Կեցցե՛ք, գարդեմարիններ, Գովրիլա
- 1991՝ Լավ երեխայի տարին
- 1991՝ «Էդեմ» հյուրանոցը
- 1992՝ Չիչա, Յարոշենկո, թավաձայն մենակատար
- 1993՝ Պառակտում, վերակացու
- 1998՝ Յուկա
- 1999՝ Վերջնագիր, գլխավոր բժշկի հայրը
- 2000՝ Թուրքական երթ (առաջին եթերաշրջան, ֆիլմ 9, Կեղտոտ խաղեր), Արտյոմ Մակարովի Պրոտասով
- 2000՝ Բաբա Լյուբա, Մուշտա՛կ, Մարչելո
- 2001՝ Տոն, խնամի
- 2002՝ Ջոկեր, Մուրոմսկի
- 2002՝ Լեդի մեկ օրով, ոստիկան Կորնի
- 2002՝ Թագաժառանգը
- 2005՝ Երկու ճակատագիր, Սավվա Աֆանասևիչ, ինստիտուտի դեկան
- 2005՝ Ոչ միայն հացով, Պյոտր Սյանով
- 2006՝ Չարիքի հրապուրանքը, Ալեքսանդրի հայրը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Умер Савва Игнатьич из "Покровских ворот"
- ↑ Указ Президента Российской Федерации от 21 апреля 2005 года № 455 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Награждён указом президента России № 1434 от 25 октября 1999 года
- ↑ «Добавление новости». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
- ↑ МЫСЛЬ СЕМЕЙНАЯ Արխիվացված 2012-01-11 Wayback Machine «Театральная жизнь», 1983, № 2