«Առաջին տրոլեյբուսը» (ռուս.՝ «Первый троллейбус»), 1963 թվականի խորհրդային սև-սպիտակ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Իսիդոր Աննենսկին[1]։ Ֆիլմն առանձնանում է նրանով, որ այն նկարահանվել է ռեժիսորի կողմից հրավիրված երիտասարդ, հետագայում հայտնի դարձած դերասանների մասնակցությամբ։

Առաջին տրոլեյբուսը
ռուս.՝ Первый троллейбус
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1963
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻսիդոր Աննենսկի
Սցենարի հեղինակՅունիոր Շիլով
ԴերակատարներԻրինա Գուբանովա, Օլեգ Դալ, Ալեքսանդր Դեմյանենկո, Նինա Սազոնովա և Լև Սվերդլին
ԵրաժշտությունԱնդրեյ Էշպայ և Ռոստիսլավ Բոյկո
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա և Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն82 րոպե

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1963 թվականի մայիսի 6-ին[2]։

Սյուժե խմբագրել

Հարավային ծովափնյա քաղաքի գործարանում աշխատող երիտասարդները մշտապես աշխատանքի են գնում առաջին առավոտյան տրոլեյբուսով, որի վարորդը՝ երիտասարդ համակրելի Սվետլանան, իր ուղևորների մեջ նոր լավ ընկերներ է գտնում։ Սվետան իր հարազատների պնդմամբ թողնում է աշխատանքը՝ ինստիտուտ ընդունվելու համար։ Բայց անմիջապես զգում է, որ իր կյանքում պակասում է նրանց ուշադրությունը, ում նա պետք է ամեն օր, այդ նույն ուղևորները ձեռնարկում են բոլոր փորձերը (նույնիսկ շատ հուսահատ), որպեսզի Սվետլանան նորից սկսի աշխատել որպես տրոլեյբուսի վարորդ։

Դերերում խմբագրել

  • Իրինա Գուբանովա – Սվետլանա, տրոլեյբուսի վարորդ
  • Լև Սվերդլին – Սվետլանայի հայրը
  • Նինա Սազոնովա – Սվետլանայի մորաքույրը
  • Ալեքսանդր ԴեմյանենկոՍերգեյ
  • Դալվին Շչերբակով – Պոլ (նորամուտը կինոյում)
  • Եվգենի Անուֆրիև – Վասյա
  • Օլեգ Դալ[3]Սենյա
  • Վիկտոր Բորցով- Կիրյուշին
  • Նինա Դորոշինա[4]Դաշա[5]
  • Վալենտին Բրիլեև – Սինիցին
  • Միխայիլ Կոնոնով – Կոլյա Չումակով
  • Ալեքսեյ Գրիբով – պահակ աղյուսի գործարանում
  • Գեորգի Վիցինհարբած ուղևոր
  • Մուզա Կրեպկոգորսկայա – դիսպետչեր տրոլեյբուսի այգում
  • Նիկոլայ Պարֆյոնով – բեղավոր վարորդ
  • Վալերի Սոմով – սիրահար
  • Պյոտր Սավին – ոստիկան
  • Ստանիսլավ Չեկան – ՄՏԲ-82 տրոլեյբուսի վարորդ
  • Անդա Զայցե – Մարինա
  • Վալերի Զոտով – երիտասարդական բրիգադի անդամ
  • Գերման Կաչին – բրիգադի զվարճալի անդամ
  • Վլադիմիր Կոլոկոլցև – երիտասարդական բրիգադի անդամ
  • Միխայիլ Սուվորով – երիտասարդական բրիգադի անդամ
  • Ալլա Բուդնիցկայա – էպիզոդ, երկրպագուի ընկերուհի
  • Լարիսա Գորդեյչիկ – էպիզոդ, երկրպագուի ընկերուհին
  • Իրինա Զարուբինա – էպիզոդ, տրոլեյբուսի ուղևորուհի
  • Պավել Սուխանով – տրոլեյբուսի ուղևոր
  • Գրիգորի Շմոյլով – էպիզոդ
  • Միխայիլ Ցինման – էպիզոդ
  • Վալերի Ժիտնիկով – երիտասարդական բրիգադի անդամ
  • Վ. Ուստինով – երիտասարդական բրիգադի անդամ

Էպիզոդներում նկարահանված դերասաններ, որոնք նշված չեն լուսագրերում․

  • Սավելի Կրամարովձրիակեր, Կոլյայի ընկերը
  • Եվգենի Ստեբլով – պորտաբույծ
  • Վլադիմիր Մարենկով – վարորդ
  • Իվան Սավկին – Միկոշին, վարորդ տրոլեյբուսի այգում
  • Վալերի Պոգորելցև – երիտասարդական բրիգադի անդամ
  • Կիրա Գուրեցկայա – տրոլեյբուսի ուղևորուհի
  • Աննա Սերգեևա – տրոլեյբուսի ուղևորուհի

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Իսիդոր Աննենսկի
  • Սցենարի հեղինակներ՝ Յունիոր Շիլովը, Իոսիֆ Լեոնիդովը
  • Կոմպոզիտորներ՝ Անդրեյ Էշպայ, Ռոստիսլավ Բոյկո
  • Օպերատոր՝ Վիտալի Գրիշին
  • Նկարիչ՝ Յուրի Բոգատիրենկո
  • Հնչյունային օպերատոր՝ Դմիտրի Ֆլյանգոլց
  • Մոնտաժող՝ Էտնա Մայսկայա
  • Կոստյումների նկարիչ՝ Պ. Ակիմովա
  • Գրիմարար՝ Ե. Տիմոֆեևա
  • Խմբագիր՝ Ա. Չերչենկո
  • Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
  • Տնօրեններ՝ Սերաֆիմ Բենիովա, Ե. Սապով

Երգեր խմբագրել

  • Սրճարանում «За тобою вслед» երգը (տեքստը՝ Լ. Դերբենյովի, երաժշտություն՝ Ա. Էշպայի և Ռ. Բոյկոյի) կադրից դուրս կատարում է Վլադիմիր Տրոշինը։

Նկարահանումներ խմբագրել

Կինոժապավենն լիրիկական ֆիլմ է. այնտեղ ցուցադրվում է 1960-ականների սկզբի Օդեսայի առավոտյան մթնոլորտը (կինոֆիլմը նկարահանվել է այս քաղաքում, ինչպես նաև որոշ տեսարաններ նկարահանվել են Մոսկվայում)։

Ֆիլմի առաջին կադրերը՝ տրոլեյբուսների առավոտյան մեկնումը դեպի երթուղիներ, նկարահանվել են Մոսկվայում, 2-րդ տրոլեյբուսային այգում (Նովոռյազանսկի փողոց)։

Օդեսայում ապրիլի 10-ին տրոլեյբուսի շրջադարձը նկարահանվել է հրապարակում ։ Կադրում երևում են կառուցվող բնակելի տները ակադեմիական փողոցի և Չեռնյախովսկու փողոցի միջև ։

Նկարահանումներում ավելի շատ ներգրավված է եղել ԶիՈւ-5 տրոլեյբուսը (համարը՝ 201), որի վրա աշխատում է գլխավոր հերոսուհին, բազմաթիվ տեսարաններում առկա են նաև ՄՏԲ-82 տրոլեյբուսները և մի շարք կադրերում՝ ՄՏԲԷՍ-ը, ցուցադրված է տրոլեյբուսի իսկական պարկը, ինչպես նաև իրական վարորդներ ու ուղևորներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «6 мая состоялась премьера фильма "Первый троллейбус"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  2. «Առաջին տրոլեյբուսը»
  3. ПЕЧОРИН СОВЕТСКОГО ВРЕМЕНИ(չաշխատող հղում)
  4. Надюха из Персии
  5. Первый троллейбус (1963) Full Cast & Crew