Վիկտոր Ալվարես

իսպանացի ֆուտբոլիստ

Վիկտոր Ալվարես (իսպ.՝ Víctor Guillermo Álvarez Delgado, մարտի 14, 1993(1993-03-14)[1][2], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, ձապ պաշտպան, կիսապաշտպան, խաղում է իսպանական «Էսպանիոլ» ակումբում։

Վիկտոր Ալվարես
Victor Alvarez Delgado

Վիկտոր Ալվարես
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վիկտոր Ալվարես Դիեգո
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 14, 1993(1993-03-14)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Հասակ 178 սմ
Քաշ 74
Դիրք ձախ պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Էսպանիոլ
Պատանեկան կարիերա
1998֊2001 Իսպանիա Սանտվիսենտի

2001֊2007 Իսպանիա
Բարսելոնա

2007֊2010
Իսպանիա Էսպանիոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011֊մեր օրոր Իսպանիա Էսպանիոլ
72 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ալվարեսը ֆուտբոլային կարիերան սկսել է 5 տարեկանից, 1998 թվականին նա առաջին անգամ խաղացել է իսպանական մանկական «Սնատվիսենտի» ֆուտբոլային ակումբում։ Այնուհետև 8 տարեկան հասակում՝ 2001 թվականին, տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»֊ի մանկապատակնեկան ակումբ, որտեղ խաղացել է 6 տարի։ Այդ տարիների ընթացքում Ալվարեսը բարձրացրեց իր տեխնիկան, և արդեն 2007 թվականին Ալվարեսի խաղով սկսվեց հետաքրքրվել «Էսպանիոլը»։ Նույն թվականին Ալվարեսը տեղափոխվեց «Էսպանիոլ»֊ի մանկապատանեկան ակումբ, որտեղ խախաց 3 տարի[3]։ 2010 թվականին Ալվարեսը մանկապատանեկան ակումբից տեղափոխվեց «Էսպանիոլ»֊ի գլխավոր ակումբի 2֊ական թիմ, որտեղ հնարավորություն ստացավ մասնակցել Տերսերե֊ին՝ Իսպանիայի 4֊րդ խոշորագույն դիվիզիային։

2011֊2012 թվականների մրցաշրջանի ժամանակ «Էսպանիոլ»֊ի գլխավոր մարզիչ՝ Մաուրիսիո Պոչետինո֊ն Ալվարեսին տեղափոխեց մեկնարկային կազմ։ 2011 թվականի մարտի 6֊ին «Լևանտե»֊ի դեմ խաղի ժամանակ վերջապես Ալվարեսը նշեց իր դեբյուտը[4]։ Այնուհետև մեկ ու կես տարի Ալվարեսը խաղում էր 2֊րդ թիմի հիմնական կազմում։ 2012 թվականի աշնանը «Էսպանիոլ»֊ի նոր գլխավոր մարզիչ Ժոան Կապդևիլա Ալվարեսին տեղափոխեց հիմնական հավաքական։ Ալվարեսը այնտեղ անցկացրեց ընդամենը 9 հանդիպում, այնուհետև «Էսպանիոլը» փոխեց իր գլխավոր մարզիչին և նոր մարզիչ նշանակվեց Խավիեր Ագիրեն։ Նոր մարզիչը Ալվարեսին նստեցրեց պահեստայինների նստարանին։ 2013 թվականի գարնանը Ալվարեսը ակումբի հետ նոր պայմանագիր կնքեց՝ 4֊ամյա ժամկետով[5]։ 2013 թվականի մայիսին Ալվարեսի մոտ հայտնաբերվու է սրտանոթային հիվանդություն, որի պատճառով նա վիրահատվում է և որոշ ժամանակ խաղադաշտ դուրս չի գալիս[6]։ 2013 թվականի նոյեմբերին Ալվարեսը վերադարձավ խաղադաշտ և այդ մրցաշրջանում մասնակցեց ընդամենը 8 խաղի։ Հաջորդ մրցաշրջանում Ալվարեսը ավելի շատ խաղաց հիմնական կազմում որպես ձախ պաշտպան[7]։ 2016 թվականի հուլիսին Ալվարեսը լուրջ վնասվածք ստացավ ծնկի հատվածում, որի պատճառով ստիպված բաց թողեց 2016֊2017 թվականի մրցաշրջանի սկիզբը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «La historia de cómo Víctor Álvarez decidió dejar el Barça para ser Perico» (իսպաներեն). Fuerzaperica.com. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. Besa, Ramon. (2011 թ․ մարտի 7). «Caicedo agranda al Levante» (իսպաներեն). EL PAÍS. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «Víctor Álvarez, el lateral del futuro del Espanyol» (իսպաներեն). Mundo Deportivo. 2013 թ․ մարտի 24. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. Hernández, Sergi. (2013 թ․ մայիսի 22). «Víctor Álvarez serà operat de la seva anomalia cardíaca» (կատալաներեն). L'Esportiu de Catalunya. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. Gracia, Juan Carlos. (2015 թ․ օգոստոսի 5). «Víctor Álvarez: "La capitanía es un paso adelante"» (իսպաներեն). Sport.es. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. Navarro, Cristina. (2016 թ․ օգոստոսի 4). «Víctor Álvarez se suma al trabajo de grupo» (իսպաներեն). Marca. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Ալվարես» հոդվածին։