Ժոան Կապդևիլա

իսպանացի ֆուտբոլիստ

Ժոան Կապդևիլա ավելի հայտնի է Կապդևիլա (իսպ․՝ Joan Capdevila i Méndez, փետրվարի 3, 1978(1978-02-03)[1][2], Տառեգա, Urgell), իսպանացի ֆուտբոլիստ, աջ պաշտպան։ Հանդես է գալիս «Սանտ Կոլոմ» ակումբի կազմում։ Կապդևիլան Եվրոպայի 2008 և Աշխարհի 2010 թվականների առաջնությունների չեմպիոն է։

Ժոան Կապդևիլա
կատ.՝ Joan Capdevila i Méndez
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 3, 1978(1978-02-03)[1][2] (46 տարեկան)
Ծննդավայր Տառեգա, Urgell
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Կապդևիլան «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում՝ որն ավարտվել է 2։2 հաշվով։ Հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ»։

2000 թվականին Ժոանը պայմանագիր է կնքել «Դեպորտիվոյի» հետ։ Թիմի կազմում 2006 թվականի սեպտեմբերի 16-ին դարձել է դուբլի հեղինակ «Վիլյառեալի» դեմ խաղում, որն ավարտվել է 2։0 հաշվով[3]։

2007 թվականին Կապդևիլան տեղափոխվել է «Վիլյառեալ», որի կազմում մասնակցել է մրցաշրջանում տեղի ունեցած բոլոր խաղերին։

Միջազգային կարիերա խմբագրել

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Կապդևիլան իր դեբյուտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Պարագվայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։

Իսպանիայի հավաքականի կազմում իր առաջին գոլը Ժոանը խփել է 2007 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Շվեդիայի դեմ կայացած խաղում։ Այդ խաղում իսպանացիրները հաղթել են 3։0 հաշվով։

2008 թվականի փետրվարի 6-ին դարձել է Իսպանիա-Ֆրանսիա խաղի հաղթական գոլի հեղինակը։ Եվրո 2008-ի շրջանակներում մասնակցել է Իսպանիայի հավաքականի բոլոր խաղերին, բացառւթյամբ մեկի։ Շվեդների դեմ խաղում Կապևիլան դարձել է հաղթական գոլի հեղինակ՝ Դավիթ Վիլյայի փոխանցումից հետո։

2010 թվականին Կապդևիլան մասնակցելով Աշխարհի առաջնությանը դարձել է Աշխարհի առաջնության չեմպիոն։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Էսպանյոլ 1998/99 Լա Լիգա 29 4 4 0 5 0 38 4
Ատլետիկո Մադրիդ 1999/00 Լա Լիգա 31 2 4 0 5 1 40 3
Դեպորտիվո 2000/01 Լա Լիգա 16 0 2 0 3 0 21 0
2001/02 Լա Լիգա 20 0 7 1 8 1 35 2
2002/03 Լա Լիգա 25 3 7 0 9 1 1 0 42 4
2003/04 Լա Լիգա 27 3 4 0 6 0 37 3
2004/05 Լա Լիգա 21 1 1 0 3 0 25 1
2005/06 Լա Լիգա 36 4 6 0 7 0 49 4
2006/07 Լա Լիգա 34 4 4 0 38 4
Արդյունք 179 15 31 1 36 2 1 0 247 18
Վիլառեալ 2007/08 Լա Լիգա 36 3 2 0 6 1 44 4
2008/09 Լա Լիգա 36 5 0 0 8 1 44 6
2009/10 Լա Լիգա 37 5 3 0 10 1 50 5
2010/11 La Liga 31 2 4 0 11 1 46 3
Արդյունք 140 15 9 0 35 4 184 19
Բենֆիկա 2011/12 Պրիմեր Լիգա 5 0 1 0 4 0 1 0 11 0
Էսպանյոլ 2012/13 Լա Լիգա 26 0 1 0 27 0
2013/14 Լա Լիգա 5 0 5 0 10 0
Արդյունք 31 0 6 0 37 0
Նորֆեսթ Յուայթեդ 2014 Սուպեր Լիգա 12 0 12 0
Լիերս 2014/15 Պրո Լիգա 4 0 0 0 4 0
Կարիերայի արդյունք 431 36 55 1 4 0 82 7 1 0 573 44

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Իսպանիայի չեմպիոն - 1999/00
  • Իսպանիայի գավաթակիր - 2000
  • Իսպանիայի սուպերգավաթակիր - 2000, 2002
  • Պորտուգալիայի գավաթակիր - 2012

Միջազգային խմբագրել

  • Եվրոպայի չեմպիոն - 2008
  • Աշխարհի չեմպիոն - 2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Capdevila makes Deportivo proud; UEFA.com, 16 September 2006

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոան Կապդևիլա» հոդվածին։