Մաուրիսիո Պոչետինո

արգենտինացի ֆուտբոլիստ

Մաուրիսիո Պոչետինո (իսպ.՝ mauˈɾisjo potʃeˈtino tɾoˈseɾo, մարտի 2, 1972(1972-03-02)[1][2][3], Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ, ով այժմ ֆրանսիական «ՊՍԺ» ակումբի գլխավոր մարզիչն է[4]։ Որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։

Football pictogram.svg
Մաուրիսիո Պոչետինո
իսպ.՝ Mauricio Pochettino
Pochettino 2012.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մաուրիսիո Ռոբերտո Պոչետինո Տրոսերո
Ազգությունը Արգենտինա Արգենտինա
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 2, 1972 (51 տարեկան)
Ծննդավայր Արգենտինա Մուրֆի, Սանտա Ֆե, Արգենտինա
Հասակ 182 սմ
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Մարզչական կարիերա
Տարի Ակումբ
2009-2012
2013-2014
2014-ներկա
Իսպանիա Էսպանյոլ
Անգլիա Սաութհեմփթոն
Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր

Նրա ֆուտբոլային կարիերան տևել է 17 տարի, որից 10-ը «Էսպանյոլի» կազմում հանդես է եկել Լա Լիգայում։

Պոչետինոն իր մարզչական կարիերան սկսել է 2009 թվականի հունվարին։

Ակումբային կարիերանԽմբագրել

Արգենտինայի Մուրֆի քաղաքում ծնված Պոչետինոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Նյուելս Օլդ Բոյս» ակումբում։ 1994 թվականին Մաուրիսիոն տեղափոխվել է «Էսպանյոլ», որտեղ 6 մրցաշրջան եղել է ակումբի հիմնական կազմում։

2001 թվականի հունվարին Պոչետինոն տեղափոխվեց ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն», որտեղ կրկին հիմնական կազմում էր։ 2003 թվականին պայմանագիր ստորագրեց նույն երկրի «Բորդո» ակումբի հետ։ Մաուրիսիոն իր ֆուտբոլային կարիերան ավարտել է 2006 թվականին՝ «Էսպանյոլում»։

Միջազգային կարիերանԽմբագրել

1991 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ Մաուրիսիոն Արգենտինայի հավաքականի ավագն էր։ Ընդհանուր առմամբ 4 տարում Արգենտինայի հավաքականում մասնակցել է 20 խաղի, այդ թվում աշխարհի 2002 թվականի առաջնությանը։

Մարզչական կարիերանԽմբագրել

ԷսպանյոլԽմբագրել

2009 թվականի հունվարի 19-ին Մաուրիսիոն մարզչական պայմանագիր ստորագրեց «Էսպանյոլի» հետ։ Մրցաշրջանի կեսից ակումբը ստացավ 18-րդ հորիզոնականում և հաղթելով 8 խաղերից 7-ում, այն ավարտեց 10-րդ հորիզոնականում։

ՍաութհեմփթոնԽմբագրել

2013 թվականի հունվարի 18-ին Պոչետինոն տեղափոխվեց Պրեմիեր Լիգա՝ պայմանագիր ստորագրելով «Սաութհեմփթոնի» հետ։ Անգլիայում իր առաջին խաղը «Էվերթոնի» հետ էր, որն ավարտվեց 0-0 հաշվով։ Անգլերենին վատ տիրապետելու պատճառով Մաուրիսիոն մամլո ասուլիսներին ներկայանում էր թարգմանչի հետ։

ՏոտտենհեմԽմբագրել

2014 թվականի մայիսի 27-ին հինգ տարվա պայմանագիր ստորագրեց «Տոտտենհեմ Հոտսպուրի» հետ՝ դառնալով վերջին 12 տարվա ընթացքում լոնդոնյան ակումբի 10-րդ մարզիչը։ Նա «Տոտտենհեմում» բացահայտեց Հարի Քեյնին, Դելե Ալիին և Էրիկ Դայերին, ովքեր Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում կմասնակցեն Եվրո-2016-ին։

Մարզչական վիճակագրությունըԽմբագրել

Ակումբ Երկիր Սկիզբ Վերջ Արդյունք
Խ Հ Ո Պ Տ %
Էսպանյոլ   հունվարի 19, 2009 հունվարի 18, 2013 168 55 41 72 32.73
Սաութհեմփթոն   հունվարի 18, 2013 մայիսի 14, 2014 61 24 18 19 39.34
Տոտտենհեմ Հոտսպուր   մայիսի 27, 2014 ներկա 102 53 25 24 51.96
Ընդհանուր 331 132 84 115 39.87

* Տվյալներն ըստ 2016 թվականի մարտի 17-ի

ՄրցանակներԽմբագրել

ՖուտբոլայինԽմբագրել

  Նյուելս Օլդ Բոյս

  • Լիբերտադորեսի գավաթի ֆինալիստ - 1992
  • Արգենտինայի չեմպիոն (2), 1990/91, 1992

  Էսպանյոլ

  ՊՍԺ

  • Ինտերտոտոյի գավաթի հաղթող (1), 2001
  • Ֆրանսիայի գավաթի ֆինալիստ (1), 2003

ԾանոթագրություններԽմբագրել