Վիկտոր Աբրահամյան (անասնաբույժ)

հայ անասնաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիկտոր Վահանի Աբրահամյան (փետրվարի 3, 1939(1939-02-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույժ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2003)։ Պարույր Սևակի անվան ուսանողական շինարարական ջոկատի հրամանատար (1975-1979)։ «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտության համակարգող (1995)։

Վիկտոր Աբրահամյան
Ծնվել էփետրվարի 3, 1939(1939-02-03)[1] (85 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Գվինեա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունանասնաբույժ և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1962)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների դոկտոր (2002)

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Աբրահամյանը ծնվել է 1939 թվականի փետրվարի 3-ին, Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1962-1967 թվականներին եղել է Էջմիածնի շրջանի Լուսագյուղ գյուղի «Դեպի լույս» կոլտնտեսություն ավագ անասնաբույժը[2]։ 1967 թվականին սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1970 թվականին աշխատել է Մակաբուծաբանության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության ամբիոնում՝ որպես անասնաբույժ, ասիստենտ, դոցենտ։ 1970-1991 թվականներին դասախոսել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում։ 1979 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆրանսերենի դասընթացների։ 1980-1984 թվականներին դասախոսել է Գվինեայի ժողովրդահեղափոխական Հանրապետության Մամու քաղաքի անասնաբուժական ֆակուլտետում, 1990-1991 թվականներին եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ընդունելության քննությունների պատասխանատու քարտուղար, 1991 թվականին՝ Երևան քաղաքի անասնաբուժական կայանի տնօրեն, գլխավոր անասնաբույժ, 1996-1999 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետի դեկան, 2000-2011 թվականներին՝ անասնաբուժական սանիտարիայի, փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնի վարիչ, 2011-2015 թվականներին ՀԱԱՀ Անասնաբուժական սանիտարական փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնի պրոֆեսոր, 2012 թվականին՝ ՀԱԱՀ հիմնադրամի Արհեստակցական կազմակերպության նախագահ։ 2016 թվականին եղել է ՀԱԱՀ Անասնաբուժական սանիտարական փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնի վարիչ[3]։

Աշխատանքները վերաբերում են ոչխարի մսի որակական ցուցանիշների վրա աղեստամոքսային նեմատոդների ազդեցության խնդիրներին։ Հեղինակ է մեկ դասագրքի, գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների[4]։

Անդամակցություն խմբագրել

  • «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտության համակարգող (1995)
  • «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտության համակարգող (1995)
  • FAO կազմակերպության «Սպանդանոցների զարգացման ծրագիր ՀՀ-ում» հանձնաժողովի անդամ (2009)
  • Կենդանաբանության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ (2009)
  • ՀԱԱՀ Արհեստակցական կազմակերպության նախագահ, ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ (2012)

Պարգևներ խմբագրել

  • Երկարամյա գիտամանկավարժական և ակտիվ հասարակական գործունեության և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ՀՊԱՀ-ի ոսկե մեդալ (2009)
  • «Գյուղատնտեսական նվաճումների համար» ՀՀ գուղնախարարության ոսկե մեդալ (2010)

Երկեր խմբագրել

  • Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն։ Մեթոդական ցուցումներ կուրսային աշխատանք կատարելու համար։ Երևան։ ՀՊԱՀ, 2012[5]։
  • Բուսական ծագման հումքի և մթերքի փորձաքննություն։ Մեթոդական ցուցումներ կուրսային աշխատանք կատարելու համար։ Երևան։ ՀՊԱՀ, 2011[6]։
  • Թռչնամսի թարմության որոշումը։ Մեթոդական ցուցումներ ինքնուրույն աշխատանքի համար։ Երևան։ ՀՊԱՀ, 2010[7]։
  • Մեղրի անասնաբուժական սանիտարական փորձաքննություն։ Մեթոդական ցուցումներ ինքնուրույն աշխատանքի համար։ Երևան։ ՀՊԱՀ, 2010[8]։
  • Մեթոդական ցուցումներ «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» առարկայից «Երշիկների անասնաբուժական սանիտարական փորձաքննությունը» թեմայով լաբորատոր աշխատանքներ կատարելու համար։ Երևան։ ՀՊԱՀ, 2008[9]։
  • Մեթոդական ցուցումներ «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» առարկայից «Մսեղեն տուփավոր պահածոների սանիտարական հետազոտությունը» թեմայով լաբորատոր աշխատանքներ կատարելու վերաբերյալ։ Երևան։ ՀՊԱՀ, 2007[10]։
  • Գյուղատնտեսական կենդանիների հիմնական տեսակների կերակրում, 2005, տիտղթ. (Ռուս. թարգմ.՝ Վ. Աբրահամյան)
  • Влияние легочных стронгилят на созревание мяса // Ветеринария, 2003, № 8 : т.л. (В. В. Абрамян)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=427
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Աբրահամյան Վիկտոր Վահանի ։». persons.anau.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  4. Administrator. «Աբրահամյան Վիկտոր Վահանի». anau.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  5. Աբրահամյան, Վիկտոր Վահանի; Խաչատրյան, Ն Է (2012). Խաչատրյան, Մ Ա (ed.). Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն։ Մեթոդական ցուցումներ կուրսային աշխատանք կատարելու համար. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան. Երևան: ՀՊԱՀ. ISBN 9789939545097.
  6. Աբրահամյան, Վիկտոր Վահանի; Ալթունյան, Ս Հ (2011). Խաչատրյան, Մ Ա (ed.). Բուսական ծագման հումքի և մթերքի փորձաքննություն։ Մեթոդական ցուցումներ կուրսային աշխատանք կատարելու համար. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան. Երևան: ՀՊԱՀ.
  7. Աբրահամյան, Վիկտոր Վահանի; Ալթունյան, Ս Հ (2010). Թռչնամսի թարմության որոշումը։ Մեթոդական ցուցումներ ինքնուրույն աշխատանքի համար. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան. Երևան: ՀՊԱՀ.
  8. Աբրահամյան, Վիկտոր Վահանի; Գևորգյան, Ա Կ; Աբովյան, Ա Յու (2010). Մեղրի անասնաբուժական սանիտարական փորձաքննություն։ Մեթոդական ցուցումներ ինքնուրույն աշխատանքի համար. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան. Երևան: ՀՊԱՀ.
  9. Աբրահամյան, Վիկտոր Վահանի; Խաչատրյան, Ն Է (2008). Պետրոսյան, Ս Ռ (ed.). Մեթոդական ցուցումներ «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» առարկայից «Երշիկների անասնաբուժական սանիտարական փորձաքննությունը» թեմայով լաբորատոր աշխատանքներ կատարելու համար. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան. Երևան: ՀՊԱՀ. ISBN 9789939540627.
  10. Աբրահամյան, Վիկտոր Վահանի; Խաչատրյան, Ն Է (2007). Պետրոսյան, Ս Ռ (ed.). Մեթոդական ցուցումներ «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» առարկայից «Մսեղեն տուփավոր պահածոների սանիտարական հետազոտությունը» թեմայով լաբորատոր աշխատանքներ կատարելու վերաբերյալ. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա. Երևան: ՀՊԱՀ. ISBN 9789994152964.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Աբրահամյան (անասնաբույժ)» հոդվածին։