Վիկտորյա և Գրիգոր Թյությունջյան վարժարան
Վիկտորյա և Գրիգոր Թյությունջյան վարժարան կամ Պլովդիվի հայկական դպրոց, բուլղարահայ միջնակարգ կրթական կենտրոն Պլովդիվ քաղաքի հին հատվածում՝ սուրբ Գևորգ եկեղեցու հարևանությամբ։ Հիմնվել է 1834 թվականին ու տարբեր ժամանակաշրջանների ընդհատումներով`գործում է մինջև օրս[1]։
Վիկտորյա և Գրիգոր Թյությունջյան վարժարան | |
---|---|
Տեսակ | միջնակարգ դպրոց |
Հիմնադրված է | 1834 |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Պլովդիվ |
Պատմություն
խմբագրել«Վարդանանց» վարժարանը հիմնադրվել է 1834 թվականին՝ որպես տարրական դպրոց, որտեղ սկզբում կրթություն են ստացել միայն տղաները։ Առաջին ուսուցիչը եղել է Պետրոս դպիր Տեր-Ստեփանյանը։ 1866 թվականին բացվել է նաեւ օրիորդաց «Վառվառյան» դպրոցը[2]։
Գոյություն ունեցող դպրոցի շենքը պահպանվել է գրեթե մինչև 19-րդ դարի վերջը, 1894 թվականին Պլովդիվի հայկական եկեղեցու բակում կառուցվել են նոր շենքեր՝ «Վարդանանց»՝ տղաների, և «Վառվառյան»՝ աղջիկների դպրոցներ[3]։ 1926 թվականին մասնագիտությամբ իրավաբան, դպրոցի խորհրդի նախագահ Վաղինակ Հայրապետյանը միավորում է երկու դպրոցները և դպրոցը գրանցում որպես կրտսեր միջնակարգ դպրոց։ Այսպիսով, կազմավորվեց Վարդանանց-Վարվարյան հայկական ազգային խառը վարժարանը։ 1925/1926 ուսումնական տարում դպրոցն ունեցել է մինչև յոթերորդ դասարան և ճանաչվել է կրտսեր ավագ դպրոցով տարրական դպրոց։
1942 թվականին Վիկտորյա և Գրիգոր Թյությունջյան ընտանիքի կողմից սկսվեց վարժարանի նոր շենքի կառուցումը։ 1944/1945 ուսումնական տարում դասերը սկսվեցին դպրոցի նորակառույց շենքում։ 1944 թվականից հետո, Բուլղարիայի թագավորության անկմամբ և Բուլղարիայի ժողովրդական հանրապետության ստեղծմամբ պայմանավորված, դպրոցը վերանվանվել է կոմունիստական շարժման առաջնորդներից մեկի՝ Ստեփան Շահումյանի անունով։ Կառավարության որոշմամբ հայկական դպրոցը փակվել է 1976 թվականին։
1990 թվականի ժողովրդավարական փոփոխություններից հետո դպրոցը վերաբացվեց նվիրատուների անունով՝ Թությունջյան ընտանիք։ 2003/2004 թվականներից «Մեսրոպ Մաշտոց» ասոցիացիայի շնորհիվ գլխավոր մասնաշենքին ավելացվել է նաև երկհարկանի շինություն, որտեղ ամբողջ օրը դասավանդում են առաջին դասարանցիներին։
2009 թվականի հուլիսին Երևանում կայացած օլիմպիադայում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 130 հայ երեխաներից 20-ը ձեռք բերեց մրցանակներ, այդ թվում՝ դպրոցի երկու շրջանավարտներ՝ Ռաֆլին Սարգսյանը և Թերեզա Ոսկանյանը։
Հայտնի շրջանավարտներ
խմբագրելՊլովդիվի հայկական դպրոցն ավարտել են հայտնի դեմքեր։ Այսօր դպրոցում սովորող երեխաների ճնշող մեծամասնությունը բուլղարացիներ են, դասավանդումն իրականացվում է բուլղարերենով։
- Գրիգոր Ազարյան – ռեժիսոր
- Գրիգոր Մարտիրոսյան – ջութակահար, ուսուցիչ ԱՄՆ-ում,
- Էմմա Թահմիզյան – դաշնակահարուհի
- Կարապետ Թովմասյան - Պլովդիվի քաղաքապետ
- Պետրոս Տողանյան - գործարար
- Վարդի Մանուելյան - ջութակահար ԱՄՆ-ում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի այցը Պլովդիվի դպրոց». bulgaria.mfa.am. Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն. 6 սեպտեմբերի 2013 թվական.
- ↑ «Арменското училище в Пловдив на 181 години». armenianchurch-bg.com. Арменската епархия.
{{cite web}}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն) - ↑ «… ДО 1976 ГОДИНА». tutunjian.bg. Основно училище Виктория и Крикор Тютюнджян.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիկտորյա և Գրիգոր Թյությունջյան վարժարան կատեգորիայում։ |