Վիկտորյա Զավերուխա

ծայրահեղ աջ հոսանքի ուկրաինացի քաղաքական ակտիվիստ

Վիկտորիա Իգորևնա Զավերուխա (առավելապես հայտնի է որպես Վիտա Զավերուխա և Nazist Terror Pussy Riot[8][9], ուկրաիներեն՝ Вікто́рія І́горівна Заверу́ха, հունիսի 9, 1996(1996-06-09), Վիննիցա, Ուկրաինա[1]) 24-րդ առանձին գրոհային գումարտակի («Այդար») զինվորական[10], ծայրահեղ աջ հոսանքի ուկրաինացի քաղաքական ակտիվիստ։ Մեղադրվում է հանցավոր խմբավորմանը մասնակցելու մեջ[8][11][12][13]։

Վիկտորյա Զավերուխա
ուկրաիներեն՝ Вікторія Ігорівна Заверуха
հունիսի 9, 1996(1996-06-09) (27 տարեկան) -
ԾննդավայրՎիննիցա, Ուկրաինա[1]
Քաղաքացիություն Ուկրաինա
ԶորատեսակTerritorial Defense Forces?, Հատուկ նշանակության զորքեր, Aidar Battalion?, Ազովի գումարտակ[2] և Bratstvo Battalion?[3]
Մարտեր/
պատերազմներ
Ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա, Զինված բախում Ուկրաինայի արևելքում, Battle of Shchastia?[4], Shyrokyne standoff?[5], Ռուս-ուկրաինական պատերազմ[6] և Կիևի ճակատամարտ (2022)[7]
ՍտորագրությունИзображение автографа

2014 թվականի մայիսից մասնակցել է Ուկրաինայի արևելքում զինված հակամարտությանը Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչպես նաև մասնակցել է 2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայի արհմիությունների տանը Եվրամայդանի հակառակորդների հարձակմանը, լինելով Աջ հատվածի ակտիվիստ[11][14]։ Հայտնի է արմատական ազգայնական գաղափարների հանդեպ իր բացահայտ համակրանքով, կոչ է անում ոչնչացնել Ուկրաինայի ռուսալեզու քաղաքացիներին[11][15]։ Տեսանյութով նկարահանված և համացանցում հրապարակված է այն փաստը, որ Զավերուխան գնդակոծում է Շիրոկինո գյուղը ձեռքի հակատանկային նռնականետից[11]։

2015 թվականի մայիսի 4-ին ձերբակալվել է Կիևում՝ 2014 թվականին Բիկովնյա անցակետում ճանապարհային ոստիկանության տեսուչների վրա կրակելու մեղադրանքով, 2015 թվականի մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Կիևի Դեսնյանսկի թաղամասի գազալցակայան թալանելու փորձով, 2015 թվականի մայիսի 1-ին ոստիկանների սպանություն և ահաբեկչական ակտ ծրագրելու համար։ Վիտա Զավերուխայի գործը զգալի արձագանք է ստացել՝ կապված մեղադրանքի խստության և մեղադրյալի բացահայտ արմատական դիրքորոշման հետ[8][9][16]։

Կենսագրություն խմբագրել

Վիկտորյա Զավերուխան ծնվել է 1996 թվականին[9]։

Քաղաքական գործունեության սկիզբը և մասնակցությունը Եվրամայդանին խմբագրել

2013 թվականից եղել է Ուկրաինական ազգային ասամբլեա-Ուկրաինական ազգային ինքնապաշտպանություն ծայրահեղական Աջ սեկտորի ակտիվիստ։ Եվրամայդանի ժամանակ մասնակցել է բողոքի ցույցերին՝ որպես Աջ սեկտորի ակտիվիստ։ 2015 թվականի մարտի 26-ին Դաշնային լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Զավերուխան մասնակցել է 2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայի արհմիությունների տանը Եվրամայդանի հակառակորդների վրա հարձակմանը[11][17][18]։ Մասնակցել է նաև Վիննիցայի մարզային պետական վարչակազմի գրավմանը[19]։

Զինվորական ծառայություն խմբագրել

Զավերուխան մասնակցել է Դոնբասի ռազմական գործողություններին 2014 թվականի մայիսից մինչև 2015 թվականի ապրիլի 4-ը (այլ աղբյուրների համաձայն՝ մայիսի 2-ը)։ 24-րդ առանձին գրոհային գումարտակի կազմում («Այդար» գումարտակ) մասնակցել է 2014 թվականի հունիսի 13-14-ի գիշերը Շչաստիե քաղաքի համար մղվող մարտերին և Սևերսկի Դոնեց գետի կամրջի և Լուգանսկի ՋԷԿ-ի գրավմանը, կասկածվում է 2014 թվականի հունիսին Լուգանսկի ՋԷԿ-ը պայթեցնելու փորձի մեջ[10][18][20][21][22]։ «Ազով» հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում մասնակցել է Շիրոկինո ավանի համար մղվող մարտերին 2015 թվականի ձմռանից մինչև 2015 թվականի ապրիլի 4-ը (այլ աղբյուրների համաձայն՝ մայիսի 2)[10][12][23][24][25]։ «Այդար» գումարտակը և «Ազով» ստորաբաժանումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի, «Միջազգային ամնիստիա» և այլ կազմակերպությունների կողմից մեղադրվում են ռազմական հանցագործությունների համար[10][20][26][27][28][29]։

  Արտաքին մեդիաֆայլեր
Վիկտորիա Զավերոխայի լուսանկարը
Պատկերներ
  Վիկտորիա Զավերուխան 2014 թվականի ամռանը
  Լուգանսկի ՋԷԿ-ի մուտքի դիմաց 2014 թվականի ամառ
  Վիտան գնդացիրը ձեռքին
  Թափահարում է դրոշը Լուգանսկի ՋԷԿ-ի մուտքի դիմաց
  Վիտան «հրավառություն» է անում
Տեսաֆայլեր
  Վիտա Զավերուխան «Այդար» գումարտակից ռմբակոծում է խաղաղ գյուղը


Վիկտորյա Զավերուխան լայնորեն հայտնի է դարձել 2014 թվականի նոյեմբերի 14-ին Elle ֆրանսիական ամսագրում Դոնբասի զինված հակամարտությունում կանանց մասնակցության մասին ռեպորտաժի հրապարակումից հետո, որտեղ Զավերուխային անվանել են «ուկրաինացի Ժաննա դը Արկ»[21]։ Ամսագրում հրապարակումը սկանդալ է առաջացրել լրատվամիջոցներում և համացանցում ծնունդով Կիևից ամերիկացի դաշնակահար Վալենտինա Լիսիցայի պատասխան հաղորդագրություններից հետո[30][31]։ Վալենտինա Լիսիցան համացանցում իր գրառումներում ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Վիկտորյա Զավերուխան համացանցում իր հաղորդագրություններում և լուսանկարներում բացահայտ համակրանք է դրսևորում արմատական ազգայնականության նկատմամբ և աջակցում է Ուկրաինայի ռուսալեզու քաղաքացիների ոչնչացմանը[12][15], համացանցում հրապարակված լուսանկարներից մեկում Զավերուխան նացիստական ողջույնի նշանով է բարձրացրել ձեռքը, մյուսում նա պատկերված է զինվորական համազգեստով՝ ձեռքին նռնականետ, որի վրա ֆլոմաստերով գրված է «Մահը ուղղափառներին», երրորդում՝ Լուգանսկի ՋԷԿ-ի շենքի ֆոնին թափահարում է կարմիր–սև դրոշը, չորրորդում՝ նա զենքերով կեցվածք է ընդունել սվաստիկայով դրոշի ֆոնին։ Վալենտինա Լիսիցայի միջամտությունից հետո ֆրանսիական Elle ամսագրի խմբագիրները ներողություն են խնդրել Վիկտորյա Զավերուխայի և Դոնբասում ռազմական գործողություններին մասնակցող այլ կանանց մասին զեկույց հրապարակելու համար[18]։

2014 թվականի դեկտեմբերին, որպես «Այդար» գումարտակի մարտիկներ ներկայացած մի խումբ անհայտ տղամարդկանց հետ Զավերուխան ներխուժել է դոմոֆոնների արտադրությամբ զբաղվող ընկերության գրասենյակ՝ մեղադրելով ընկերությանը «Ռուսաստանի համար աշխատելու» և «Դոնբասի ինքնահռչակ հանրապետությանը ֆինանսավորելու մեջ»։ Զավերուխայի և ընկերության աշխատակցի միջև բանավոր հոխորտանքը վերածվել է ծեծկռտուքի, սակայն արդյունքում խումբը լքել է ընկերության գրասենյակի տարածքը[12][23]։

2015 թվականի մարտին համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Վիկտորյա Զավերուխան նռնականետով կրակում է Շիրոկինո գյուղի վրա[11][12][13][14]։

Հրաժարականից հետո խմբագրել

2015 թվականի մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Կիևի Դեսնյանսկի շրջանում թալանել են գազալցակայան, ենթադրյալ ավազակներին նույն գիշերը բերման ենթարկելիս փոխհրաձգության հետևանքով սպանվել են երկու ոստիկան, երեքը՝ վիրավորվել[8]։ Ավելի ուշ՝ 2015 թվականի մայիսին, կողոպուտի բոլոր հինգ կասկածյալները բերման են ենթարկվել՝ Եվգենի Կոշելյուկը, Անդրեյ Ռոմանյուկը, Նիկոլայ Մոնիշենկոն և Վիկտորիա Զավերուխան, Վադիմ Պինուսը սպանվել է փոխհրաձգության ժամանակ[9][10]։ Այլ աղբյուրների համաձայն՝ Զավերուխան բերման է ենթարկվել ապրիլի 5-ին[8]։ Գործը զգալի հրապարակայնություն է ստացել մեղադրանքի ծանրության և ամբաստանյալի բացահայտ արմատական դիրքորոշման պատճառով[32]։ [տես «Վիտա Զավերուխայի գործը»]

Կալանքից ազատվելուց հետո խմբագրել

Կիևի Լուկյանովկայի քննչական մեկուսարանից ազատ արձակվելուց անմիջապես հետո Զավերուխան տուժել է ուկրաինական «C14» ազգայնական կազմակերպության անդամներ Սերխի Բոնդարի, Նիկոլայ Պանչենկոյի և այլոց հետ ծեծկռտուքի ընթացքում, ովքեր օգնել են ազատ արձակել սպանության մեջ կասկածվող աղջկան։ «C14»-ի անդամները հայտնել են, որ Զավերուխան չի տուժել ծեծկռտուքի ժամանակ, ծեծի է ենթարկվել միայն Զավերուխայի ամուսինը՝ Իգոր (Օլես) Պավլովը (Չեռնյակ կամ Նևիդոմենկո)[33]։

2017 թվականի մայիսի 12-ին Վիտորիա Զավերուխան Work.ua կայքում տեղադրել է հարցաթերթ 12000 գրիվնա (մոտ 25000 ռուբլի) աշխատավարձով մատուցողուհու, բարիստայի, բարմենի աշխատանք գտնելու մասին[34], ինչը ծաղրի է ենթարկվել համացանցի օգտատերերի կողմից[35][36]։

Զավերուխան և նրա առաջին ամուսինը՝ Իգոր Պավլովը, ներգրավված են եղել 2017 թվականի հուլիսի 9-ին Կիևում տրանսգենդերների վրա հարձակման գործում։ Տրանսգենդերների վրա հարձակումից հետո երեք ձերբակալվածներին նստեցրել են ոստիկանական մեքենաներ՝ Շևչենկովսկի շրջանի ներքին գործերի վարչություն տեղափոխելու համար։ Զավերուխան փակել է մեքենայի ճանապարհը, որտեղ գտնվել է Չեռնյակը։ Զավերուխան նույնիսկ այն ժամանակ, երբ մեքենան սկսել է շարժվել, բռնվել է մեքենայի կապոտից և ընկել։ «Սվոբոդա» Համաուկրաինական միավորումից Կիևի քաղխորհրդի պատգամավոր Վլադիմիր Բոխնյակի, քաղբանտարկյալների ազատման կոմիտեի աշխատակցուհի Տատյանա Կավեպեշչենկոյի (Բլիզնյուկ), «Սվոբոդա» ՀՄ-ի քաղաքական հարցերով փոխնախագահ Անդրեյ Մոխնիկի, Վլաս Շմիդտի բաժին ժամանելուց հետո, ոստիկանությունն ազատ է արձակել բոլոր ձերբակալվածներին[37]։

Վիտա Զավերուխայի գործը խմբագրել

2015 թվականի մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Դեսնյանսկի շրջանում, այլ աղբյուրների համաձայն, Կիևի Դնեպրովսկի շրջանի Միլյուտենկոյի փողոցում[13] հարձակում է կատարվել բենզալցակայանի վրա։ Աշխատակիցը վիրավորվել է ձեռքից, իսկ դիմակներով հարձակվողները խլել են բենզալցակայանի դրամարկղում եղած դրամական միջոցները (823 գրիվնա)։ Հանցագործության վայրից գողերի փախուստից հետո բենզալցակայանի վիրավոր աշխատակիցը ոստիկանություն է կանչել։ Նույն գիշերը, երբ փորձել են բերման ենթարկել ենթադրյալ ավազակներին, փոխհրաձգության արդյունքում երկու ոստիկան սպանվել են, երեքը՝ վիրավորվել[8][38][39]։

Ավելի ուշ՝ 2015 թվականի մայիսին, կողոպուտի բոլոր հինգ կասկածյալները բերման են ենթարկվել՝ Եվգենի Կոշելյուկը, Անդրեյ Ռոմանյուկը, Նիկոլայ Մոնիշենկոն և Վիտա Զավերուխան, Վադիմ Պինուսը սպանվել է փոխհրաձգության ժամանակ[9][10]։ Այլ աղբյուրների համաձայն՝ Զավերուխան բերման է ենթարկվել ապրիլի 5-ին[8]։ Կասկածյալների տարիքը ձերբակալման պահին եղել է 17-ից 23 տարեկանի սահմաններում, նրանք բոլորը ծառայել են Ուկրաինայի տարածքային պաշտպանության «Ազով» գնդի «Տորնադո» և «Այդար» գումարտակներում։ Ձերբակալման պահին Վիկտորյա Զավերուխան 19 տարեկան է եղել։

ՆԳՆ մամուլի ծառայության տարածած տեսանյութում ներկայացվում է ձերբակալվածներից մեկի խոստովանությունը։ Ձերբակալվածի խոսքով մայիսի 1-ին ինքը և իր հանցակիցները Վիննիցայից ժամանել են Կիև՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով. «իշխանության նկատմամբ բնակչության վստահությունը խաթարելու նպատակով», հարձակվողներն ունեցել են երկու ինքնաձիգ, РПГ «Մուխա» և մի քանի նռնակներ։ «Մորգանը պետք է կրակեր մարդկանց վրա, Վիտան պետք է պաշտպաներ նրան, Անդրեյը պետք է տրոտիլային պայթագլանիկ նետեր ամբոխի մեջ»,- խոստովանության մեջ ավելացրել էր հանցագործը։ Մայիսի 1-ի հարձակումը հանցավոր խմբի անդամները չեղարկեցին, հարմար պահ չեղավ, հետո խմբի անդամները որոշեցին կրակել ճանապարհային ոստիկանության հենակետի ուղղությամբ՝ ոստիկանների զենքերը խլելու նպատակով։ Մայիսի 3-ին խմբի անդամները որոշել էին թալանել բենզալցակայանը[40][41]։ Հարձակումից հետո հանցակիցները փորձել են թաքնվել, դեպքի վայր ժամանած ոստիկանական ջոկատը սկսել է հետապնդել նրանց և փոխհրաձգությունից հետո նրանց բերման է ենթարկել բակերից մեկում[13][42]։

Ուկրաինայի դատախազության տվյալներով՝ աղջիկը մտերիմ հարաբերություններ է ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների սպանության մեջ կասկածվող երեք անձանց հետ և նրանց հետ մասնակցել Բիկիվնիայում ճանապարհային ոստիկանության հենակետի հրետակոծության կազմակերպմանը։ 2014 թվականի մարտի 2-ին Ճանապարհային ոստիկանության պարեկի վրա կրակել էին ինքնաձիգից, պետավտոտեսչության երեք տեսուչներ մահացել էին։ Հանցագործները վերցրել էին պետավտոտեսչության աշխատակիցների զենքերը, այնուհետև Daewoo Lanos մեքենայով անհետացել Բրովարովի ուղղությամբ[19]։ Մեղադրյալ Վիկտորյա Զավերուխայի գործողությունները որակավորվել են Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասով (կողոպուտ), 263-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք-զինամթերք պահելը) և 348-րդ հոդվածով (ոտնձգություն իրավապահների կյանքի նկատմամբ)։ Ակտիվիստները հայտարարել են, որ կամավորների և ոստիկանության միջև կոնֆլիկտը ծագել է գաղափարական հողի վրա, քանի որ մահացած իրավապահները «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին աշխատակիցներ են եղել և ակտիվորեն մասնակցել են 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին Եվրոմայդանի և Ավտոմայդանի ակտիվիստների ցրմանը[43][44]։

Ձերբակալությունից հետո Զավերուխան հայտարարել է, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել, կեղծվել են ապացույցները, իրեն ստիպել են ստորագրել արձանագրություններ, որոնց հետ ինքը համաձայն չէր[45]։ Մի քանի օր անց քննչական մեկուսարանի խցում Զավերուխան հացադուլ է հայտարարել՝ ընդդեմ ոստիկանների, իր կարծիքով, անհիմն գործողությունների՝ «իր դեմ քրեական գործ սարքելը դադարեցնել և այլևս չանհանգստացնել, առանց իր փաստաբան Վիկտոր Սմալիի ներկայության»[44]։

Նախաքննության ընթացքում Զավերուխան՝ ի նշան կալանքի դեմ բողոքի, կրծոտել է ձեռքի երակները, դատավարության ընթացքում դատարանի դահլիճում կտրել է ձեռքի երակները, ուշաթափվելուց հետո նա հոսպիտալացվել է[46][47][48][49]։

2015 թվականի օգոստոսի 20-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է ներկայացրել Վիկտորյա Զավերուխայի, Անդրեյ Ռոմանյուկի, Եվգենի Կոշելյուկի, Նիկոլայ Մնիշենկոյի և Դանիլա Սիտնիկովի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ Կիևի Դնեպրի շրջանային դատարան[19]։

2015 թվականի սեպտեմբերի 22-ից Տատյանա Մոնտյանը գործով պաշտպանական կողմում հանդես է եկել Զավերուխայի ամուսնու հարազատների խնդրանքով[50]։ 2015 թվականի հոկտեմբերի 10-ին հերթական դատական նիստից հետո Մոնտյանը մամուլին հայտնել է, որ իր պաշտպանյալի առնչությամբ դատարանը որևէ հանցագործության մեջ նրա մասնակցության մասին փաստական ապացույցներ չունի[51]։ 2016 թվականի հունիսի 11-ին հաղորդագրություն հայտնվեց, որ Զավերուխան հրաժարվել է Մոնտյանի հետագա ծառայություններից[52]։

Զավերուխայի պահման պայմանները քննչական մեկուսարանում ստուգել է Ուկրաինայի Գերագույն խորհրդի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն։ Սավչենկոն զննել է Զավերուխայի խուցը, երբ նրան նախօրոք դուրս են բերել այնտեղից[53]։ Դատարանի կողմից կալանքի ժամկետների երկարաձգումն ուղեկցվել է ակտիվիստների լայնածավալ ակցիաներով՝ ի պաշտպանություն Զավերուխայի և մյուս կասկածյալների։ Գործի քննության ընթացքում ուկրաինական մամուլը լայնորեն անդրադարձել է Զավերուխայի կողմնակիցների և դատարանի շենքում գտնվող ոստիկանության հատուկ ջոկատայինների միջև դիմակայության դեպքերին[54]։ Կիև քաղաքի Սոլոմենսկի շրջանային դատարանի շենքում, որտեղ քննվում է գործը, 2016 թվականի հունիսի 13-ի գիշերը հրդեհ է տեղի ունեցել[55]։ 2016 թվականի նոյեմբերի 23-ին ամբաստանյալ Զավերուխայի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը դատարանում քննարկելիս «Ժողովրդական ճակատ» խմբակցության պատգամավոր Յուրի Տիմոշենկոն իրեն և Վիկտորյա Զավերուխային ձեռնաշղթաներով միացրել է և ասել, որ չի հեռանա նիստերի դահլիճից առանց մեղադրյալի։ Յուրի Տիմոշենկոն զգուշացրել է, որ իրենից ձեռնաշղթաները հանելու փորձը կդիտվի որպես հարձակում պատգամավորի անձեռնմխելիության վրա[56][57]։ Այնուհետև, դատական նիստից հետո Զավերուխան հոսպիտալացվել է ժողովրդական պատգամավորների հսկողության ներքո, ովքեր խոստացել են բանակցել գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի հետ Զավերուխայի գործի վերանայման վերաբերյալ[58]։

2017 թվականի հունվարի 25-ին Զավերուխան Լուկյանովկայի քննչական մեկուսարանից ազատ է արձակվել 1,6 մլն գրիվնա գրավի դիմաց։ Գրավը վճարել է գործարար Ալեքսեյ Թամրազովը, ով նախկինում գրավ է վճարել գրող Օլես Բուզինայի սպանության մեջ կասկածվող Դենիս Պոլիշչուկի համար[59][60]։

Պարգևներ խմբագրել

  • «Ուկրաինայի համար զոհողության և սիրո համար» մեդալ (ԿՊ-ի ՈւՈւԵ, սեպտեմբեր 2015)[61][62]։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին ամուսինը՝ Իգոր (Օլես) Օլեգովիչ Պավլովը (Չերնյակ կամ Նևիդոմենկո) (ծնված 10/02/1992) «Ազով» հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող[37][63][64]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://vn.depo.ua/ukr/vn/batki-viti-zaveruhi-za-efremova-zaprosili-milyon-a-08062015125600
  2. http://rian.com.ua/analytics/20150514/367565537.html
  3. https://www.nytimes.com/2022/11/21/world/europe/ukraine-russia-war-river.html
  4. https://vn.20minut.ua/revolyuciya/vita-zaveruha-meni-bayduzhe-koli-mene-nazivayut-banderivkoyu-10410741.html
  5. https://totalaction.org.ua/public/upload/book/1599635169_%D0%A8%D0%B8%D1%80%D0%BE%D0%BA%D0%B8%D0%BD%D0%B5_%D0%9A%D0%A0%D0%90%D0%99%D0%9D%D0%AF%20%D0%A2%D0%9E%D0%A7%D0%9A%D0%90_%D0%B0%D0%BD%D0%B3%D0%BB_small.pdf
  6. https://33kanal.com/news/175711.html
  7. https://vn.20minut.ua/lyudi/vinnitska-teroristka-vitaminka-voyue-v-teroboroni-pid-kievom-znayshli--11549574.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Тищенко Марина (2015 թ․ մայիսի 6). «По подозрению в расстреле милиционеров задержана 19-летняя Вита Заверуха». Комсомольская Правда в Украине. ЧАО «КП в Украине». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Матюшенко Александр (2015 թ․ մայիսի 7). «Расстрел милиционеров. Вита и маргиналы живут по принципу: Убей!». РИА Новости Украина. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Стримов Евгений (2015 թ․ մայիսի 15). «Расстрел милиционеров в Киеве. Обвиняемые стали жертвами». РИА Новости Украина. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Громов Алексей (2015 թ․ մարտի 26). «Нацист «Айдара» Вита Заверуха расстреляла из гранатомёта мирный город». Федеральное Агентство Новостей. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 идорчик Андрей (2015 թ․ մայիսի 7). «Леди Геноцид. В Киеве арестовали 19-летнюю нацистку Виту Заверуху». Аргументы и Факты. Aif.ru. АО «Аргументы и Факты». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «За убийство киевских милиционеров арестована 19-летняя нацистка». Lenta.ru. 2015 թ․ մայիսի 7. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  14. 14,0 14,1 Вита Завируха из батальона "айдар" бомбит мирную деревню ՅուԹյուբում
  15. 15,0 15,1 Подгорный Николай (2016 թ․ մարտի 8). «Аты-бабы». LENTA.RU. ООО «Лента.ру». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  16. Тищенко Марина (2015 թ․ մայիսի 4). «В Киеве расстреляли милицейский патруль». LENTA.RU. ООО «Лента.ру». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  17. «Homicide Blonde: 19-Year-Old Neo-Nazi Arrested Following Robbery, Murder». Sputnik International (անգլերեն). 2015 թ․ մայիսի 7. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  18. 18,0 18,1 18,2 Stewart, Will & Drury, Flora (2015 թ․ մայիսի 8). «Teenage girl soldier hailed as Ukraine's 'Joan of Arc' by Elle magazine is revealed as neo-Nazi and is arrested over cop killing». Daily Mail (անգլերեն). Associated Newspapers. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. 19,0 19,1 19,2 Егорова Дарья (2016 թ․ նոյեմբերի 24). «Новый поворот в "деле Заверухи"». РИА Новости Украина. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  20. 20,0 20,1 Каменев Максим (2014 թ․ հուլիսի 21). «Как воюет «Айдар»: «Батя», «Пуля» и «Доктор Смерть»». «INSIDER». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  21. 21,0 21,1 Siohan, Stéphane. Une guerre si particulière (фр.) // ELLE France : журнал. — 2014. — 14 Ноябрь. — P. 150—161. — ISSN 0013-6298
  22. Віта Заверуха: Луганська ТЕС ՅուԹյուբում
  23. 23,0 23,1 Лаптиёва Дарья (2015 թ․ մայիսի 15). «Милиция с народом». LENTA.RU. ООО «Лента.ру». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  24. «"Азов" відповів на заклик ОБСЄ залишити Широкине» (ուկրաիներեն). Квітень 17, 2015 15:07. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  25. «Полк "Азов" закликає керівництво країни не відводити військ із Широкиного» (ուկրաիներեն). 14:28 17.04.2015.
  26. «Amnesty обвиняет бойцов «Айдара» в преступлениях». Русская служба BBC. 2014 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  27. «Сексуальное насилие, связанное с конфликтом, в Украине 14 марта 2014 г. — 31 января 2017 г.» (PDF). www.ohchr.org (ռուսերեն). Организация Объединённых Наций. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  28. «Conflict-Related Sexual Violence in Ukraine 14 March 2014 to 31 January 2017» (PDF). www.ohchr.org (անգլերեն). Организация Объединённых Наций. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  29. «"You Don't Exist" Arbitrary Detentions, Enforced Disappearances, and Torture in Eastern Ukraine» (PDF). www.amnestyusa.org (անգլերեն). Amnesty International. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  30. Гришин Борис (2015 թ․ ապրիլի 8). «Западная свобода слова не терпит инакомыслия». СвободнаяПресса. АНО «ИнПресс». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  31. Зорина Екатерина (2015 թ․ ապրիլի 19). «Совесть не позволила Лисице уйти по-тихому». ВЕСТИ.RU. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  32. Уткина Анжела (2015 թ․ հունիսի 29). «Неонацистка из «Айдара» Вита Заверуха упала в обморок в суде». Ридус. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  33. Нечет Татьяна (2017 թ․ փետրվարի 13). «Муж Заверухи заявил, что их избили бывшие побратимы». Комсомольская Правда в Украине. ЧАО «КП в Украине». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  34. «Заверуха Вікторія Ігорівна: Бармен, бариста, офіціант, 12 000 грн/міс». Work.ua (ուկրաիներեն). 2017 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: Invalid |url-status=1 (օգնություն)
  35. Никитина Ольга (2017 թ․ մայիսի 16). «Неонацистка из «Айдара» сменила стрельбу из гранатомёта на работу официанткой». Взгляд. Деловая газета. ООО Деловая газета «Взгляд». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  36. «Судьба нацистки: Из «героинь АТО» в официантки». Русская Весна. 2017 թ․ մայիսի 13. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  37. 37,0 37,1 Артамонов Сергей (2017 թ․ հուլիսի 13). «Нападение на трансгендеров в Киеве: жертвы узнали двух лиц с криминальным "шлейфом"». Обозреватель.ua. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  38. «Свидетельства очевидцев расстрела столичных милиционеров». РИА Новости Украина. 2015 թ․ մայիսի 8. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  39. Новости сегодня. Свидетельства очевидцев расстрела столичных милиционеров. 09.04.2015 ՅուԹյուբում
  40. «Подозреваемый в убийстве милиционеров: 1 мая планировался теракт». РИА Новости Украина. 2015 թ․ մայիսի 5. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  41. Затримані за вбивство працівників міліції та розбійний напад на АЗС планували вчинити в Києві теракт ՅուԹյուբում
  42. «Видео погони за убийцами киевских милиционеров обнародовано в Сети». РИА Новости Украина. 2015 թ․ մայիսի 10. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  43. «Заарештовано спільницю підозрюваних у розстрілі міліціонерів» (ուկրաիներեն). Пресс-служба прокуратуры города Киева. 2015 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  44. 44,0 44,1 «Подозреваемая в расстреле киевских милиционеров объявила голодовку». РИА Новости Украина. 2015 թ․ մայիսի 14. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  45. «Подозреваемая в расстреле киевских милиционеров заявила о пытках». РИА Новости Украина. 2015 թ․ մայիսի 10. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  46. «Заверуха в изоляторе перегрызла себе вены — адвокат». РИА Новости Украина. 2015 թ․ մայիսի 26. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  47. «Заверуха режет вены во время судебного заседания». РИА Новости Украина. 2016 թ․ մայիսի 12. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  48. Тищенко Марина (2015 թ․ մայիսի 26). «Подозреваемая в расстреле милиционеров 19-летняя Вита Заверуха пыталась перегрызть себе вены». Комсомольская правда в Украине. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  49. «Заверуха упала в обморок на заседании суда». РИА Новости Украина. 2015 թ․ հունիսի 29. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  50. Тетяна Щербатюк (2015 թ․ սեպտեմբերի 24). «Тетяна Монтян взялася за справу Віти Заверухи заради верховенства закону» (ուկրաիներեն). Vlasno.info. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  51. Татьяна Монтян о суде над Викторией Заверухой ՅուԹյուբում
  52. «Соцсети взорвали громкие слова одиозного адвоката и её подзащитной: появилось видео». 2016 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  53. Соснина Ирина (2016 թ․ օգոստոսի 2). «После скандальной пресс-конференции Савченко отправилась в Лукьяновское СИЗО (фото)]». Комсомольская правда в Украине. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  54. «Массовая драка сторонников Заверухи и спецназа на суде». РИА Новости Украина. 2016 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  55. «Последствия пожара в Соломенском суде Киева, где рассматривают дело Заверухи». РИА Новости Украина. 2016 թ․ հունիսի 13. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  56. «Нардеп из НФ приковал себя наручниками к Заверухе». Обозреватель.ua. 2016 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  57. «Депутат Рады в суде приковал себя наручниками к неонацистке Заверухе». Lenta.ru. 2016 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  58. «Из суда в больницу: депутаты попросят Луценко пересмотреть дело Заверухи». Обозреватель.ua. 2016 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  59. Соломенский районный суд города Киева; Единый уникальный номер дела: 760/20868/16-к на уголовное производство; Номер производства: 1-кп/760/1234/16; Дата регистрации: 05.12.2016; Стороны по делу обвиняемый: Заверуха Виктория Игоревна, обвиняемый: Романюк Андрей Александрович, обвиняемый: Кошелюк Евгений Евгеньевич; Стадия рассмотрения (Дата): 09.12.2016; Стадия рассмотрения (Название): Назначено к судебному разбирательству 26.12.2016 10:00
  60. Макаренко Виктория (2017 թ․ հունվարի 26). «Из Виты Заверухи сделают новую Надежду Савченко? (фото)». Комсомольская правда в Украине. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  61. «Патріарх Філарет нагородив Віту Заверуху». Бандерівец (ուկրաիներեն). 2015 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  62. «Так называемый "патриарх Филарет" наградил медалью нацистку Виту Заверуху». Петербургская газета. ООО "Ньюс пул". 2015 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  63. Соломенский районный суд города Киева; Единый уникальный номер дела: 760/13070/16-ц на гражданское дело (исковое производство); Номер производства: 2/760/1247/17; Дата регистрации: 25.07.2016; Стороны по делу истец: Заверуха Виктория Игоревна, ответчик: Павлов Игорь Олегович, представитель истца Биловчук Дмитрий Иванович; Суть спора: о расторжении брака; Стадия рассмотрения (Дата): 20.03.2017; Стадия рассмотрения (Название): Рассмотрено:. Решение вступило в законную силу 31.03.2017
  64. «Личные данные 644 боевиков полка «Азов» попали в интернет (ДОКУМЕНТ)» (PDF). Русская Весна. 2015 թ․ մայիսի 22. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.

Մատենագիտություն խմբագրել

  • Siohan, Stéphane Une guerre si particulière(ֆր.) // ELLE France : журнал. — 2014. — С. 150—161. — ISSN 0013-6298.
  • Лисица Анна Interview with Vita Zaverukha from the "courtroom"(անգլ.) = Интервью с Витой Заверухой из зала суда // Провокатор : газета. — 2015. — № 1. Архивировано из первоисточника 18 Մարտի 2017.

Արտաքին հղումներ խմբագրել