Վիկտորիա (զբոսայգի)
Վիկտորիա զբոսայգի (անգլ.՝ Victoria Park, չինարեն՝ 維多利亞公園), հասարակական մեծ զբոսայգի, որը գտնվում է հոնկոնգյան Քուզվեյ Բեյ վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ Վիկտորիա թագուհու, ում արձանը նույնպես տեղադրված է այստեղ։ Ունի ավելի քան 19 հա հողատարածություն, բաց է ամբողջ տարվա ընթացքում, ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ գիշերային։ Մուտքն ազատ է բոլորի համար[2][3]։
Տեսակ | քաղաքային զբոսայգի |
---|---|
Երկիր | Չինաստան |
Վարչատարածք | Wan Chai District? |
Տեղագրություն | Causeway Bay? |
Բացվել է | հոկտեմբեր 1957 |
Մակերես | 19 հեկտար[1] |
Անվանված է | Վիկտորյա թագուհի |
Զբոսայգում կան շատ շինություններ թենիսով, ֆուտբոլով, բասկետբոլով, հանդբոլով, վոլեյբոլով, լողով և ֆիտնեսով զբաղվելու համար, ինչպես նաև կան վայրեր որտեղ կարող են չմշկել։ Այցելուների համար զբոսայգին բացվել է 1957 թվականին, 2000-2002 թվականների ընթացքում վերանորոգվել է, գտնվում է Հոնկոնգի ժամանցի և մշակույթի նախարարության վերահսկողության ներքո[4][5][6]։
Վիկտորիա զբոսայգին համարվում է Հոնկոնգի ամենահայտնի հասարակական այգիներից մեկը, որն իր այցելուների թվով գերազանցում է Հոնկոնգյան և Կաուլունյան զբոսայգիներին[7]։
Պատմություն
խմբագրելԱվելի վաղ զբոսայգու փոխարեն եղել է «թայֆուններից պաշտպանվելու ապաստան», որը վատ եղանակի ժամանակ պաշտպանել է փոքրիկ ձկնորսական նավերին և զբոսանավերին։ 1950-ական թվականներին հին ծովածոցը ծածկվել է, ջրափնյա գիծը ետ է քաշվել դեպի հյուսիս, իսկ ազատ տարածքում իշանությունները որոշում են հասարակական զբոսայգի կառուցել։ Աշխատանքների զգալի մասն ավարտելուց հետո, «թայֆուններից պաշտպանվելու ապաստանը» գրավել է զբոսայգու հյուսիսային հատվածը[8][9][10]։
1955 թվականին ներկայիս զբոսայգու տարածք է տեղափոխվել Վիկտորիա թագուհու վերանորոգված արձանը (այն պատրաստվել է XIX դարի վերջին Մեծ Բրիտանիայում, ապա տեղադրվել է Հոնկոնգի Կենտրոնական շրջանում, երբ Հոնկոնգը օկուպացվել էր Ճապոնիայի կողմից, արձանը տարվել է Ճապոնիա՝ վերաձուլելու նպատակով, սակայն պատերազմից հետո այն վերադարձվել է)։ Զբոսայգին պաշտոնապես բացվել է 1957 թվականի հոկտեմբերին։ 1972 թվականին կապված Քրոս-Խարբոր թունելի վերանորոգման հետ, զբոսայգու հյուսիսում աշխատանքներ են կատարվել, որի արդյունքում ստեղծվել է Վիկտորիա-Պարկ-ռոուդ փողոցը[11][12][13][14]։
1974 թվականին զբոսայգում սկսել է գործել կենտրոնական մարգագետինը, 1981 թվականին կառուցվել է թենիսի դաշտը։ 1984 թվականին զբոսայգու հյուսիսային հատվածում` Վիկտորիա-Պարկ-ռոուդի երկայնքով կառուցվել է Այլնդ-Իսթերն-միջանցք մայրուղու ուղանցը, որն իրար էր կապում Քուզվեյ Բեյ և Թխայկուսին շրջանները։ 1996 թվականին մի չինացի նկարիչ, ի նշան Հոնկոնգյան «ձանձրալի գաղութային մշակույթի» դեմ ունեցած բողոքի, բարբարոսություն է կատարել. Վիկտորիա թագուհու արձանի վրա կարմիր ներկ է լցրել, և մուրճով ծռել է նրա քիթը[15][16]։
2000-2002 թվականների ընթացքում զբոսայգին ամբողջովին վերանորոգվել է, որի արդյունքում ստեղծվել են բազմաթիվ սպորտային նշանակություն ունեցող հրապարակներ։ Վերաբացումից հետո զբոսայգին սիրված վայր է դարձել տանը աշխատողների` հատկապես ինդոնեզացիների համար, որոնք կիրակի օրերը հավաքվում են, որպեսզի հաղորդակցվեն հայրենակիցների հետ։ Զբոսայգու հարևանությամբ գտնվող Շուգար-սթրիթ փողոցում կան բազմաթիվ ինդոնեզական խանութներ, որտեղ վաճառում են մթերք, համեմունքներ, SIM-քարտեր, գրքեր, ամսագրեր և երաժշտական սկավառակներ, ինպես նաև կան ինդոնեզական ռեստորաններ և դրամափոխանակման կետեր։ Հոնկոնգում է գտնվում նաև Ինդոնեզիայի գլխավոր հյուպատոսությունը, որը զբոսայգուց մի քանի թաղամաս այն կողմ է` դեպի Լեյթոն-ռոուդը։ Հաճախ հյուպատոսության աշխատակիցները ինդոնեզիացիների համար այգում կազմակերպում են տարբեր երեկույթներ, հավաքներ և կրթական դասընթացներ բաց երկնքի տակ[8][17][18]։
2013 թվականին հին բացօթյա լողավազանների փոխարեն կառուցվել են ժամանակակից փակ համալիրներ։ 2014 թվականին Վիկտորիա զբոսայգու հյուսիսային հատվածում սկսվել են շինարարական նոր աշխատանքներ, որոնք հասարակության բողոքի առարկա են դարձել։ Ճանապարհային մայրուղու կառուցման ընթացքում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած չպայթած հրետանային արկ, որը մասնագետները չորրորդ փորձից հետո ոչնչացրել են[19]։
-
Լողավազան (1957)
-
Լողավազան (2013)
-
Թագուհու արձանը (2008)
Աշխարհագրություն
խմբագրելՎիկտորիա զբոսայգին գտնվում է Հոնկոնգ կղզու Քուզվեյ Բեյ շրջանում` «թայֆուններից պաշտպանվելու ապաստան» կոչվող ափին, որը պատնեշով առանձնացված է Վիկտորիա ծովախորշից։ Հարավարևելյան կողմից զբոսայգին սահմանափակված է Քուզվեյ-ռոուդ փողոցով, արևմուտքից` Գլոսթեր-ռոուդ փողոցով, հյուսիսից` Վիկտորիա-Պարկ-ռոուդ փողոցով, արևելքից` Հինֆատ-սթրիթ փողոցով։
Հարավից զբոսայգուն հարակից է Հոնկոնգյան կենտրոնական գրադարանը և բարձրահարկ հյուրանոց Regal Hongkong-ը, արևելքից` բարձրահարկ բնակելի Պարկ-Թաուերս շինությունը, հյուսիսից` հրշեջ ծառայությունը և Citicorp Centre-ի գրասենյակը, արևմուտքից` Windsor House առևտրային կենտրոնը և բարձրահարկ հյուրանոց The Park Lane Hong Kong-ը։ Զբոսայգու հյուսիսարևմտյան հատվածի մոտ է գտնվում Տունգլավան-Գարդեն պուրակը։ Զբոսայգու շրջակայքում տեղակայված է մետրոյի 2 կայարան` Քուզվեյ Բեյը և Թխինխաուն, որոնք պատկանում են Այլնդ գծին։ Զբոսայգուն հարակից փողոցներով անցնում են ավտոբուսային երթուղիներ, իսկ Քուզվեյ-ռոուդով անցնում է տրամվայի գիծ։ Մարդաշատ Քուզվեյ-ռոուդ փողոցից դեպի զբոսայգի տանող ճանապարհին կառուցվել են մի քանի հետիոտնային կամուրջներ, որոնք ունեն շարժասանդուղքներ և վերելակներ[20][21]։
-
Քուզվեյ-ռոուդ
-
Անցուղի
-
Շարժասանդուղք
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 維園簡介(չին.)
- ↑ Pu Miao Public Places in Asia Pacific Cities: Current Issues and Strategies. — Springer Science & Business Media, 2013. — С. 173. — ISBN 9789401728157
- ↑ Bailey, 2009, էջ 31-32
- ↑ «Introduction» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Opening Hours and Admission» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ Janet Ng, 2009, էջ 70
- ↑ Inversini & Schegg, 2016, էջ 190-192
- ↑ 8,0 8,1 Jason Wordie Streets: Exploring Hong Kong Island. — Hong Kong University Press, 2002. — С. 152. — ISBN 9789622095632
- ↑ «1924 Looking east from the Peak» (անգլերեն). Gwulo: Old Hong Kong.
- ↑ Ingham, 2007, էջ 72-73
- ↑ Elizabeth Ho Neo-Victorianism and the Memory of Empire. — A&C Black, 2012. — С. 1-3. — ISBN 9781441187703
- ↑ Ingham, 2007, էջ 72
- ↑ Janel Curry, Paul Hanstedt Reading Hong Kong, Reading Ourselves. — City University of HK Press, 2014. — С. 77-79. — ISBN 9789629372354
- ↑ Bailey, 2009, էջ 25
- ↑ {{|статья|автор=Stephanie Cheung Wai-ting|заглавие=Public art in Hong Kong|издание=HKU Scholars Hub. University of Hong Kong|год=2004}}
- ↑ «Queen Victoria has successful nose job» (անգլերեն). South China Morning Post.
- ↑ O'Connor, 2012, էջ 45-46
- ↑ Nicole Constable Maid to Order in Hong Kong: Stories of Migrant Workers. — Cornell University Press, 2007. — С. 171-172. — ISBN 9780801446474
- ↑ «Second world war shell found in Victoria Park destroyed at the fourth attempt» (անգլերեն). South China Morning Post.
- ↑ «Getting Here» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Park Map» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
Գրականություն
խմբագրել- Steven K. Bailey Exploring Hong Kong: A Visitor's Guide to Hong Kong Island, Kowloon, and the New Territories. — Things Asian Press, 2009. — ISBN 9781934159163
- Ka-Kin Helen Chau An Oasis for Children: Nursery and Daycare Centre in Victoria Park. — BiblioBazaar, 2017. — ISBN 9781361116074
- Todd Crowell Tales from Victoria Park. — Blacksmith Books, 2016. — ISBN 9789881613936
- Mike Ingham Hong Kong: A Cultural History. — Oxford University Press, 2007. — ISBN 9780195314977
- Alessandro Inversini, Roland Schegg Information and Communication Technologies in Tourism 2016. — Springer, 2016. — ISBN 9783319282312
- Hing-Pong Jimmy Luk Sports Hall of Fame: A Sports and Museum Complex on Victoria Park. — BiblioBazaar, 2017. — ISBN 9781361092224
- Janet Ng Paradigm City: Space, Culture, and Capitalism in Hong Kong. — The State University of New York Press, 2009. — ISBN 9780791477229
- Paul O'Connor Islam in Hong Kong: Muslims and Everyday Life in China's World City. — Hong Kong University Press, 2012. — ISBN 9789888139576
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորիա (զբոսայգի)» հոդվածին։ |