Վիլհելմ Լորենց
Վիլհելմ Լորենց (գերմ.՝ Karl Wilhelm Lorenz, մարտի 14, 1886, Կարլսրուե, Գերմանական ռայխ - հուլիսի 13, 1918, Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական ռայխ), գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում։
Վիլհելմ Լորենց Karl Wilhelm Lorenz | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1886 Կարլսրուե, Գերմանական ռայխ |
Մահացել է | հուլիսի 13, 1918 (32 տարեկան) Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական ռայխ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ և մաթեմատիկոս |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան[1] |
Գիտական ղեկավար | Մաքս Վոլֆ[1] |
Կառլսռուեյի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, սովորել է աստղագիտություն և մաթեմատիկա Հայդելբերգի համալսարանում։ 1908-ից 1910 թվականներից աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում որպես օգնական։ 1911 թվականին ստացել է իր դոկտորական կոչումը, և հետագայում աշխատել է բարձրագույն կրթական ոլորտում։ Աստղադիտարանում աշխատելու ընթացքում հայտնաբերել է չորս աստերոիդ։
Ամուսնությունից հետո պարզվել է, որ Լորենցը ունի սրտի հիվանդություն, որից հետո 1918 թվականին նա մահացել է թոքերի բորբոքումից Մանհեյմում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Mathematics Genealogy Project — 1997.
Արտաքին հղումներ
խմբագրել- W. Lorenz: Photographische Positionsbestimmungen von 178 Nebelflecken. Veröffentlichungen der Großherzoglichen Sternwarte zu Heidelberg, Bd. 6, Nr. 4, S. 19-54 (1913). (գերմ.)
- Anzeige des Todes von Karl Wilhelm Lorenz (անգլ.)