Վիլիկ Գաբազյան

հայ նկարիչ

Վիլիկ Գառնիկի Գաբազյան (մայիսի 11, 1948(1948-05-11)[1], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 6, 2002(2002-05-06)[1], Վանաձոր, Հայաստան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977Հայաստանի նկարիչների միության անդամ (1974

Վիլիկ Գաբազյան
Ծնվել էմայիսի 11, 1948(1948-05-11)[1]
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 6, 2002(2002-05-06)[1] (53 տարեկան)
Մահվան վայրՎանաձոր, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Վիլիկ Գաբազյանը ծնվել է 1948 թվականին Կիրովականում։ 1964-1968 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1968 թվականից դասավանդել է Կիրովականի նկարչական դպրոցում։ 1970-ակաների վերջերից և 1980-ական թվականներին Երևանում և Կիրովականում մասնակցել է մոնումենտալ որմնանկարների ձևավորմանը, եղել է Կիրովականի դրամատիկական թատրոնի ձևավորող, 1996-2001 թվականներին՝ Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենը[2][3][4]։

Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում[5], Վրաստանի ազգային թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան թանգարանում ու մասնավոր հավաքածուներում[6]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Ինքնանկար»
  • «Սևակի դիմանկարը»
  • «Տոն»
  • «Նատյուրմորտ տանձերով»
  • «Նատյուրմորտ»
  • «Մարինկայի դիմանկարը»
  • «Պարեկների հերթափոխ»
  • «Կիթառով նատյուրմորտ»
  • «Սկուտեղով նատյուրմորտ»
  • «Ծխամորճով նատյուրմորտ»
  • «Կիրակի օրը»
  • «Սպիտակ նատյուրմորտ»
  • «Հանգիստ ճանապարհին»
  • «Մղձավանջ»
  • «Անի քաղաքի թագուհին»

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 16 աշխատանք, 1971
  • Քիմիկոսների մշակույթի տուն (Վանաձոր, 50 աշխատանք), 1974
  • Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան, 30 գեղանկարչական և 20 գրաֆիկական աշխատանք), 1976
  • Գեղարվեստի թանգարան (Սոչի, 30 աշխատանք), 1995
  • Ծննդյան 50-ամյակին նվիրված ցուցահանդես (Վանաձոր, Կերպարվեստի թանգարան, ավելի քան 60 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք), 1998

Հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների է մասնակցել Դանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Լեհաստանում, Գերմանիայում, Արգենտինայում, Ռուսաստանում։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀԼԿԵՄ II աստիճանի դիպլոմ, 1973
  • Այսրկովկասյան երկամյա պարբերականի ցուցահանդեսի ոսկե մեդալ, 1986
  • Անդրկովկասի բիենալեի ոսկե շքանշան և I աստիճանի դիպլոմ, 1986

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=713
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Վիլիկ Գաբուզյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.(չաշխատող հղում)
  4. Design, Sargssyan Studio - Web & Graphic. ««Անկրկնելի ու անշփոթելի էր». Վիլիկ Գաբազյանի գեղանկարչությունը (լուսանկարներ)». lurer.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  5. «Գաբազյան Վիլիկ». mamy.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.(չաշխատող հղում)
  6. «Ես իմ շատ կտավներ չեմ էլ հիշում… Վիլիկ Գաբազյան (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել