Վիլյամ (բրազիլացի ֆուտբոլիստ)

բրազիլացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Վիլիամից)

Վիլյամ դե Ասևեդո Ֆուրտադո (պորտ.՝ William de Asevedo Furtado, ապրիլի 3, 1995(1995-04-03)[1][2], Պելոտաս, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Վոլֆսբուրգ»-ի կազմում։

Վիլյամ
պորտ.՝ William de Asevedo Furtado
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վիլյամ դե Ասևեդո Ֆուրտադո
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 3, 1995(1995-04-03)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Պելոտաս, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա
Հասակ 176 սանտիմետր
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Վոլֆսբուրգ
Պատանեկան կարիերա
2012-2014 Բրազիլիա Ինտերնասիոնալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2017 Բրազիլիա Ինտերնասիոնալ 61 (0)
2017-ներկա Գերմանիա Վոլֆսբուրգ 0 (0)
Ազգային հավաքական
2016 Բրազիլիա Բրազիլիա (օլիմպ) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 15, 2017:

2016 թվականին մասնակցել է Օլիմպիական խաղերին։

Ակումբային կարիերա խմբագրել

«Ինտերնասիոնալ» խմբագրել

2012 թվականին Վիլյամը միացել է բրազիլական «Ինտերնասիոնալ»-ի ակադեմիային։

Թիմի հիմնական կազմ հրավիրվել է 2014 թվականին։ Նա դարձել է Գաուշո նահանգի առաջնության չեմպիոն։ 2016 թվականի մարտին Վիլյամը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2018 թվականը[3]։

«Վոլֆսբուրգ» խմբագրել

2017 թվականի հունիսի 15-ին Վիլյամը տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Միջազգային կարիերա խմբագրել

2016 թվականին Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում Վիլյամը մասնակցել է Օլիմպիական խաղերին և դարձել չեմպիոն։ Նա մասնակցել է Հարավաֆրիկյան Հանրապետության, Իրաքի և Դանիայի հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Գաուշի լիգայի գավաթակիր - 2015

Միջազգային խմբագրել

  • Օլիմպիական խաղերի չեմպիոն - 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Inter renova com lateral-direito William, e novo vínculo vai até 2018». Globoesporte.com. 29 de abril de 2015. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 7 de março de 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ (բրազիլացի ֆուտբոլիստ)» հոդվածին։