Վիեննայի արվեստանոցներ (գերմ.՝ Wiener Werkstatte), ճարտարապետների, նկարիչների, արհեստագործների և կոմերսանտների միավորում։ Հիմնադրվել է 1903 թվականին Վիեննայում Վիեննական սեցեսսիոնիզմի դիզայներներ Յոզեֆ Հոֆմանի և Կոլոման Մոզերի ջանքերով և մեծահարուստ բանկիր Ֆրից Վարնդորֆերի հովանավորությամբ։ Միավորումը ստեղծվել է կորպորատիվ հիմունքներով բրիտանական կազմակերպությունների, մասնավորապես` Չարլզ Ռոբերտ Էշբիի Արհեստների գիլդիայի օրինակով։

Վիեննայի արվեստանոցների ֆիրմային ապրանքանիշը Նյու Յորքում

Վիեննայի արվեստանոցների հիմնադիրներն իրենց հռչակել են դիազայնի բաղադրիչների գեղագիտական վերակենդանացնողներ։ Ի սկզբանե միավորումը կենտրոնացել էր ստեղծվող առարկաների գործնականության վրա, որը միավորված կլիներ դրանց գեղարվեստական արտահայտչականությամբ և բարձրագույն որակով[1]։ Վիեննայի արվեստանոցներ ծրագրի հիմնադիրների առաջ քաշած գլխավոր կետը եղել է արվեստի ու արհեստի միավորումը, իսկ հիմնական նպատակները` նկարիչների, արդյունաբերողների ու առևտրականների փոխհամագործակցության կոորդինացումն ու զարգացումը։ Բոլոր աշխատանքները եղել են անվանական և պատրաստվել են եզակի օրինակով[2]։

Գործունեություն խմբագրել

1903 թվականի աշնանը սկսվել է ոսկյա, արծաթե, կաշվե և փայտե իրերի պատրաստումը։ Կատարվել են նաև հյուսկեն աշխատանքներ։ Միավորումն ունեցել է ճարտարապետական բյուրո (նախկինում պատկանել է Հոֆմանին) և դիզայնի ստուդիա։

Վիեննական արվեստանոցներն առանձնացել են անբասիր մաքրությամբ, լավ լուսավորվածությամբ և աշխատողների նկատմամբ խիստ բարեհաճ վերաբերմունքով։ Միավորման պատրաստած իրերի օրինակներում դրվել են ոչ միայն դիզայներների, այլև դրանք պատրաստող արհեստավորների մակագրությունները։ Միավորման անդամները, հատկապես Հոֆմանը, հրաժարվում էին որակի հաշվին ապրանքներ պատրաստել առավել մատչելի գներով և օգտագործում էին ամենաընտիր նյութերը։ Չնայած այն բանին, որ այդպիսի մոտեցումն ապահովում էր անկրկնելի բարձր որակ, այն միաժամանակ խոչընդոտում էր ֆինանսական հաջողությունը։

Հասարակության հետաքրքրությունը գրավելու համար Վիեննայի վարպետանոցների գեղարվեստական ղեկավարները` Մոզերն ու Հոֆմանը, օգտագործում էին յուրահատուկ գրաֆիկական կոնցեպցիա։ Գովազդի համար նրանք ընտրել էին գրաֆիկական դիզայնի շատ նոր, բայց միաժամանակ շատ հաջողակ ոլորտ` նկարներով բացիկներ։ Հենց սկզբից միավորման մեջ մտածեցին բացիկները վաճառել ոչ միայն որպես կազմակերպությունից պատվիրատուին տեղեկություն փոխանցելու միջոց, այլև որպես արվեստի յուրահատուկ ոչ մեծ գործ, որը կարելի է կարելի է պահել ի հիշատակ։ Միավորման տնօրենները որոշել էին, թե ում նկարներն են դառնալու փոստային բացիկներ։ Յուրաքանչյուր թողարկում իրականացվում էր քարից նոր վիմագրության տեսքով[3]։

 
Վիեննայի արվեստանոցների թանգարան, Վիեննա

1905 թվականին Վիեննայի արվեստանոցներն արդեն ունեին հարյուրավոր աշխատակիցներ, և այն տեղ գրավեց Սեցեսիոնում` որպես արհեստների ու արվեստի միավորում։

1905-1910 թվականներին Վիեննայի արվեստանոցները իր ծաղկման շրջանն էր ապրում դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում։ Այդ տարիներին ստեղծված գործերը դարձել են այդ ժամանակների գեղեցիկ հուշարձանները։ Հոֆմանի ճարտարապետության հանճարեղ կոնստրուկտիվիզմը և Կլիմտի դեկորատիվ յուրահատուկ արվեստը դարձել էին միավորման բոլոր ապրանքների դիզայնի ֆիրմային նշանը[4]։

Արվեստանոցների աշխատանքը լուսաբանվում էր «Ստուդիա» և «Գերմանական արվեստ ու դեկորացիա» թերթերում և լայն հասարակությանն էր հասնում հատուկ հեղինակային ցուցահանդեսների միջոցով։ Բացի այդ, 1914 թվականին Վիեննայի արվեստանոցները մասնակցություն են ունեցել Քյոլնի ցուցահանդեսին, իսկ 1925 թվականին՝ Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին։ 1903-1932 թվականներին Վիեննայի արվեստանոցներում ընդհանուր առմամբ մոտ 200 մարդ զբաղված էր կահույքի, հագուստի, պաստտառների, ապակուց, մետաղից և կերամիկայից ապրանքների նախագծման աշխատանքներում[5]։

Արվեստանոցներն իրականցնում են մի շարք նախագծեր, որոնք կարող են ամբողջական գեղարվեստական գործեր համարվել, օրինակ` Պուրկերսդորֆի առողջարանը (1904-1906), Բրյուսելի Ստոլկե պալատը (1905-1911)։

Այն բանից հետո, երբ 1914 թվականին Ֆրից Վարնդորֆերը արտագաղթում է Ամերիկա, Վիեննական արվեստանոցները Օտտո Պրիմավեսիի ղեկավարությամբ սկսում են պատրաստել պակաս բացառիկ գործեր, որոնք տարբերվում էին կլորացված ձևերով և էկլեկտիկ ոճով։ Չնայած այն բանին, որ արվեստանոցների մասնաճյուղեր բացվեցին Բեռլինում և Նյու Յորքում, 1932 թվականին դրանք դադարեցրին իրենց գործունեությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Backhausen — interior textiles & design». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. Венские мастерские. Иллюстрированный каталог почтовых открыток. — Киров: Издательский дом «Крепостновъ», 2012. — С. 25.
  3. Там же. С. 25-26.
  4. Там же. С. 26.
  5. http://www.backhausen.com/index.php?m=museum&s=entwuerfe Արխիվացված 2012-04-16 Wayback Machine (Архивные материалы музея Венских мастерских)

Մատենագրություն խմբագրել

  • Венские мастерские. Иллюстрированный каталог почтовых открыток. — Киров: Издательский дом «Крепостновъ». — 2012.
  • Фиелл, П., Фиелл, Ш. Энциклопедия дизайна. Концепции, материалы, стили / Шарлотта Фиелл, Питер Фиелл; пер. с англ. А. В. Шипилова. — М.: АСТ: Астрель, 2008. — 192 с., ил. ISBN 978-5-17-051998-9

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի արվեստանոցներ» հոդվածին։