Վիեննական գազոմետրեր, չորս մեծ գազապահեստարաններ, որոնք գտնվում են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Կառուցվել են 1896-1899 թվականներին։ Գազոմետրերը գտնվում են Զիմերինգում` քաղաքի 11-րդ շրջանում։ 1969-1978 թվականներին քաղաքը հրաժարվել է կոքսային գազ օգտագործելուց` նախընտրելով բնական գազը, և գազոմետրերը փակվել են։ 1999-2001 թվականներին դրանք վերակառուցվել են և դարձել բազմաֆունկցիոնալ համալիրներ։

Վիեննայի գազոմետրերը

Պատմություն

խմբագրել
 
Գազոմետրերի կառուցումը, 1897

Վիեննական գազոմետրերը կառուցվել են 1896-1899 թվականներին Վիեննայի Զիմերինգ շրջանում։ Նրանք ստեղծվել էին, որպեսզի քաղաքն ապահովեին գազով, որը մինչ այդ մատակարարում էր անգլիական Inter Continental Gas Association (ICGA) ընկերությունը։ Այդ պահին գազոմետրերը ամենախոշորն էին Եվրոպայում։ Երբ լրանում է ICGA ընկերության հետ կնքած պայմանագրերի ժամկետը, քաղաքը որոշում է գազի կարիքները բավարարելու համար ստեղծել օբյեկտներ[1]։

Սակայն տեխնոլոգիաների փոփոխման պատճառով 1984 թվականին գազոմետրերը կիրառությունից դուրս են եկել, քանի որ քաղաքն անցել է բնական գազին, որի համար անհրաժեշտ չէին այդպիսի մեծ պահեստարաններ. գազը կարելի էր պահել գետնի տակ կամ բարձր ճնշման ժամանակակից պահեստարաններում, որոնք ծավալով շատ ավելի փոքր կլինեին։ Այդ ժամանակից վիեննական գազապահեստարաններն օգտագործվել են ամենատարբեր նպատակներով, օրինակ` որպես դեկորացիա Ջեյմս Բոնդին նվիրված «Կայծեր աչքերից» ֆիլմում։ 1978 թվականին Վիեննայի գազոմետրերը հռչակվել են որպես պահպանվող պատմական տեսարժան վայր[2]։

1995 թվականին հայտարավել է գազոմետրերի վերակառուցման մրցույթ։ Արդյունքում չորս գազոմետրերը բաժին են հասել չորս ճարտարապետների` Coop Himmelb(l)au ճարտարապետական բյուրոյին, Ժան Նուվելին, Վիլհելմ Հոլցբաուերին և Մանֆրեդ Վեդորնին։ Բոլոր գազոմետրերը բաժանվել են հետևյալ հատվածերի` բնակելի, գրասենյակային և ժամանցի (խանութներ)։ Պատմական էքստերիերը պահպանվել է։ 2001 թվականի մայիսին գազոմետրերը սկսեցին բնակեցվել մարդկանց կողմից, իսկ հոկտեմբերին տեղի է ունեցել պաշտոնական բացումը[3]։

Ամեն գազոմետրում առևտրի կենտրոնները կապված են մյուսների հետ։ Վերակառուցման մերժված նախագծերից մեկը եղել է ճարտարապետ Մանֆրեդ Վեբորնի նախագիծը, ով առաջարկում էր գազոմետրերն օգտագործել որպես հյուրանոցներ և Վիեննայի և Բուդապեշտի Համաշխարհային ցուցահանդեսի օբյեկտներ[4]։

Տեխնիկական դետալներ

խմբագրել

Գազոմետրերը չորս գլանաձև աստղադիտակային գազային պահեստարաններ են, որոնցից յուրաքանչյուրի ծավալը հավասար է 90.000 մ³: Գազոմետրերից յուրաքանչյուրը ունի 70 մ բարձրություն և 60 մ տրամագիծ։ Այդ պահեստարանների ներքին պարունակությունը հեռացվել է վերակառուցման ժամանակ և միայն աղյուսե ճակատամասը և տանիքի մասերն են մնացել անփոփոխ[5]։

Կոքսային գազը, որը ստացվում էր կոքսի չոր այրումից, հավաքվում էր այդ պահեստարաններում մինչ քաղաքային գազի ցանցին բաշխելը, սակայն 1910 թվականին ներդրվել է նրա կիրառումը սննդի պատրաստման և մասնավոր տների ջեռուցման ոլորտներում։

Գազոմետրերի ժամանակակից կյանք

խմբագրել

Գազոմետրերի ներսում գոյացել է ավանի նման համայնք` քաղաք քաղաքի մեջ, զարգացել է առանձնացման և ընդհանրացման իսկական զգացողություն։ Գազոմետրերն ունեն բնակիչների և համացանցային ակտիվ համայնք։ Հոգեբանությունից, քաղաքային նախագծումից, լրագրությունից և ճարտարապետությունից բազմաթիվ ատենախոսություններ նվիրվել են այս ֆենոմենին։

Գործում է համերգասրահ, որը 2.000-3.000 հանդիսատես կարող է տեղավորում, կինոթատրոն, քաղաքային արխիվ, ուսանողական հանրակացարան և այլն։ Բնակելի ֆոնդը կազմում է 800 բնակարան, որի երկու երրորդը գտնվում է գազոմետրերի ներսում` 1.600 մշտական բնակիչով, ինչպես նաև ուսանողական 70 սենյակ, որը տեղավորում է մոտ 250 ուսանող[6]։

1987 թվականին էկրան բարձրացած «Կայծեր աչքերից» ֆիլմում, որ Ջեյմս Բոնդի մասին է պատմում, Վիեննայի գազոմետրերը ներկայացված ն որպես ԽՍՀՄ-ից դեպի Եվրոպա` Բուդապեշտ գազի արտամղման կայաններ։ Բոնդը (Թիմոթի Դալթոն) օգտագործում է գազային խողովակը ԽՍՀՄ-ից փախած ՊԱԿ-ի գեներալի տեղափոխման համար։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "1892 Planung des Gaswerkes Simmering". Wiener-gasometer.at. Retrieved 2016-07-16.
  2. "History of the Gasometers". Wiener-gasometer.at. Retrieved 2016-07-16.
  3. "1999 Die Revitalisierung der Gasometer". Wiener-gasometer.at. Retrieved 2016-07-16.
  4. "The Architecture of the Gasometers". Wiener-gasometer.at. Retrieved 2016-07-16.
  5. "Technik der Gasometer und des Gaswerks". Wiener-gasometer.at. Retrieved 2016-07-16.
  6. "2001 Die neuen Gasometer". Wiener-gasometer.at. Retrieved 2016-07-16.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննական գազոմետրեր» հոդվածին։