Վիգեն Ավետիս
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիգեն Ավետիս (Ավետիսյան) (հունվարի 25, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
Վիգեն Ավետիս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1968 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1993) |
Ուսուցիչ | Արա Հարությունյան |
Ստեղծագործություն(ներ) | Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ և Հայոց մայր |
Մասնագիտություն | քանդակագործ |
Կենսագրություն
խմբագրել1985-1993 թվականներին Արա Հարությունյանի արվեստանոցում եղել է քանդակագործի օգնական։ 1989-1993 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, այնուհետև՝ 1995-1997 թվականներին ուսումը շարունակել է Լեհաստանի Պոզնան, իսկ 1998-2005 թվականներին` Իտալիայի Ֆլորենցիա քաղաքների գեղարվեստի ակադեմիաներում։
1998 թվականից բնակվում և ստեղծագործում է Ֆլորենցիայում։
2008 թվականից «40 ֆլորենտացիներ» միության անդամ է, 2009 թվականից՝ Ֆլորենցիայի Դոնատելլոյի անվան նկարիչների միության անդամ։ 2006 թվականին դասավանդել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, 2007 թվականից՝ Պալլացո Սպինելլիի արվեստի և վերականգնման ինստիտուտում։ Դոցենտ է։
2002 թվականին արժանացել է Իտալիայի Նովարա քաղաքի կենտրոնական շատրվանի նախագծի համար մրցույթի 1-ին մրցանակի։
2008 թվականին «Ծովինար» արձանախմբի իրականացման կապակցությամբ արժանացել է Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացու կոչման։
2011 և 2012 թվականներին կազմակերպել է Շուշիի քանդակի միջազգային սիմպոզիումները[1][2]։
Ստեղծագործությունները
խմբագրել- «Մայրություն», 2003, մարմար, Գրուլյասկո (Թուրին) քաղաքի զբոսայգի, Իտալիա
- «Հանդիպում և ծնունդ», 2005, քանդակախումբ 31 քանդակից, մարմար, Բորգեզների պալատ, Ֆլորենցիա
- «Զգացմունք», 2005, մարմար, «ԲՆԼ» բանկ, Ֆլորենցիա
- «Խորան», 2004, Տոսկանայի բազալտ, Ֆլորենցիայի Սուրբ Կառլո եկեղեցի
- «Սուրբ գրքի պատվանդան», 2005 թ., բրոնզ, Ֆլորենցիայի Սուրբ Կառլո եկեղեցի
- «Կնքարան», 2007, բրոնզ, բազալտ, Ֆլորենցիայի Սուրբ Կառլո եկեղեցի
- Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ (շատրվան-հուշարձան, Երևան), 2008, Երևան
- «Մ. Մ. Ֆրեսկոբալդի Կապպոնի», 2011, մարմար, Գթության քույրերի եկեղեցի, Սինյա, (Ֆլորենցիա)
- «Գթության քույր Կարմելինա», 2012, դիմաքանդակ, մարմար, Տորոնտո, Կանադա[3]
- «Հայոց մայր» (նվիրված Հայոց ցեղասպանությանը), 2014, Իտալիա[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վիգեն Ավետիս
- ↑ Վիգեն Ավետիս. «Սա իշխանությունների կազմակերպած ձևական պայքարն է». «Մեդիալաբ»
- ↑ «Թե ինչպես Միքելանջելոյի անավարտ աշխատանքը շարունակելու պատասխանատվությունը ստանձնեց մեր հայրենակիցը. Վիգեն Ավետիս». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Մայր Հայաստան», Վիգեն Ավետիս