Բացել գլխավոր ցանկը
Վզնոցավոր էյրենիս
Վզնոցավոր էյրենիս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ընտանիք Լորտուներ
Լատիներեն անվանում
Eirenis collaris
Menetries, 1832
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Վզնոցավոր էյրենիս (լատ.՝ Eirenis collaris), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի էյրենիս ցեղի օձ։

Ընտանիքի նկարագրությունԽմբագրել

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (9,6-32 սմ), պոչը 4-5 անգամ կարճ է։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմինը համեմատաբար հաստ է, գլուխը՝ տափակ, մարմնից տարանջատված՝ ծածկված խոշոր վահանիկներով։ Աչքերը մանր են, ծիածանաթաղանթը՝ գրեթե սև, բիբը՝ կլոր։ Մեջքային թեփուկները հարթ են, փայլուն։ Մեջքային մակերեսը բաց գորշ է՝ դեղնավուն, վարդագույն կամ նարնջագույն երանգներով, երիտասարդների մեջքին երբեմն առկա են մանր սև կետիկներ։ Ծոծրակային վահանիկների վրա հաճախ լինում են սև բծեր, աչքերի առջևի եզրերի միջև անցնում է M-անման մուգ գիծ։ Պարանոցի վրա կա շատ լայն, մուգ, վզնոցանման զոլ։ Որովայնային մակերեսը դեղնավուն է՝ վարդագույն երանգով, երիտասարդներինը՝ մոխրագույն։ Սնվում է մանր անողնաշարավորներով, հնարավոր է նաև մանր մողեսներով: Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը՝ հողի չսառցակալող շերտերում (1 մ-ից խոր)։ Զուգավորումը՝ ապրիլից հունիսի կեսերը։ Հուլիսի 2-րդ կեսին էգը դնում է 4-8 ձու։ Ձվերը երկարավուն են (17-19 մմx 5-7 մմ)։

Ձագերը ծնվում են սեպտեմբերի վերջից հոկտեմբերի վերջը։ Խնամվում և բազմացվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով։ Մարդու և կենդանիների համար կծածն անվնաս է։

ՏարածվածությունԽմբագրել

Վզնոցավոր էյրենիսը տարածված է՝

Տարածվածությունը ՀայաստանումԽմբագրել

ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի ու Տավուշի մարզերի նախալեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, թփուտային ու նոսրանտառային բուսականությամբ, քարքարոտ, կավահողային չոր կենսավայրերում, երբեմն՝ նաև մշակովի տարածքների հարևանությամբ։ Վարում է գլխավորապես փորող կենսակերպ։ Գարնանն ու ամռան սկզբին, երբ հողը բավական խոնավ է, հանդիպում է քարերի և այլ թաքստոցների տակ, կենդանիների բներում ու հողի փխրուն շերտերում։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։